Վիրահատվում են, զգում՝ դա էլ չի բավարարում. ինչու են մարդիկ դիմում պլաստիկ միջամտությունների, ինչ վտանգներ ունեն դրանք

21/09/2024 schedule19:00

Հայ հասարակության շրջանում վերջին տարիներին թրենդային են դարձել արտաքին տեսքի փոփոխությանը միտված միջամտությունները՝ պլաստիկ վիրահատություններ, ոչ վիրահատական միջամտություններ, որոնց նպատակը մեկն է՝ ունենալ ավելի, այսպես ասած, մոդայիկ քիթ, շուրթեր և մարմնի այլ հատվածներ:

Այդ մասին են վկայում նաև ՀՀ այցելած զբոսաշրջիկների արձագանքները, որոնց աչքից նույնպես չեն վրիպում «ավելի գեղեցիկ» լինելու՝ մեր հասարակության ձգտումները:

Հոգեբան, պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի հետ զրուցել ենք վերոնշյալ խնդիրների, դրա հոգեբանական կոմպոնենտի և այդ ձգտումներից ձերբազատվելու ուղիների մասին:

Հոգեբանը փաստում է՝ հասարակության կարծիքն ավելի կարևոր է դառնում, երբ մարդն ինքն իր հանդեպ վերաբերմունք չունի, կամ շատ վատ կարծիքի է, ուստի անհրաժեշտություն է առաջանում լինել այնպիսին, ինչպիսին «ընդունված» չափանիշն է:

«Խնդիրը ոչ թե հասարակությունն է, այլ անձը, ավելի խորը անգիտակցականում՝ ծնողը. որպեսզի քեզ վերջապես ընդունի, որովհետև ինքնավերաբերմունքը սովորաբար ձևավորվում է ծնողի վերաբերմունքի հիման վրա: Ծնողն ասում է՝ «դու լավը չես», սկսում ես մտածել՝ լավը չեմ, հետո հասարակությունն է ասում՝ «այ դա լավ չէ, պիտի փոխես», ու դու չես ասում՝ գիտես՝ ինչ, ես ինքնաբավ եմ, այլ համաձայնվում ես դիմացինի գնահատականի հետ, որովհետև դու էլ ես այդպես մտածում: Եթե անձը ինքնաբավ չէ, չի հասունացել, հետևաբար ինքն իրեն տված կայուն գնահատական չունի, վերջինս սպասում է հասարակության գնահատականին ու դրա համար կատարում զոհաբերություններ. տեսքն է զոհաբերում, որպեսզի տվյալ ստանդարտներին համապատասխանի, և հասարակությունը հաճոյախոսի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է հոգեբանը:

Գրիգորի Բադալյանի համոզմամբ՝ բոլոր թրենդները, որոնք տարածված են տարբեր հասարակությունների շրջանում, խոսում են այդ հասարակության հոգեկան ինֆանտիլության մասին:

«Կարող է անձի քիթը ակնհայտ մեծ լինել, բայց ինքն ասի՝ այո, մեծ է, աններդաշնակ, բայց ես ընդունում եմ դա, անվստահ չեմ զգում ինձ, ինքս ինձանից դժգոհ չեմ: Վերջինս կարող է նաև վիրահատություն անել, քանի որ ինքնավերաբերմունքի խնդիր չունի: Բայց այն անձինք, ովքեր ունեն դեռահասության ինֆանտիլություն և փորձում են դա փոխհատուցել՝ տարբեր տեսակի թրենդների մեջ մտնելով, որպեսզի լինեն ընդունված, իհարկե, նրանք ունեն հուզական հասունության համեմատաբար ցածր աստիճան: Իսկ երբ անձը ինքն իրեն չի ընդունում, այնքան է մերժում, որ պատրաստ է կտրտել, ցավեցնել, փոխել իրեն, լինել ուրիշ ձևի, սակայն այդ ուրիշ ձևի լինելն էլ իր անինքնավստահությունը, ինքնամերժումը չի լցնում, սկսում է այլ բան փոխել. կնճիռն է վերացնում, դա էլ՝ չԷ, շրթունքն է փոխում, դա էլ՝ չԷ, քիթն է վիրահատում, դա էլ՝ չԷ... ու մենք տեսնում ենք, որ դա վերածվում է մանիայի, տենդենցի, և անձը մշտապես հակված է փոփոխություն անել, որովհետև ինքը ինքնաբավ չէ, հետևաբար դա հոգեբանական խնդիր է, այլ ոչ թե պլաստիկ վիրահատության»,- ասում է հոգեբանը:

Բադալյանը նկատում է՝ այդ դեպքում առաջին բանը, որ կարող է անել յուրաքանչյուր մարդ, գալն է այն գիտակցմանը, որ եթե իր ներսում հարմարավետ չի զգում, հասկանում է, որ ինչ-որ բան է ուզում փոխել, բայց դա չի բավարարում, և դառնում է սովորություն, ուրեմն արտաքին տեսքի, գեղեցկության խնդիր չէ, ինքնագնահատականի խնդիր է, որը անհրաժեշտ է կարգավորել, առողջացնել, որոշ դեպքերում, իհարկե, հոգեբանի հետ:

«Դա է ճանապարհը անհատի աստիճանում, բայց հասարակության, պետության աստիճանում, իհարկե, համապատասխան արժեքներ ներառելու հարց կա: Օրինակ, երբ տեսնում ենք, որ տարբեր սերիալներում և հաղորդումներում պրոպագանդվում է վիրահատված տեսքը, ծայրահեղ շպարվածությունը, ոչ բնական արտաքին տեսքը, դա դառնում է հասարակական արժեք, որ այնպիսին, ինչպիսին կաս, անհրաժեշտ չէ լինել, պետք է քողարկել տարբեր տեսակի միջամտություններով, օրինակ՝ վիրահատությամբ և ուժգին շպարով: Գիտակցության աստիճանը գալիս է առաջինն անձի ինքնագիտակցությունից, երբ նա ինքնուրույն փորձում է ինքնագիտակցությունը բարձրացնել, իսկ հասարակության աստիճանում, անշուշտ, կրթության հարց է, մենթալիտետի, մտածողության հարց: Այսինքն՝ դա պետական ինստիտուտների ներգրավման հարց է, քանի որ սա հոգեկան առողջության խնդիր է, որը, ցավոք, վերածվում է ֆիզիկական անառողջության, որովհետև երբ քեզ շատ ես բոտեքսապատում կամ պարբերաբար վիրահատություններ անում, կարող ես աստիճանաբար ֆիզիկական խնդիրներ ունենալ»:

Հոգեբան, պրոֆայլեր Գրիգորի Բադալյանի խոսքով՝ ծնողների դերակատարությունը հասարակության, պետության, էթնոսի ձևավորման առանցքն է, որովհետև ծնողի ինստիտուտն է ձևավորում հասարակություն. «Բացի այդ՝ ծնողն է երեխայի համար ամբողջ աշխարհը, շրջապատն ու հեղինակությունը, հետևաբար վերջինիս տված վերաբերմունքը վերածվում է ինքնավերաբերմունքի, կարճ ասած՝ եթե ուզում ես ունենալ առողջ հասարակություն, պետք է ձևավորել առողջ ծնողական ինստիտուտ, այլ կերպ չի լինում»:

Հոգեբանը նաև նշում է այն ճանապարհը, որի դեպքում կարելի է ներքին խնդիրները լուծել ոչ թե արտաքին միջամտությունների՝ սեփական մարմինն ու դեմքը փոխելով ու «ցավեցնելով», այլ ինքնագիտակցման աստիճանը բարձրացնելով, սեփական «ես»-ն ընդունելով:

«Որպեսզի ունենաս մշտական կայուն ինքնագնահատական, ինքնավստահություն, ինքնաընդունում, ինքդ քեզանից հաճույք ստանաս, պետք է կախված լինես միայն քո գնահատականից, որպեսզի կախված լինես քո գնահատականից, պետք է հասունացնես քո անձը, բայց եթե ուզում ես կարճ, հեշտ ճանապարհ, որը ոչ թե ատամի բուժումն է, այլ ցավազրկումը, դու շտապելու ես վիրահատությունների, մշտական փոփոխությունների, որպեսզի արժանանաս հասարակության թվացյալ գնահատականին, որի երաշխիքը, իհարկե, չկա: Ջանասիրաբար վիրահատվում են, 3 ամիս պառկում, հետո ընկերուհին ասում է՝ գիտես՝ այդքան էլ լավ չեն արել, ու կրկին դա քեզ սկսում է չբավարարել, ուզում ես փոխել: Ես առաջարկում եմ, որ ցավացող ատամին ոչ թե ցավազրկող դնել, այլ գնալ ատամնաբույժի մոտ, տվյալ դեպքում՝ հոգեբանի»,- ասում է Բադալյանը:

Տպել
1476 դիտում

Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն

«Բարի վերադարձ, Դիցուհի». ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան պետություն կառուցելու ամուր կամքով. Միրզոյան

Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին

Վիրահատվում են, զգում՝ դա էլ չի բավարարում. ինչու են մարդիկ դիմում պլաստիկ միջամտությունների, ինչ վտանգներ ունեն դրանք

Դիլիջանի կենտրոնում տեղադրվել է Հայաստանի հսկայական դրոշը (տեսանյութ)

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Վահան Կոստանյանը Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում կայացած միջոցառմանը ներկայացրել է նորարարական նախաձեռնություններ

Կոտայքում ընթացքի մեջ գտնվող բեռնատարից բազալտե քարեր են ընկել, բախվել խաչքարին

Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան. հեռուստաշոուի փակման մասին հաղորդագրությունը կատակ է եղել

Պայթյուն՝ Երևանի Սեբաստիա փողոցի հեղուկ գազի լցակայանում. կան տուժածներ

«Ռենջ Ռովեր»-ի հարբած վարորդը մեքենայով մխրճվել է բնակչի տան տարածք. նա 1 տարով զրկվել է վարելու իրավունքից

Ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները. նախագահ (տեսանյութ)

Վստահ եմ՝ Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Բերդիմուհամեդով

ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների

Պարգևատրումների և դասային աստիճանների շնորհում՝ ՀՀ դատախազության ծառայողներին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հազարամյա պայքարի հաղթանակն է. Արթուր Հովհաննիսյան

Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է պարգևատրման արարողություն

Կոտայքից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է. հայտնի է պատճառը

Անկախությունն ընտրություն էր հանուն ազատության, արժանապատվության, սեփական ճակատագրի նկատմամբ պատասխանատվության. Ղազարյան

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետը՝ Փաշինյանին

Եռակողմ թնջուկ․ ով է խճճում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նորոգման հարցը, ում ձեռքին է խնդրի լուծման բանալին

Երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է 2 երկրի երկարաժամկետ շահերին. Միշուստին

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտին

Խոշոր ավտովթար Երևանում․ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա

Քո ծնունդով ամբողջովին փոխեցիր իմ կյանքը. Անի Քրիստին շնորհավորել է դստեր 1-ամյակը

Արմավիրի մարզպետը մարզային պաշտոնյաների հետ այցելել է ՊՆ ուսումնական զորամաս (լուսանկարներ)

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով

Գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապը. Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Անկախությունը գոյության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության երաշխավորը. Պապիկյան

Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի կողքին. դեսպանություն

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն. Տիգրան Ավինյան

Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր. Անահիտ Ավանեսյան

Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը

Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է. Թորոսյան