Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է

03/10/2024 schedule15:03

Sեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։

Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։

Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Տպել
699 դիտում

ՀՀ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան

Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)

Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը

Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 3-ին

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև (տեսանյութ)

Համակարգող խորհրդի նիստը իրավական հարցեր քննարկելու համար կարևոր հարթակ է. Վարդապետյանը՝ Բելառուսի գլխավոր դատախազին

Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. կլինի ամբողջությամբ նոր խաղահրապարակ (տեսանյութ)

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Գրիգորյան

Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո

Ուսումնասիրվել են շուկայում առկա տոմատի մածուկները, մի շարք արտադրողների մոտ արձանագրվել են խախտումներ. որոնք են դրանք

Տասնյակ փաթեթներով հաշիշի յուղ ու մարիխուանա են տեղադրել Շիրակի մարզի տարբեր հատվածներում. 2 անձ կալանավորվել է

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)

Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է

Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան

Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը

Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)

Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ

Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները

«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)

Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին

Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար

Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել

էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան

Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով

Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան

Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ամրապնդման շուրջ. Միրզոյանը՝ Ռյուտեին

Էկոպարեկային ծառայությանը 509 միլիոն 512 հազար դրամ կհատկացվի

Արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չկա․ Հովհաննիսյան

Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Շիա Ալ-Սուդանիին

Մտավախություններ չունեմ․ Բադասյանը՝ իր դեմ նույնպես ստորագրահավաք սկսելու մասին

Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. երթևեկությունը ժամանակավոր կսահմանափակվի

Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ

Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան