Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում նախագծային խնդիրներ են առաջացել. իրականացվել է մասնակի քանդում

02/10/2024 schedule20:04

Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» սպորտային նոր համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու համար։

Ինչպես հայտնել են կոմիտեից, այդ նպատակով հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի հետ շինհրապարակ են այցելել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։ Նրանք դիտարկել են առկա վիճակը և հետևել մասնակի քանդման աշխատանքներին։

Քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել պայմանավորվածություն համալիրի նախագիծը հեղինակած ընկերության հետ, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է մշակել նախագծային նոր լուծումներ և փոխհատուցել պետությանը հասցված վնասները։

«Ծրագիրն իրականացնելիս նախագծային սխալ հաշվարկի պատճառով սպորտային հատվածի 3-րդ մասնաշենքի ծածկի սալը թույլատրելի սահմանից ավելի է ճկվել։ Չնայած շինարարությունն իրականացնող կազմակերպության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ խնդրի համակողմանի ուսումնասիրման, հնարավոր հետևանքների գնահատման արդյունքում որոշվել է քանդել ծածկը։

Նախագծող կազմակերպությունն արդեն ներկայացրել է քանդման և նոր ծածկի կառուցման նախագիծ՝ պարտավորվելով սեփական միջոցներով հոգալ նաև շինարարական աշխատանքների ծախսերը»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։

Սպորտային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «Սարգիս և Մարիաննա» ՍՊ ընկերությունը Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պատվիրատվությամբ։ Արդեն կառուցման աշխատանքներն իրականացվում են Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի կողմից։

Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցումը հստակ է՝ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։ Այս մոտեցումը կիսելու և թիմային աշխատանքով առաջնորդվելու դեպքում կոմիտեն պատրաստ է հնարավորինս աջակցել ծրագրի բարեհաջող իրագործմանը։

Կարևոր նշանակություն ունեցող այս համալիրի կառուցման ծրագիրը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում իրականացվել են համատեղ բազմաթիվ շրջայցեր և քննարկումներ։

Սպորտային նոր համալիրի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսին։ Ծրագրի արժեքը 6,7 մլրդ դրամ է։ Նախագծի համաձայն՝ համալիրը բաղկացած է լինելու սպորտային, հյուրանոցային հատվածներից, բացօթյա մարզադաշտերից և լողավազանից։

Ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մարմնամարզության, ծանրամարտի և ըմբշամարտի դահլիճներ, մրցումային, հանգստի ու ժամանցի սրահներ և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:

 

Տպել
773 դիտում

Ասեք՝ թող քայլերթով Օստանկինո գնա, ուղիղ եթերի պահանջով գնալ Հ1, որը քեզ քանիցս հրավիրել է և դու անտեսե՞լ ես. Սաֆարյան

Գալստանյանը երթով գնում է Առաջին ալիք

Անհավանական. ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու. Սիմոնյան

Երևի տեղյակ չէ, որ շարժման 1-ին օրվանից նրա համակիրներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել, զգալի մասը մերժել են. Ղազարյան

Առաջին ալիքն արձագանքել է Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով իրենց մոտ շարժվելու հայտարարությանը

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձը հերթական անգամ բարձրացել է 10 տոկոսով․ Սուրեն Պապիկյան

Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

Որքան մարդ է մասնակցել «Սրբազան պայքար»-ի՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին (լուսանկար)

Դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք, դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում. Գալստանյանը՝ գործարարներին

Գալստանյանն աջակիցների հետ գնալու է Առաջին ալիք՝ ուղիղ եթեր պահանջելու համար

Պատվիրատուներն էլ են արդեն հասկացել, թե ինչն ինչոց է ու ձեռքերը լվացել են, «զոհաբերում են». Ղևոնդյան

«Պերսոնա նոն գրատա». Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր

Սկսվել է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Գյուղերից մեկի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում նախագծային խնդիրներ են առաջացել. իրականացվել է մասնակի քանդում

Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից լքեցին Հանրապետության հրապարակը

Հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 15-ը որոշակի ժամերի Թումանյան փողոցը փակ է լինելու

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարին

Հանրապետության հրապարակը՝ ժամը 19։30-ի դրությամբ (լուսանկար)

ՌԴ-ն ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար և ողջունում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին. Զախարովա

Հանրապետության հրապարակը՝ ժամը 18:50-ի դրությամբ (տեսանյութ)

Գալստանյանի մի խումբ աջակիցներ, որոնց մեջ հիմնականում նկատելի են դպրոցահասակներ, Մատենադարանից երթով գնում են հրապարակ

Հանրապետության հրապարակը՝ ժամը 18:30-ի դրությամբ

Նույն երկրի մասին է եղել խոսքը, կոլխոզը կոլխոզին ասել է՝ ստեղ թող ձեր գառներն արածեն, ընդեղ էլ՝ ձերը. վարչապետ

Պաշտոնանկություն Քննչական կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Ղարաբաղում գլխավոր հյուպատոսության բացման հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. Ալեքսեյ Կլիմով

Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը չպետք է փոխենք․ ՀՀ վարչապետ

20-րոպեանոց ճանապարհը կարելի է անցնել 2 ժամում. ԱԺ-ում բարձրացվեց Երևանի խցանումների հարցը

44-օրյա պատերազմի սցենարը չի գրվել Հայաստանում․ վարչապետ

Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ Կառավարության խաղաղության օրակարգը և երկրի հետագա ժողովրդավարացումը. Միրզոյան

Ադրբեջանն էլ է ասում՝ կապիտուլյացիա, դուք էլ, նույն խոսույթով եք խոսում․ վարչապետը՝ Դանիելյանին

ԼՂ հարցը օգտագործվել է, ընդ որում՝ նաև ՀՀ ներսում, ամեն ինչը բացատրվում էր՝ բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Նիկոլ Փաշինյան

Բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք․ վարչապետը՝ Վարդանյանին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Ֆինանսների նախարարը 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախագահին

Գայ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել. վարորդների վիճակը ծանր է

Մենք աշխարհի հարաբերություններին ծանոթ չենք, որովհետև պետություն չենք եղել, այլ՝ խաղերի առարկա. Փաշինյան

Մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք չորս կլաստերի մեկնարկ Ակադեմիական քաղաքում․ վարչապետ

ՀՀ նախագահն ու դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հարցերը

ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, օկուպացված տարածքներ կան․ վարչապետ