Երևան
18 °C
Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I » մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK » մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն », իսկ «DAEWOO NEXIA 1.5I » մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ (Ճանապարհային երթեւեկության անվտանգութան ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:
Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար:
Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները:
Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենային՝ այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության անվտանգութան ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը (տեսանյութ)
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը (տեսանյութ)
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև
Երևանում կպատրաստեն լոլիկով ամենամեծ ձվածեղը
Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս
«Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է
Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյունավետ լինել. «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմը վերապատրաստվում է
Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. վարչապետն այցելել է «Զվարթնոց»
Թբիլիսիի դատարանը տուգանել է 3 հեռուստաալիքի, որոնք հրաժարվել են ցուցադրել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակը
Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի (լուսանկարներ)
Գրոզնիում գազալցակայան է պայթել. զոհերի թվում երեխաներ կան (տեսանյութ)
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել
«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»
Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը
Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան
«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ
Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան
Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ
ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան
Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ
«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան
Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են
Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց
«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում
Երևանում «Գազել» է այրվել
© 2024 Հայկական ժամանակ