Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

02/10/2024 schedule13:51

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել ու սխալ է ներկայացրել COP 29 միջազգային գագաթնաժողովում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։

Այսպես, հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման թեմային, նշել է, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որ կան, կնքել: 

«Եթե իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք, Ադրբեջանի ղեկավարը ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց, և մենք սպասում ենք Ադրբեջանի և պաշտոնական Բաքվի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք, ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,- նշել է Սիմոնյանը և հավելել․

«Միջազգային տարբեր գործընկերներ հարթակներ են առաջարկում, և սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է, և նույն COP 29-ի պարագայում ուզում եմ պատկերացնել, որ արդյո՞ք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից: Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքի՞ր է և պե՞տք է»:

Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ մի ժամվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կարող է հայտնի կապի միջոցներով կապ հաստատել և ասել՝ եկեք քննարկենք ստորագրման ձևաչափը, տեղը, և հայկական կողմը կստորագրի։ 

«Եթե Ադրբեջանը ցանկանում է COP 29-ը վերածել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և գերիների ազատ արձակման մասին ելույթների ու նման միջոցառման, դա ընտրության հարց է»,- լրագրողներին ասել է Սիմոնյանը։

Ռուսական «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը, ներկայացնելով խաղաղության պայմանագրի շուրջ հնչեցրած Սիմոնյանի մտքերը, նրան վերագրել է միանգամայն այլ միտք՝ նշելով․ «Հայկական կողմը, ԱԺ նախագահի խոսքով, դեմ չէր լինի փաստաթղթի ստորագրմանը Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում»։

 image1-750x655.png (540 KB)

«Սպուտնիկ Արմենիան» վերոնշյալը նույնկերպ թարգմանել է նաև ռուսերեն։ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ «Սպուտնիկ Արմենիայի» նման մեկնաբանությամբ, արտատպվել է նաև ադրբեջանական «Սպուտնիկ Ազերբայջանի» տելեգրամյան ալիքում։

image2.png (98 KB)

Ավելի ուշ նույն ձևակերպումներով սխալ միտքը տարածվել է ադրբեջանական մի շարք լրատվականներում (12, 3):

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տպել
1105 դիտում

Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 2-ին

Սիրվարդ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումը

Ինչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների՝ պետությանը պատճառած շուրջ 215 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքում տիրող վիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից․ Արարատ Միրզոյան

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

ԱԺ-ն չընդունեց ԼՂ-ից տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Տղամարդու հատած հաստաբուն ծառն ընկել է վրան. վերջինս տեղում մահացել է

Վարչապետն արվեստի ոլորտի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է Ակադեմիական քաղաքի նախագիծը (տեսանյութ)

Մենք կարող էինք գրոհել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքները, բայց թիրախավորեցինք միայն ռազմաբազաներ. Բաղերի

Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը

Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

Արարատի մարզում «Ֆորդ»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Կարճատև անձրևներից հետո մի քանի օր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում

Մակրոնը Ֆրանսիայի արտգործնախարարին ուղարկել է Մերձավոր Արևելք

Մայր Տաճարի օծումը բաց թողած սուտասան տերտերը նույնկե՞րպ է հայրենիք փրկելու՝ պատճառաբանելով, թե ծոմ է պահում. Չախոյան

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահուն զգուշացրել է և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին

ԵՀ փոխնախագահի հետ քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

Ինչպես է արձագանքել Իսրայելի վարչապետն Իրանի հրթիռային հարձակման մասին լուրին (տեսանյութ)

Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն