Երևանի և մարզերի 19 դպրոցում ավելի խորացված ֆրանսերեն կուսուցանվի․ Անդրեասյանն ու Դըկոտինյին փաստաթղթեր են ստորագրել

17/09/2024 schedule13:53

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:

Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:

«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն  ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը: 

«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:

«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:

Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:

«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու  սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:

Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:

Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:

Տպել
2760 դիտում

Կատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա Հակոբյան

Լիբանանում հաղորդակցության սարքերի վերջին պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշակի ժամերի փակ է լինելու

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել (լուսանկար)

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Անգլիայի նկատմամբ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Քննարկվել են ՀՀ-ում ընթացող շինաշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ներգրավածության հարցերը

Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պատրաստ է, ամենակարևորը այն իրականացնելու վճռականությունն է. Զելենսկի

Դեսպան Ամանին փեյջերի պայթյունից տեսողությունը չի կորցրել. Իրանը հերքել է տարածված լուրերը

Երևանի գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է. տեղը տրամադրվում է անվճար (տեսանյութ)

ՌԴ-ն ուզում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ ՀՀ-ում, անընդհատ զինված հեղաշրջումների փորձ է անելու. Միսկարյան

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր. ԱՄՆ դեսպան

Քաղցկեղը հաղթահարած Ուելսի արքայադուստրը վերադարձել է աշխատանքի

Ներկայացվել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը. քաղաքական խորհրդակցություններ Բրատիսլավայում

1990-ին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ. մահացել է Սալվատորե Սկիլաչին

Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել. տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք, պետք է խիզախենք և ՀԱՊԿ-ի մասով կայացնենք քայլը. Խալաթյան

Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն հասարակական տրանսպորտի ոլորտում. հուշագիր է ստորագրվել

Հեռահաղորդակցության միջոցների նոր պայթյուններ Բեյրութում և հարավային Լիբանանում. հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա. Պապոյանն Արմավիրում հետևել է մթերումների ընթացքին, քննարկել առկա հարցերը

Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը. ՀՀ նախագահը պարգևատրել է Միխայել Ռոթին

Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվել

«Թեժ աշնան» վրա լցված սառը ջուրը․ Ալխաս Ղազարյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

Մինչ ընդդիմությունը պատրաստվում է, ՀՀ-ում հեղաշրջման փորձ նախապատրաստող զինված խումբ է բացահայտվում. Հովհաննիսյան

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվում է ծառայակիցը

Աննա Հակոբյանը «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած հյուրերի հետ այցելել է Մատենադարան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը

ՀՀ ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Քոչարյան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան ռուս հաքերների կողմից կոտրելու հայտարարությունը ստուգվում է

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. ավտոմեքենաները հայտնվել բնակչի հողամասում, կա վիրավոր

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման (լուսանկարներ)

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հարկադիր քարաթափում է իրականացվելու

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը