Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

02/10/2024 schedule13:32

ԱԺ նիստում, ի թիվս այլ հարցերի, քվեարկության է դրվելու Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցը:

Վարման կարգով ելույթ է ունեցել և հարցը ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունը առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, և դրանք շարունակվում են:

«Մեր հանրությունը դա ամենօրյա ռեժիմով տեսել և ականատես է եղել դրան: Եվ մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված, և մենք էլ՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում՝ հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ ինչու չէ, աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի:

Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող  է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը, այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և պատգամավորները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ: Եվ մենք, երեկ լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչո՛ւ են պետք այս հարցերի, եթե իրենք ունեն նման հարցեր, դրանց պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- հայտարարել է Հայկ Կոնջորյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ի պատասխան հայտարարել է, որ այն, ինչ իրենք լսել են քաղաքական մեծամասնությունից, փորձ է՝ հրաժարվել սահմանադրական պարտականությունների կատարումից: 

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացումն է: 

Տպել
737 դիտում

Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ

Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 2-ին

Սիրվարդ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումը

Ինչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների՝ պետությանը պատճառած շուրջ 215 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքում տիրող վիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից․ Արարատ Միրզոյան

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

ԱԺ-ն չընդունեց ԼՂ-ից տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Տղամարդու հատած հաստաբուն ծառն ընկել է վրան. վերջինս տեղում մահացել է

Վարչապետն արվեստի ոլորտի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է Ակադեմիական քաղաքի նախագիծը (տեսանյութ)

Մենք կարող էինք գրոհել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքները, բայց թիրախավորեցինք միայն ռազմաբազաներ. Բաղերի

Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը

Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

Արարատի մարզում «Ֆորդ»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Կարճատև անձրևներից հետո մի քանի օր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում

Մակրոնը Ֆրանսիայի արտգործնախարարին ուղարկել է Մերձավոր Արևելք

Մայր Տաճարի օծումը բաց թողած սուտասան տերտերը նույնկե՞րպ է հայրենիք փրկելու՝ պատճառաբանելով, թե ծոմ է պահում. Չախոյան

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահուն զգուշացրել է և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին

ԵՀ փոխնախագահի հետ քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

Ինչպես է արձագանքել Իսրայելի վարչապետն Իրանի հրթիռային հարձակման մասին լուրին (տեսանյութ)

Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները