Ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները. նախագահ (տեսանյութ)

21/09/2024 schedule17:03

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթն ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակության վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ, և այս ամենի հանրագումարում՝ պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Սրտանց շնորհավորում եմ նաև այսօր պետական բարձր պարգևներ ստացածներին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգևներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարևոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգևները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության և գործունեության համար:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգևն է: Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգևորել և, իհարկե, ոգևորվել, ինչը նույպես շատ կարևոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս և առաջին հերթին մեր պետության հաջողությունն է:Սա է մեզ միավորում, որովհետև մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով:

 

Անկասկած անկախ, ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները, պետությունը պարգևատրելու է նրանց, և նաև պահանջելու բոլորիցս՝ լինել պատասխանատու, մշտապես կրթվող ու կատարելագործվող: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու մեր երկրի առաջընթացը, հզորացումն ու զարգացումը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետության 33-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն և մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, խաղաղություն և բարգավաճում»:

Տպել
1794 դիտում

Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն

«Բարի վերադարձ, Դիցուհի». ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան պետություն կառուցելու ամուր կամքով. Միրզոյան

Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ. Վարդապետյանը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին

Վիրահատվում են, զգում՝ դա էլ չի բավարարում. ինչու են մարդիկ դիմում պլաստիկ միջամտությունների, ինչ վտանգներ ունեն դրանք

Դիլիջանի կենտրոնում տեղադրվել է Հայաստանի հսկայական դրոշը (տեսանյութ)

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ

Վահան Կոստանյանը Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում կայացած միջոցառմանը ներկայացրել է նորարարական նախաձեռնություններ

Կոտայքում ընթացքի մեջ գտնվող բեռնատարից բազալտե քարեր են ընկել, բախվել խաչքարին

Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան. հեռուստաշոուի փակման մասին հաղորդագրությունը կատակ է եղել

Պայթյուն՝ Երևանի Սեբաստիա փողոցի հեղուկ գազի լցակայանում. կան տուժածներ

«Ռենջ Ռովեր»-ի հարբած վարորդը մեքենայով մխրճվել է բնակչի տան տարածք. նա 1 տարով զրկվել է վարելու իրավունքից

Ինքնիշխան, ազատ Հայաստանի Հանրապետությունում մշտապես գնահատվելու են արժանիները. նախագահ (տեսանյութ)

Վստահ եմ՝ Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Բերդիմուհամեդով

ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների

Պարգևատրումների և դասային աստիճանների շնորհում՝ ՀՀ դատախազության ծառայողներին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի հազարամյա պայքարի հաղթանակն է. Արթուր Հովհաննիսյան

Մոլդովայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է պարգևատրման արարողություն

Կոտայքից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է. հայտնի է պատճառը

Անկախությունն ընտրություն էր հանուն ազատության, արժանապատվության, սեփական ճակատագրի նկատմամբ պատասխանատվության. Ղազարյան

Ցանկանում եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները հասնեն առավել բարձր մակարդակների. Իրաքի վարչապետը՝ Փաշինյանին

Եռակողմ թնջուկ․ ով է խճճում Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի նորոգման հարցը, ում ձեռքին է խնդրի լուծման բանալին

Երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է 2 երկրի երկարաժամկետ շահերին. Միշուստին

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին. Բայդեն

Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է ժողովուրդների հիմնարար շահերին․ Պուտին

Խոշոր ավտովթար Երևանում․ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա

Քո ծնունդով ամբողջովին փոխեցիր իմ կյանքը. Անի Քրիստին շնորհավորել է դստեր 1-ամյակը

Արմավիրի մարզպետը մարզային պաշտոնյաների հետ այցելել է ՊՆ ուսումնական զորամաս (լուսանկարներ)

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է հայ ժողովրդին

Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով

Գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապը. Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

Անկախությունը գոյության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության երաշխավորը. Պապիկյան

Եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք կայուն ապագա, ՌԴ-ն եղել է ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի կողքին. դեսպանություն

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն. Տիգրան Ավինյան

Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր. Անահիտ Ավանեսյան

Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը

Անկախությունը մեր ազգային ինքնության, ազատության և ինքնիշխանության խորհրդանիշն է. Թորոսյան