Երևան
12 °C
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու և գնահատելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակն ու առկա կարիքները։
Պատվիրակության անդամները Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանի, կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի և հիմնարկների ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել հիմնարկների ողջ տարածքներում։ Եղել են խցերում, կացարաններում, զբոսահրապարակներում, ճաշարաններում, տեսակցությունների սենյակներում, մարզասրահներում, դահլիճներում, գրադարաններում, լոգասենյակներում, սանհանգույցներում և բնակելի գոտու այլ հատվածներում։
Զրուցել են ազատազրկված անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և օտարերկրյա ազատազրկվածների հետ։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Սահակ Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է ամբողջությամբ վերակառուցված երկու նոր մասնաշենքերը՝ կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, և ուսումնական կենտրոնը, որում առկա են մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ: Պատվիրակության անդամները հետևել են ևս երկու մասնաշենքերի՝ մեկուսարանի և վարչական հատվածի ընթացող շինարարական աշխատանքներին, ներկա են գտնվել նաև դասապրոցեսին։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հյուրերը ծանոթացել են տեսահսկման և օդափոխության համակարգերին, այցելել են հանրային պաշտպան-վստահորդ սենյակ, որն ապահովում է գաղտնի տեսահաղորդակցություն հանրային պաշտպանների և անազատության մեջ պահվող անձանց միջև, հետևել են խեցեգործության դասընթացին։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում պատվիրակության անդամներին ներկայացվել են նախատեսվող փայտամշակման արհեստանոցի վերանորոգման աշխատանքները։
Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն ականատես են եղել 2022 թվականին ձեռք բերված հատուկ նշանակության նոր մեքենաներով իրականացվող դատապարտյալների ուղեկցումների, ազատազրկված անձանց համար սննդի մատակարարման գործընթացներին, ծանոթացել են ճաշացանկին։ Հյուրերը հետաքրքրվել են նաև ազատազրկված անձանց համար կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրերով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. տեսանյութ
Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ
Սահմանվել են կրեդիտներ, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ. ՊԵԿ նախագահ
Պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով մոլորեցնում են մարդկանց. Չախոյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին
Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը
Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է եղել. կասկածյալների թվում է «Երևան ավտոբուս»-ի ծառայության պետը
Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան ու տզզում ճանճի պես. Սիմոնյան
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու 8 տեսակի ուղետոմս է առաջարկվում, որոնք են դրանք և ինչպես ընտրել
Հայկական կողմը դեմ է արտահայտվել Մոսվկայի երկու ցանկություններին. որոնք են դրանք՝ Բլեյանը մանրամասնում է
Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. ԱԳ նախարարն այցելել է նաև Տրետյակովյան պատկերասրահ. լուսանկարներ
Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը
Տավուշի մարզպետը կմեկնի արձակուրդ
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ
ԱՄՆ-ին ձեռնտու չէ ՌԴ ներկայությունը Սյունիքում. Թրամփը շահագրգիռ է ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում. տեսանյութ
ՀՀ-ում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպանն այցելել է Վեդու ջրամբար
Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու կայուն խաղաղության. Միրզոյան
Հանդիպումն անցավ անկեղծ, կառուցողական մթնոլորտում, քննարկեցինք Հարավային Կովկասում խաղաղության թեման. Միրզոյան
Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր
Դանակ պահելու կասկածանքով ԱԺ-ից բերման ենթարկված օպերատորն ազատ է արձակվել
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հրաժարական կտա. Գերցի Խալևին հայտնել է պատճառը
Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երիտասարդները ապօրինի թմրանյութ են պահել և օգտագործել
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզ
Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին
Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին
ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված պատիժ կրող 2004թ․ ծնված քաղաքացին մահացել է
Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. պատճառը հայտնի է
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-26 թթ. զարգացման ռազմավարության ընթացքը
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի թիվն անցել է 60-ից
Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան
Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի. տեսանյութ
Հայտարարագիր լրացնող որ անձինք մինչև 100 հազար դրամ կստանան ՊԵԿ-ից. Սիսակ Գաբրիելյանը մանրամասնում է
Համագործակցության ակտիվացումը պահանջված է. Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 21-ին
Ինչպես կարող է մեկ ուսուցիչը, դասախոսը փոխել ողջ կյանքիդ հետագիծը. Աննա Վարդապետյան
Թրամփը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը
Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT