Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

02/10/2024 schedule13:20

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին, Ա.Վ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց: Որպես հանցավոր կազմակերպության ղեկավար՝ Ր.Մ.-ն ապահովել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք, ապա ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնումը հանցավոր կազմակերպության մասնակիցներ Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Իրենց հերթին Ա.Գ.-ն, Հ.Ն.-ն, Ա.Վ.-ն ու քննությամբ դեռ չպարզված այլ անձինք, հանցավոր կազմակերպության մասնակիցներ չհանդիսացող Թ.Մ.-ի, Հ.Մ.-ի, Է.Հ.-ի, Ռ.Ն.-ի, Վ.Ո.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են մաքսանենգության առարկա հանդիսացող թմրամիջոցները ձեռք բերելն ու տեղափոխելը Հայաստանի Հանրապետության տարածք, ապա դրանց ապօրինի իրացումը:

Թմրամիջոցների իրացումից ստացվել է առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ՝ 89 մլն 283 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գումարները ի սկզբանե ստացվել են տարատեսակ կրիպտոարժույթային հաշիվների, տարբեր էլեկտրոնային դրամապանակների, ապա փոխանցումների և փոխարկումների միջոցով վերջնարդյունքում փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են վերջիններիս կողմից:

Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավար Ր.Մ.-ն թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվար ամսին մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցված և քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից փշալարային ցանցի վրայով նետելու եղանակով ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի տեղափոխել է տարբեր տեսակների, առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 12 կգ քաշով «մեթադոն», «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հանցավոր կազմակերպության առաջադրանքով Վ.Ո.-ի օժանդակությամբ փորձել են ձեռք բերել Հ.Մ.-ն, Ռ.Ն.-ն և Է.Հ.-ն, սակայն վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 9 անձի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
698 դիտում

Մենք չենք կարող ողջունել որևէ էսկալացիա. Արարատ Միրզոյանը՝ Իրան-Իսրայել հակամարտության սրման մասին

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 2-ին

Սիրվարդ Գևորգյանն ազատվել է պաշտոնից. ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումը

Ինչպիսին է ամբողջ հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների՝ պետությանը պատճառած շուրջ 215 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

«Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մերձավոր Արևելքում տիրող վիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից․ Արարատ Միրզոյան

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

ԱԺ-ն չընդունեց ԼՂ-ից տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Տղամարդու հատած հաստաբուն ծառն ընկել է վրան. վերջինս տեղում մահացել է

Վարչապետն արվեստի ոլորտի ուսանողներին և դասախոսներին ներկայացրել է Ակադեմիական քաղաքի նախագիծը (տեսանյութ)

Մենք կարող էինք գրոհել Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքները, բայց թիրախավորեցինք միայն ռազմաբազաներ. Բաղերի

Մենք ԱՄՆ-ում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, Արմանն այստեղ դպրոց է գնում. Անահիտ Սիմոնյան

Վրաստանի նախագահը չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

ՆԳՆ-ն դիմել է սպասվող հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Ռուսական «Սպուտնիկ Արմենիան» սխալ է ներկայացրել Սիմոնյանի հայտարարությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները. Fip

ԱԱԾ-ն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են Իրանի հարձակմանը պատասխանելու հարցը

Կառավարությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար. Կոնջորյան

Թմրամիջոցների մաքսանենգության, իրացման և դրանց արդյունքում ստացված շուրջ 90 մլն դրամ փողերի լվացման գործը դատարանում է

Արարատի մարզում «Ֆորդ»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Կարճատև անձրևներից հետո մի քանի օր սպասվում է առանց տեղումների եղանակ

Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում

Մակրոնը Ֆրանսիայի արտգործնախարարին ուղարկել է Մերձավոր Արևելք

Մայր Տաճարի օծումը բաց թողած սուտասան տերտերը նույնկե՞րպ է հայրենիք փրկելու՝ պատճառաբանելով, թե ծոմ է պահում. Չախոյան

Վեց հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն անվճար համերգով հանդես կգա Երևանում

Ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա. Նեթանյահուն զգուշացրել է և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին

ԵՀ փոխնախագահի հետ քննարկվել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր

Ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունը մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում. Ղազարյան

Հայաստանում հարցվածների մեծ մասը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ. ԱՄՆ ՄԶԳ-ի հետազոտությունը

Ինչպես է արձագանքել Իսրայելի վարչապետն Իրանի հրթիռային հարձակման մասին լուրին (տեսանյութ)

Իրանը ժամանակավոր չեղարկել է բոլոր թռիչքները

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն