Երևան
12 °C
Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասին, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելին և Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհված «Բարեկամության շքանշանները»՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։
Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սենատի նախագահ Ժերար Լարշեն։ Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, ինչպես նաև շնորհակալական խոսքերով՝ Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին։
Ժերար Լարշեն, շնորհավորելով Սենատի փոխնախագահին, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և Եվրոպական խորհրդարանի պատգամավորին Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևներով պարգևատրվելու կապակցությամբ, անդրադարձել է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ու Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ կապերին՝ վերահաստատելով Սենատի շարունակական աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին, ինչպես նաև մշտապես Հայաստանի կողքին լինելու հանձնառությունը։
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը վերահաստատել է Հայաստանի խորին երախտագիտությունը Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, հայ ժողովրդի նկատմամբ բացառիկ համերաշխության ու մի շարք դրսևորումներով արտահայտված հստակ գործողությունների միջոցով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին լինելու համար: Բարձր գնահատելՊիեռ Ուզուլիասի, Անն-Լորանս Պետելի և Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մեծ ավանդը հայ և ֆրանսիացի ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման, հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև վերջին տարիներին հայ ժողովրդի համար կարևոր հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու միջազգային հանրությանը ահազանգելու գործում։
Հայաստանի դեսպանը, շնորհավորելով ֆրանսիացի խորհրդարանականներին Հայաստանի «Բարեկամության շքանշանների» շնորհման կապակցությամբ, ընդգծել է, որ այն արտահայտում է նրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության, մեծ ուշադրության ու Հայաստանին և Ֆրանսիայի միավորող ընդհանուր արժեքների պաշտպանության համար Հայաստանի երախտագիտությունը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի սենատորներին ու պատգամավորներին Հայաստանին շարունակական աջակցության, բացառիկ համերաշխության և հայ ժողովրդի հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։
Պիեռ Ուզուլիասը, Անն-Լորանս Պետելն ու Ֆրանսուա-Քզավիե Բելամին նշել են, որ իրենց համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրենց շնորհված Հայաստանի բարձր պարգևները։ Շեշտել, որ կշարունակեն նույն համոզմունքով, հետևողականությամբ ու հանձնառությամբ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը, բարձրաձայնել հայ ժողովրդին մտահոգող հարցերը։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ֆրանսիայի Սենատի անդամներ, ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիայի նախագահի խորհրդականը, կառավարության անդամներ, արտաքին գործերի նախարարության դիվանագետներ, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի լրագրողներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT