Ինչ հիվանդություններ է առաջացնում ծխելը. դրա հետևանքով ՀՀ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում

17/09/2024 schedule20:30

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

2022 թվականին Հայաստանում իրականացված՝ Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն՝ 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդիկ՝ 53.2%, կանայք՝ 2%)։

Բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ, 2016 թ.-ի համեմատ, 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչև 47.0%։

Առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Մարիամ Մնացականյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստում է՝ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է, և դրա օգտագործումը առողջապահական լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։

«Վերջերս երեխաների շրջանում էլ է իրականացվել հետազոտություն, որով պարզվել է, որ նրանց շրջանում ծխախոտային արտադրատեսակների և դրա փոխարինիչների օգտագործումը նույնպես մտահոգիչ է։ 15 տարեկան երեխաների մոտ 35 տոկոսից ավելին օգտագործում է կամ երբևէ փորձել է նմանատիպ արտադրատեսակներ։ Աղջիկների ու կանանց շրջանում մեզ մոտ ցուցանիշները շատ ցածր են։ Հիմնականում տղամարդիկ են օգտագործում ծխախոտ, նախկինում դա բացատրվում էր այսպես․ ծխախոտի օգտագործումը համարվում էր երիտասարդ տղաներին ինքնավստահություն հաղորդող միջոց, կամ, նրանց մտածելով, առնական տեսք էր տալիս»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ, ըստ մասնագետի, թեև կանանց ծխելու ցուցանիշները շատ քիչ են, սակայն այժմ արտադրողները փորձում են ծխախոտին փոխարինող արտադրանքներ ներկայացնել, որոնք կլինեն գունային ու համային հրապուրիչ միջոցների տեսքով և կգրավեն չծխող անձանց․ «Այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որ երիտասարդության շրջանում ընդհանրապես ծխախոտային արտադրատեսակների ու փոխարինիչների օգտագործումը նվազել է, նրանց մոտ կախվածություն է առաջանում, որովհետև ծխախոտը պարունակում է նիկոտին։ Իրականացվող հետազոտությունները արվում են երեքից հինգ տարի ժամկետով։ Այժմ նախատեսում ենք 2025 թվականին ռիսկի գործոնների վերաբերյալ հետազոտություն իրականացնել»։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված՝ հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, շեշտում է հանրային առողջապահության մասնագետը՝ հավելելով՝ չկա դրանց անվնաս չափաբաժին:

«Ծխախոտային արտադրատեսակները առաջացնում են տարբեր հիվանդություններ, որոնք մահվան պատճառ են դառնում։ Սիրտ-անոթային հիվանդություններն են, մահվան պատճառների ցանկում 53 տոկոս է կազմում, քաղցկեղն է, որը 19 տոկոս է կազմում, շաքարային դիաբետը՝ 1․5 տոկոս։ Դեռահասների մոտ այդ խնդիրները կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ լինել․ կարճաժամկետը հևոցներն են, հազը, խրոնիկ բրոնխիտները, երկարատևի դեպքում՝ քաղցկեղը, սիրտ-անոթային խնդիրները։ Այսինքն՝ այսօրվա երիտասարդության շրջանում 5 կամ 15 տարի հետո հնարավոր է ի հայտ գան նոր հիվանդություններ։ Բայց եթե թողնեն ծխելը, օրինակ, մեկ տարի հետո նվազում է իշեմիկ հիվանդության ռիսկը»,- ասում է նա։ 

Ինչ վերաբերում է հասարակության շրջանում ծխելը կանխարգելելու միջոցներին, ապա Մնացականյանը հիշեցնում է 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա: Միևնույն ժամանակ նա շեշտում է, որ հատկապես անչափահասների դեպքում ծխախոտ վաճառելու դեպքերը պետք է վերահսկվեն, վաճառողը ինքն էլ պետք է գիտակցի՝ անչափահասին ծխախոտ վաճառելով՝ նպաստում է նրա մոտ առաջացող հիվանդությունների ռիսկի մեծացմանը։

Իսկ ի՞նչ է ասում օրենքը

Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները.

▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:

▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը:

Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ:

Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երեխաների համար նախատեսված ապրանքների կողքը, երեխաների տեսադաշտի մակարդակին՝ տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է:

Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը՝ որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Առողջապահության նախարարությունում գործում է նաև «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է աջակցել բոլոր ծխողներին՝ ազատվելու ծխելու վատ սովորությունից։

Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել վարքագիծը և խրախուսում դադարեցնել ծխելը:

Խորհրդատվությունը անվճար է է և գաղտնի։

Մերի Խաչատրյան

Տպել
7720 դիտում

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»

Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ

Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան

Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում

Երևանում «Գազել» է այրվել

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացածները ԼՂ-ից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հզր դրամ և 11 հզր դոլար

Գերնպատակը ՀՀ քաղաքացուն արդյունավետ ծառայություն մատուցելն է. Քննչական կոմիտեն նշել է ձևավորման 10-ամյա հոբելյանը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Ըստ ադրբեջանցի քարոզիչների՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա. Առաքելյան

ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին