Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

02/10/2024 schedule11:21

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը: Այն պատգամավորները, որոնք հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթներն ուղարկել հրապարակման: Նման հնարավորությունից օգտվել է նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ,

Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում և դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը:

Այս երևույթին մենք՝ հայերս, բախվում են ամեն օր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա: The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա: Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում: Բնականաբար, այս ամենն ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ:

Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում, պաշտպանում է տեղեկատվության ազատությունը: ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումների համաձայն՝ ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումն առանցքային գործոն է:

Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում: Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում և, իսկապես, անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա:

Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարևոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել. նպաստել մեդիագրագիտությանը: Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու և լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով: Խրախուսել թափանցիկությունը:

Կարևոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության և թափանցիկության որոշումների ու ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության և հասարակության միջև: Ամփոփելով՝ ակնհայտ է, որ թեև քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա և ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը:

Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում:

Շնորհակալություն»:

Տպել
785 դիտում

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը

Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

Արարատի մարզում «Ֆորդ»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Կարճատև անձրևներից հետո մի քանի օր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում

Մակրոնը Ֆրանսիայի արտգործնախարարին ուղարկել է Մերձավոր Արևելք

Մայր Տաճարի օծումը բաց թողած սուտասան տերտերը նույնկե՞րպ է հայրենիք փրկելու՝ պատճառաբանելով, թե ծոմ է պահում. Չախոյան

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահուն զգուշացրել է և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին

ԵՀ փոխնախագահի հետ քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

Ինչպես է արձագանքել Իսրայելի վարչապետն Իրանի հրթիռային հարձակման մասին լուրին (տեսանյութ)

Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

10 օր՝ փոքրիկ ամառ. Սուրենյանը նորություն է հայտնել

Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Մերսեդես»-ը. կան տուժածներ

Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք. Փեզեշքիանը՝ Իսրայելի վարչապետին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

Իրանի հարձակման արձագանքը ցավալի է լինելու. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչը զգուշացրել է

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

Հայաստանի տարածքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Անասնագոմի տանիքը փլուզվել է. կան սատկած կենդանիներ, մի քանիսին վերամբարձ կռունկով դուրս են բերել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումի պաշտոնական բացման արարողությանը

Մտավորականության մեծ մասը վաճառել է հոգին, սերժա-քոչարյանական ռեժիմը փչացրեց նրանց. Վիգեն Ավետիս

Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հրատապ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Եթե Իսրայելն արձագանքի, Իրանը կործանիչ հարված կհասցնի․ ԻՀՊԿ

ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի դեսպանի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման կարևորությունը

Բայդենը ԱՄՆ զինվորականներին հրամայել է խոցել Իրանի կողմից Իսրայելի վրա արձակվող հրթիռները