Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

02/10/2024 schedule11:07

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։ 

Նշվում է, որ ինչպես 2023 թվականին, 2024 թվականին նույնպես հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանում կա խոսքի ազատության բարձր մակարդակ ինչպես հասարակության, այնպես էլ լրատվամիջոցների համար։ Հարցվածների 75 տոկոսը մարդկանց արտահայտվելու ազատությունը համարում է լիովին կամ որոշակիորեն ազատ, մեդիայի պարագայում այդ ցուցանիշը 72 տոկոս է:

2023 թվականի համեմատությամբ 8 տոկոսով աճել է այն մարդկանց թիվը, որոնք այժմ կարծում են, որ Հայաստանում իշխանությունները և համապատասխան կառույցները համարժեքորեն պաշտպանում են խոսքի ազատությունն ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատների շրջանում: 

Ֆոկուս խմբի մասնակիցների մեծամասնությունը խոսքի ազատությունը սահմանում է որպես սեփական կարծիքն արտահայտելու կարողություն՝ առանց հետևանքների մասին վախենալու: Հարցման մասնակիցները կարծում են, որ Հայաստանում անհատներն ու լրագրողները կարող են ազատ արտահայտել իրենց տեսակետը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վերաբերյալ՝ առանց վախենալու դրանից բխող հետևանքներից։ 

Նրանք նշում են, որ լրագրողները կարող են հրապարակել ապակողմնորոշիչ պատմություններ՝ հավանումներ ստանալու և բարձր վարկանիշ ձեռք բերելու համար, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ հասարակության համար։ Այս մանիպուլյատիվ պահվածքը բացասաբար է գնահատվում, հատկապես որ լրագրողների նման վարքը մնում է անպատիժ: Որոշ մասնակիցներ նույնիսկ առաջարկում են գրաքննություն կիրառել՝ լրագրողների աշխատանքը կարգավորելու և տարածվող բովանդակությունը վերահսկելու համար: Բացի այդ, մտահոգություններ են հնչում խոսքի ազատության չարաշահման վերաբերյալ, երբ վիրավորական խոսքն ու քաղաքավարության պակասը արդարացվում են խոսքի ազատությամբ:

Հարցման մասնակիցները որպես հայկական մեդիատիրույթում խոսքի ազատության ամենաբարձր մակարդակ ունեցող միջոցներ են ընկալում բլոգները, վլոգները և փոդքասթները, նաև՝ լրատվական կայքերը՝ համապատասխանաբար 86 տոկոսը և 83 տոկոսը գնահատելով դրանք «լիովին ազատ» և «որոշ չափով ազատ»։ Ի հակադրություն սրա՝ տպագիր մամուլը և հեռուստատեսությունն ընկալվում են որպես ազատության ամենացածր մակարդակ ունեցող միջոցներ։ 

Հարցվածների 80%-ն էլ կարծում է, որ ատելության խոսքը Հայաստանում էական խնդիր է (84% 2023թ․-ին), և մեծամասնության կարծիքով (66%) այն առավել հաճախ հանդիպում է առցանց տարածքում։

Լրագրողների էթիկայից և արհեստավարժությունից գոհունակությունը 2023 թվականից ի վեր մնացել է շուրջ 44 տոկոսի սահմանում, ընդ որում՝ դժգոհություն հայտնած հարցվածները հիմնականում քաղաքային բնակավայրերից են, մասնավորապես, Երևանից: Սա ընդգծում է մեդիալսարանի՝ լրագրողական էթիկական չափանիշների հետ կապված մտահոգությունները, հատկապես մայրաքաղաքում, որտեղ լրատվամիջոցների սպառումն ու վերահսկողությունն ավելի բարձր են։

Հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ կարող է ազատ մասնակցել խաղաղ բողոքի ակցիաների կամ կազմակերպված այլ միջոցառումների։

Հարցվածների միայն 4 տոկոսը չունի ինտերնետին միացված որևէ սարքի հասանելիություն (հեռուստացույց, սմարթ հեռախոս, նոութբուք, կամ պլանշետ): Այս պատկերը չի տարբերվում 2023 թվականի պատկերից, երբ հարցվածների 5 տոկոսը ինտերնետին միացված որևէ սարքի հասանելիություն չուներ։

Հայկական հեռուստաալիքները (80 տոկոս) և հայկական լրատվական կայքերը (73 տոկոս) հարցվածների շրջանում ամենատարածված լրատվամիջոցներն են, որոնց հաջորդում են հայկական բլոգները, վլոգները և փոդքասթները (48 տոկոս) և ռուսական հեռուստաալիքները (47 տոկոս):

Վերլուծությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերը հարցման մասնակիցների մեծամասնության համար աստիճանաբար դառնում են լրատվական կայքեր մուտք գործելու հիմնական միջոցը։

Սոցիալական ցանցերից առավել հաճախ օգտագործվում են «Յություբ»-ը և «Ֆեյսբուք»-ը, որոնցից օգտվում է հարցվածների համապատասխանաբար 81 և 77 տոկոսը: Հատկանշական է, որ «Ինստագրամ»-ի օգտագործումը զգալիորեն աճել է՝ 2023 թվականի 42 տոկոսից 2024 թվականին հասնելով 52 տոկոսի։

Հարցվածները մատնանշել են առանցքային էթիկական չափանիշներ, որոնց պետք է հետևեն լրագրողները, ինչպես նաև այն էթիկական սկզբունքները, որոնք առավել հաճախ են խախտվում հայկական լրատվամիջոցների կողմից։ Հարցվածների շրջանում ամենակարևորված էթիկական սկզբունքը հարգանքն է հասարակության և մարդու իրավունքների նկատմամբ (45 տոկոս), որին հաջորդում են անաչառությունն ու ազնվությունը (37 տոկոս): Հատկանշական է, որ սրանք են նաև այն սկզբունքները, որոնք, ըստ հարցվածների, առավել հաճախ անտեսվում են հայկական լրատվամիջոցների կողմից:

Հետազոտության համար կիրառվել է խառը մեթոդների եղանակը։ Օգտագործված մեթոդներն են Հայաստանում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի` 1106 բնակչության շրջանում հարցումը, ֆոկուս խմբային քննարկումը  բնակչության շրջանում։ Երկրորդային տվյալների համար ուսումնասիրվել են թեմային առնչվող այլ հետազոտություններ և հրապարակումներ:

Տպել
801 դիտում

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը

Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

Արարատի մարզում «Ֆորդ»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Կարճատև անձրևներից հետո մի քանի օր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում

Մակրոնը Ֆրանսիայի արտգործնախարարին ուղարկել է Մերձավոր Արևելք

Մայր Տաճարի օծումը բաց թողած սուտասան տերտերը նույնկե՞րպ է հայրենիք փրկելու՝ պատճառաբանելով, թե ծոմ է պահում. Չախոյան

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահուն զգուշացրել է և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին

ԵՀ փոխնախագահի հետ քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

Ինչպես է արձագանքել Իսրայելի վարչապետն Իրանի հրթիռային հարձակման մասին լուրին (տեսանյութ)

Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

10 օր՝ փոքրիկ ամառ. Սուրենյանը նորություն է հայտնել

Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Մերսեդես»-ը. կան տուժածներ

Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք. Փեզեշքիանը՝ Իսրայելի վարչապետին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

Իրանի հարձակման արձագանքը ցավալի է լինելու. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը զգուշացրել է

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

Հայաստանի տարածքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին վերամբարձ կռունկով դուրս են բերել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի պաշտոնական բացման արարողությանը

Մտավորականության մեծ մասը վաճառել է հոգին, սերժա-քոչարյանական ռեժիմը փչացրեց նրանց. Վիգեն Ավետիս

Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հրատապ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Եթե Իսրայելն արձագանքի, Իրանը կործանիչ հարված կհասցնի․ ԻՀՊԿ

ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը

Բայդենը ԱՄՆ զինվորականներին հրամայել է խոցել Իրանի կողմից Իսրայելի վրա արձակվող հրթիռները