Երևան
12 °C
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրատլանտյան խորհրդի նիստի ժամանակ լիազորությունները փոխանցել է դաշինքի նոր առաջնորդ Մարկ Ռյուտեին:
Նորվեգիայի նախկին վարչապետ Ստոլտենբերգը տասը տարի զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Նրան փոխարինած Մարկ Ռյուտեն Նիդերլանդների վարչապետն ու ընդհանուր գործերի նախարարն է 2010 թվականի հոկտեմբերից։
Տնտեսական ոլորտում Ռյուտեն հաստատվել է որպես մոնետարիզմի կողմնակից, կենսաթոշակային տարիքի բարձրացման, պետական բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված միջոցներ ձեռնարկող։ Նա հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման և Նիդերլանդների ակտիվ դերի օգտին ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում:
Ռուտեի օրոք Նիդերլանդների իշխանությունները դարձել են Ուկրաինայի գլխավոր ռազմական հովանավորներից մեկը։
Մասնավորապես, նրանք առանցքային դեր են խաղում, այսպես կոչված, կոալիցիայում, որի նպատակն է F-16 կործանիչներ տեղափոխել Ուկրաինայի զինված ուժեր և ապահովել դրանց շահագործումը։ Նիդերլանդները Կիևին տրամադրել է նաև հրետանի, անօդաչու սարքեր և զինամթերք։
Ռյուտեի ղեկավարությամբ Նիդերլանդները մեծացրել է պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից բարձր, ինչը ՆԱՏՕ-ի անդամներից պահանջվող մակարդակն է:
2023 թվականի հուլիսին Ռյուտեն իր հրաժարականն է ներկայացրել Նիդերլանդների թագավոր Վիլհեմ-Ալեքսանդրին այն բանից հետո, երբ կառավարական կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չհաջողվեց համաձայնեցնել ապաստան հայցողների ներհոսքը զսպելու միջոցները: Բացի այդ, 2023 թվականի նոյեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը (PVV), Ռյուտեն հայտարարեց, որ կլքի իր ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության։
2024 թվականի հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները պաշտպանել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքում ամենաբարձր պաշտոնի համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության ամենաբարձր պաշտոնյան է։ Նա ղեկավարում է տարբեր մակարդակների հանդիպումները, նպաստում է համատեղ որոշումների մշակմանը և ընդունմանը, ինչպես նաև հետևում է դրանց կատարմանը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գլխավոր խոսնակն է, որը հանդես է գալիս դաշինքի անունից։
Գլխավոր քարտուղարն ընտրվում է անդամ երկրների կողմից միաձայն՝ չորս տարի ժամկետով՝ նույն ժամկետով վերընտրվելու իրավունքով։
Ավանդաբար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են դաշինքի եվրոպական երկրների նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT