Երևան
22 °C
3 անձի մասով ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:
Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:
Է.Պ.-ն և Ա.Գ.-ն, նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ-ի բնակության վայր:
Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:
Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․-ին մեղադրանք է ներկայացվել, Վ․Հ․-ին, Ա․Գ․-ին ներկայացվել են մեղադրանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև
Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ՀՀ-ն պատրաստ է ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Փաշինյան
Վերադառնալով հին գործին հոգեբանական տրավմայից դուրս գալու համար Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիք. Ղահրամանյան
Գլխավոր դատախազությունը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
ՀՀ-ն պատրաստակամ է ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրել Խաղաղության պայամանգիրը. Կոստանյան
ԱՊՀ երկրները մեր ամենամտերիմ ռազմավարական գործընկերներն են. Կրեմլում Պուտինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը
Հունվարի 1-ից ՀՀ-Իրան պետական սահմանի հսկիչ կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնի ԱԱԾ սահմանապահ զորքը
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել
Սա հակապետական քաղաքականություն է՝ քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի շատ անհաջող թատերաշրջանի բացումն է. Դավոյան
Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով
Վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ, հետո գրագրությունը ջնջվել է. ինչպես է տղամարդը խարդախության զոհ դարձել
Կենսունակությունը կորցրած 1250 ծառ կհեռացվի. Երևանում շարունակվում են փոխարինման աշխատանքները
Անդրադարձ է եղել տնտեսության դիվերսիֆիկացիային. Պապոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին, GIZ-ի, KfW-ի ներկայացուցիչներին
X-Group ընկերությունը խոստանում է 0,5 միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 8-ին
Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան
Ավտոբուսների վարորդները 200 լիտր դիզվառելիք են գողացել. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը դիմել է ոստիկանություն
Արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Հովհաննիսյանը՝ Երևանի նախկին քաղաքապետի մասին
Դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ
Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն. Փաշինյանը՝ Պուտինին (լուսանկարներ)
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը
Կվադրոբերներ ունե՞ք. Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է նոր ենթամշակույթի մասին
Պուտինը հայտնել է՝ ինչ են քննարկել ՀՀ վարչապետի հետ և հաստատել ԲՐԻԿՍ-ի հրավերը (տեսանյութ)
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «լավ թուրքական նվեր» է ուղարկել
WCIT 2024 միջոցառման հրավառությունն իրականացրած անձը չի ունեցել ՆԳՆ-ի կողմից թույլտվություն. կձեռնարկվեն միջոցներ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Ուշակով
«Դոմուս» ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել է շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանի նախագահը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների (տեսանյութ)
Ընդդիմությունը 45 լրատվամիջոց ունի ձեռքի տակ, հաշվեք, թե ինչ միլիոններ են պտտվում. Սաֆարյան (տեսանյութ)
Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր (լուսանկարներ)
Ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ. Չախոյանը՝ Մարությանի մասին
Քանի մարդ է ծնվել ու քանի մահ է արձանագրվել այս տարվա 8 ամիսների ընթացքում
Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը
© 2024 Հայկական ժամանակ