Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք, պետք է խիզախենք և ՀԱՊԿ-ի մասով կայացնենք քայլը. Խալաթյան

18/09/2024 schedule20:30

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ բոլոր տեսակի հայտարարությունների արդիականության ժամկետը սպառվել է. գործելու ժամանակն է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության ու պետականության համար։

«Վարչապետի քննադատությունը համարում եմ ճիշտ, բայց այդ ամենը արդեն իսկ ամբողջ հայության համար ակնհայտ է, և որևէ դրական տեղաշարժ Հայաստանի նկատմամբ ես բացառում եմ, որովհետև ՀԱՊԿ-ը մի աշխարհաքաղաքական կառույց է, որի շահերը նույնքան մոտ կարող են լինել ՀՀ շահերին, որքան, օրինակ, թյուրքախոս պետությունների միության շահերը»,- ասում է Խալաթյանը:

Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀԱՊԿ-ի շահերը ավելի շատ կարող են համընկնել Ադրբեջանի, քան Հայաստանի շահերի հետ, վերջինս պատասխանում. «Իհարկե, որովհետև ՀԱՊԿ անդամ պետությունների մեջ կան թյուրքախոս պետությունների միության այնպիսի կարկառուն անդամներ, ինչպիսիք են Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք ռազմավարական համագործակցության մեջ են գտնվում, օրինակ, Թուրքիայի հետ և, ըստ էության, կազմում են համաթուրքական առանցքի կարևոր հանգույցներ: Տաջիկստանը, որը, ըստ էության, նույնպես թյուրքական ազդեցության տակ գտնվող պետություն է: Արդեն իսկ վաղուց լուրջ չենք վերաբերվում ռուս-ադրբեջանական կցորդ հանդիսացող Բելառուսին: Եթե մենք Թուրքիան և թուրքական տարրը համարում ենք ՀՀ-ի համար սպառնալիք, ապա ի՞նչ գործ ունենք մի կազմակերպության կազմում, որի առանցքային կողմերից մեկը թուրքական աշխարհի կարևոր երկու պետության անվտանգության ապահովումն է»:

Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի հապաղելը, Խալաթյանի կարծիքով, կապված է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունում արդյունքի՝ դեռևս ոչ բավարար հասկանալի լինելու հետ:

«Աշխարհաքաղաքական տիրույթում ամեն ինչ չէ, որ պարզ է, և, կարծում եմ, դա է պատճառը, որ մենք հապաղում ենք՝ հաշվի առնելով, որ շարունակում ենք մեծ կախում ունենալ ՌԴ-ից թե՛ քաղաքական, թե՛ հատկապես տնտեսական առումով: Ունենք ռուսական ռազմաբազա ՀՀ տարածքում, որը շատ մեծ հավանականությամբ կարող է վերածվել նաև Հայաստանի գոյության սպառնալիքի: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ի համար արտաքին քաղաքականության ոլորտում կարմիր գծեր չկան, նա մերժում է կանոնների վրա հիմնված աշխարհակարգը և այդ աշխարհակարգի վերանայման ռևիզիայի հայտով է հանդս գալիս նաև Ուկրաինայի վրա հարձակմամբ: Սակայն պետք է հաշվի առնենք, որ եթե ուզում ենք ընկալելի լինել Արևմուտքի և մեր բնական դաշնակիցների համար, ապա պետք է հասկանանք, որ միայն ժողովրդավարական քաղաքական ռեժիմի հռչակումը չի կարող լինել բավարար նախադրյալ, որ Արևմուտքից ունենանք անվերապահ աջակցություն և պաշտպանություն»,- նկատում է Խալաթյանը:

Ըստ իրավագետի՝ այն ռիսկերը, որոնք կան ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում, նույնական են նաև այսօր. «Հետևաբար նաև «երկու վախը մի մահ է» ասացվածքի շրջանակում, կարծում եմ, պետք է իրոք խիզախենք և առնվազն ՀԱՊԿ-ի մասով կայացնենք այդ քայլը: Ես այն փորձագետներից եմ, որը որ ՀԱՊԿ-ից դուրս գալը ուղղակիորեն չի կապում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ: Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք. իսկ տնտեսությունը, նման մի արտահայտություն կա՝ սառը քաղաքական, բայց ջերմ տնտեսական հարաբերություններ, որովհետև տնտեսությունն ինչ-որ առումով ապաքաղաքական է, նաև այստեղ փոխադարձ տնտեսական շահը կարող է գերակայող դառնալ քաղաքական հակասությունների նկատմամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7366 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին