Որևէ փաստաթուղթ քննարկելիս նայում ենք՝ դա մեր Սահմանադրության հետ խնդիր առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ․ Սիմոնյան

01/10/2024 schedule14:03

«Երբ մենք քննարկում ենք որևիցե փաստաթուղթ կամ բարձրաձայն կարծիք ենք հայտնում, նախապես նայում ենք՝ դա մեր Սահմանադրության հետ խնդիր առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե ձևով դա կասկածի տակ դնել պետք չէ, որովհետև բազմաթիվ դեպքեր կարող եմ բերել, որ իշխանության կարծիքն ու քաղաքական մթնոլորտը ՍԴ որոշմամբ հակառակ պատկերն են ունեցել։ Մենք այն մարդկանց հետ քննարկելիս, որոնք զբաղվում են քննարկումներով, նախապես նայում ենք, որ այնպիսի բան չլինի, որը կհակասի Սահմանադրությանը»,- վստահեցրեց նա։

Վերջինիս խոսքով՝ կանոնակարգը վեր է, որովհետև ՍԴ-ն եզրակացություն է տվել:

Անդրադառնալով վարչապետի կողմից օրեր առաջ ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ արված հայտարարությանը, թե «եթե Խաղաղության պայմանագրին խանգարի ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը այն կփոխի»՝ Սիմոնյանը պարզաբանեց՝ իրականում ի՞նչ է ասել ՀՀ վարչապետը․ «Վարչապետը ասել է, որ եթե նման բան լինի, Սահմանադրական դատարանը կորոշի, որ դա հակասում է, նոր կմտածենք դրա մասին։ Ո՞նց եք պատկերացնում՝ առանց բազմաթիվ անգամներ իրավաբանների ու սահմանադրագետների հետ խոսելու մենք կարո՞ղ էինք նման հայտարարություն անել»։  

Վերջինս հիշեցրեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնեցված է արդեն 13 կետ, իսկ պայմանագիրը ստորագրելու քաղաքական կամքը պետք է Ադրբեջանից լինի։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:

Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին): 

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ։ Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը:

Տպել
1134 դիտում

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 1-ին

Հայաստանը չի համաձայնել, որ այլ երկրներ ապահովեն իր տարածքում հաղորդակցության անվտանգությունը. վարչապետ

Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն իրականացնում է մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին

Միրզոյանը Լեհաստանում է. ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

Ինչ վիճակում և որտեղ է վրաերթի ենթարկված գորշ արջը

Նշանակվել է Ռուսաստանում Ադրբեջանի նոր դեսպան

«Օրենքով գողերը» «Կիլդիմ Արթուր»-ին հանձնարարել են ստանալ 4500 դոլար, վերջինս վերցրել է անձի մեքենան, հնչել են կրակոցներ

Վեհափառը սուրբ չէ, նա ընդամենը հավատացյալների ծառան է, որը պիտի օգնի մեզ Աստծո հետ հաղորդակցվել. Սիմոնյան

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումն ընթացքի մեջ է

Հարց է՝ մարդը կրո՞ւմ է հեղափոխական արժեքները, թե՞ ուզում է Սերժ Սարգսյան կամ Քոչարյան դառնալ․ Սիմոնյան

ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել «Եվրասիական տնտեսական միություն» թեմային նվիրված նամականիշ

Մետաքսեն տեղը չի բերում, ոչ մեկը չի կարող ՀՀ նախագահին ու ԱԺ նախագահին նման բան ասել. Ալեն Սիմոնյան

Գալստանյանին միայնակ են թողել. նա մեկ անելիք ունի այս իրավիճակում

Ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է․ Սիմոնյանը՝ Մինասյանի մասին

ՊՆ-ի կողմից 100 անգամ ավելացել է ռազմարդյունաբերության պետպատվերը սեփական հայրենական արտադրողներից. ԲՏԱ նախարար

Երևանում և մարզերում սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Եթե Ալիևը իրոք ուզում է խաղաղություն, ապա գնդակն իրենց դաշտում է արդեն շատ վաղուց. Ալեն Սիմոնյան

Որևէ փաստաթուղթ քննարկելիս նայում ենք՝ դա մեր Սահմանադրության հետ խնդիր առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ․ Սիմոնյան

Ձիասպորտի ՀՀ առաջնություն. հայտնի են արգելքների հաղթահարման հաղթողները

Մահացել է կոմպոզիտոր, երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը

Կարեն Անդրեասյանը մտադիր է պաշտոնավորել մինչև 2027 թվականը, նա հրաժարական չի տա

ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի. Ստոլտենբերգը լիազորությունները փոխանցել է Ռյուտեին

ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը. երկրի պատվիրակությունը բացակա է

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը. վարչապետ (լուսանկարներ)

Բոգոն իմ ընկերն է, ոնց չեմ ճանաչում, սաղ կյանք Բոգո ենք ասել. Սամվել Ալեքսանյանը ցուցմունք է տալիս դատարանում

Անընդհատ բոլորը խոսում են, որ երկրում արդարադատությունը կաղում է. Բադալյանը՝ Մինասյանի հրաժարականի մասին

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է լինի քաղաքական թիմից․ Արփի Դավոյան

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր. Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին

Պետությունների թվայնացման գործընթացը պետք է լինի քաղաքացիների հարմարավետության ածանցյալ. վարչապետ

Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն ցուցաբերելով. վարչապետ

Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին հանդիպում է իրենից գրեթե 10 տարով մեծ աղջկա հետ

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Երևան ժամանած Իրանի առաջին փոխնախագահին, Ուզբեկստանի և Ղրղզստանի վարչապետներին

Պարեկների կրթության մասով ոչ թե կա բացակայություն, այլ՝ 5 ամիս կուրսի կատարելագործման կարիք. Սարգսյան

Բացահայտվել է շուրջ 10 կգ թմրամիջոցի շրջանառության դեպք․ 8 անձ ձերբակալվել է, 5-ը՝ կալանավորվել (տեսանյութ)

Հավաքներին մասնակցելու համար գումար առաջարկելու վարույթով Գերասիմ Վարդանյանի և 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Անչափահասը ներկայացվել է ոստիկանության բաժին. միջադեպ՝ Երևանի թիվ 19 դպրոցում