«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի նախկին տնօրենը ստացել է խոշոր չափի կաշառք. գործն ուղարկվել է դատարան

25/09/2024 schedule13:35

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը ստացել է խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան:

«Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք:

Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրեր Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

 2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 մլն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել է Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
884 դիտում

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Ինչ է հայտնաբերվել դատական նիստից հետո ՔԿՀ վերադարձած կալանավորված անձի մատների արանքից (լուսանկար)

Հավատացած եմ՝ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ կունենա. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. ովքեր կարող են մասնակցել

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Իմ տարեկան աշխատավարձը 30 մլն դրամ է. Սասուն Խաչատրյանը՝ 8 մլն-ով մեքենա գնելու մասին

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկերից պետբյուջե է վերականգնել 288 միլիոն 824 հազար 465 դրամ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 25-ին

Ինչու է Հայկ Մամիջանյանին սպասարկող մեքենան տարվել տուգանային հրապարակ

Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը

Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել․ Աղազարյան

ԱԳՆ-ն հաստատում է. Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում

Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է

Ամիօ ավտովարկ․ երազանքիդ ղեկին

Մհեր Գրիգորյանը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը

Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում

ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում խոսել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի մասին

Որևէ ընկերություն պետականացնելը ՀՀ կառավարության ծրագրի մեջ չի մտնում․ Թունյանը` ՀԷՑ-ի մասին

Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ գնելու շուրջ քննարկումները, եթե դա բխում է ՀՀ շահերից

80-ամյա վարորդը օղիով բարձված բեռնատարով հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա

Եթե գնում ես երկրի ղեկավարի հետ հանդիպման, պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ գնա՞ս. Թունյան

Ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, որոշ հատվածներում՝ մառախուղ

20 հազար բառից 19 հազարը սպառում եմ՝ օրվա վերջում բոլոր իրադարձությունները ամուսնուս պատմելով. Աննա Հակոբյան

Նյու Յորքում տեղի կունենա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը. ԶԼՄ-ներ

Ջերմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Նյու Ջերսիում ընթրել է ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի նախկին տնօրենը ստացել է խոշոր չափի կաշառք. գործն ուղարկվել է դատարան

Ինչի մասին է Էրդողանի՝ Նիկոլ Փաշինյանին նվիրած գիրքը

Թրամփը հայտնել է, որ Իրանը փորձում է սպանել իրեն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել

ՏԿԵ փոխնախարարը առցանց ձևաչափով ներկայացրել է ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության 2023-ի ձեռքբերումները

Converse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ

Փակ է լինելու Երևանի Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ ճանապարհահատվածը

Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Բերբոքին

Նյու Յորքում կայացել է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

ՀՀ-ն ունի բոլոր հեռանկարները դառնալու եվրոպական ընտանիքի հուսալի անդամ․ Վասիլիս Պալմաս

Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր

Մեր համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Կիպրոսի պաշտպանության նախարար