Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների՝ պետությանը պատճառած շուրջ 215 մլն դրամ վնասը վերականգնվել է

02/10/2024 schedule15:42

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ:

Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեություն (ներմուծում և արտահանում) կազմակերպելու նպատակով, սակայն կազմակերպությունը ՀՀ տարածքում հիմնականում զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառումն իրականացրած անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Նշանակվել է համալիր հարկային ստուգում, որի ընթացքում տնտեսվարողի կողմից տրամադրվել են ելակետային տվյալներ՝ ընկերության կատարած ծախսերի, ունեցած շրջանառության և ստացված եկամուտների վերաբերյալ, որոնք ՀՀ ՊԵԿ ստուգումն իրականացնող անձանց կողմից համադրվել են նույնաբնույթ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում կազմվել է ստուգման ակտ, համաձայն որի՝ ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 174 979 917 (174 միլին 979 հազար 917 ) ՀՀ դրամ՝ ներառյալ շահութահարկը և տույժ-տուգանքները։

Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բացի վերոհիշյալ ՍՊ ընկերությունից, որը զբաղվել է արտադրված կաթնամթերքն իրացնելով, գործում է նաև այլ անվամբ, սակայն նույն իրավաբանական անձին պատկանող մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է վերոհիշյալ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի արտահանմամբ: 

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր և սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը ստեղծել է վերոհիշյալ ընկերությունները՝ նպատակ ունենալով խուսափել պետությանը հարկ վճարելուց: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընկերության հասցեներում, որոնց ընթացքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար ընկերության ԱԱՀ-ի հարկման բազան, վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, իսկ իրացնող ընկերության կողմից ներկայացված 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում առանց հիմքերի հաշվանցվել են ԱԱՀ-ի գումարներ: Կատարված հաշվարկներով պարզվել է, որ այս մասով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 183.024.329,6 (183 միլին 24 հազար 3 հարյուր 29,6)ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 միլիոն ՀՀ դրամը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
634 դիտում

20-րոպեանոց ճանապարհը կարելի է անցնել 2 ժամում. ԱԺ-ում բարձրացվեց Երևանի խցանումների հարցը

44-օրյա պատերազմի սցենարը չի գրվել Հայաստանում․ վարչապետ

Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ Կառավարության խաղաղության օրակարգը և երկրի հետագա ժողովրդավարացումը. Միրզոյան

Ադրբեջանն էլ է ասում՝ կապիտուլյացիա, դուք էլ, նույն խոսույթով եք խոսում․ վարչապետը՝ Դանիելյանին

ԼՂ հարցը օգտագործվել է, ընդ որում՝ նաև ՀՀ ներսում, ամեն ինչը բացատրվում էր՝ բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Նիկոլ Փաշինյան

Բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք․ վարչապետը՝ Վարդանյանին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Ֆինանսների նախարարը 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախագահին

Գայ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել. վարորդների վիճակը ծանր է

Մենք աշխարհի հարաբերություններին ծանոթ չենք, որովհետև պետություն չենք եղել, այլ՝ խաղերի առարկա. Փաշինյան

Մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք չորս կլաստերի մեկնարկ Ակադեմիական քաղաքում․ վարչապետ

ՀՀ նախագահն ու դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հարցերը

ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մեկին որևէ միլիմետր չի հանձնվել, օկուպացված տարածքներ կան․ վարչապետ

Ինչո՞ւ չեն հանրայնացվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կետերը. մանրամասնում է վարչապետը

«Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում. վարչապետը ներկայացրել է արվեստի կլաստերը

Մանկապղծության, սեռական թրաֆիքինգ, շանտաժ. ինչու է ռեփեր Փի Դիդին հայտնվել Հոլիվուդի ամենաաղմկոտ սկանդալի կենտրոնում

Լևոն Սահակյանն ընտրվել է Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները. ՔԿԾ

Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 2-ին

Սիրվարդ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումը

Ինչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների՝ պետությանը պատճառած շուրջ 215 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքում տիրող վիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից․ Արարատ Միրզոյան

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

ԱԺ-ն չընդունեց ԼՂ-ից տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Տղամարդու հատած հաստաբուն ծառն ընկել է վրան. վերջինս տեղում մահացել է

Վարչապետն արվեստի ոլորտի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է Ակադեմիական քաղաքի նախագիծը (տեսանյութ)

Մենք կարող էինք գրոհել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքները, բայց թիրախավորեցինք միայն ռազմաբազաներ. Բաղերի

Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը