Հանդիպումներ, ձեռք բերված պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր․ Աննա Հակոբյանի` Նյու Յորք այցի արդյունքները

02/10/2024 schedule23:04

Ինչպես հայտնի է սեպտեմբերի 22-ից 27-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ուղեկցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

Նյույորքյան այցի ընթացքում Աննա Հակոբյանը, «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, մի շարք այցեր ու հանդիպումներ է ունեցել, որի ընթացքում ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը։

Սեպտեմբերի 22-ին, Աննա Հակոբյանը մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի՝ «Երկխոսության ձևավորում ՄԱԿ 79-րդ Գլխավոր ասամբլեայում» խորագրով ֆորումի՝ «Ներկայացուցչությունը կարևոր է» ամենամյա ընդունելությանը։ Աննա Հակոբյանը և Թալին Թօփալաքեանը ընդունելության ընթացքում մի շարք կարճ շփումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած կին քաղաքական գործիչների, տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հետ, փոխանակվել են տպավորություններով։

Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-1.jpg (98 KB)պ.jpg (81 KB)

Սեպտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայի հրավերով, ներկա էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին։

Սեպտեմբերի 24-ին Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը նախ Նյու Ջերսիում ՄԱԿ «Unchained At Last» կազմակերպության համակարգող Հուրի Գեդելեկյանի հրավերով ջերմ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նույն օրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ էր հավաքել հայ համայնքի 40 ներկայացուցիչների։

Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-5.jpg (85 KB)

Երկու հանդիպումների ժամանակ Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը բոլորին ծանոթացրել են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի առաքելությանը, գործունեությանը, ընթացիկ ծրագրերին։ Ջերմ և մտերմիկ միջավայրում ներկաները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը։ Աննա Հակոբյանը լսել է բոլորին, անկեղծ ու անմիջական պատասխանել հարցերին:

«Շատ ջերմ ընդունելության արժանացանք, իրականացվող ու դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը ամերիակահայերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Բոլորը դրական գնահատեցին հիմնադրամի գործունեությունը և առաջիկայում գործակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մենք պարզեցինք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից շատերը մանրամասն չգիտեին մեր ծրագրերի մասին։ Տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ԱՄՆ ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը, որի ընթացքում «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ ամերիկյան մշակույթին և մասնակցել վերապատրաստման տարբեր դասընթացների»,- ասել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Չնայած, որ հանդիպումները զուտ գործունեությունը ներկայացնելու բնույթ էին կրում, բոլորը, տպավորված լինելով հիմնադրամի գործունեությամբ, նվիրատվություն են կատարել՝ շեշտել է Թալին Թօփալաքեանը։

Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-8.jpg (145 KB)Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-11.jpg (63 KB)

«Մենք կարողացանք ամբողջ գործունեությունը ներկայացնել մեր հայրենակիցներին և այդ ջերմ ընդունելությունը մեզ ավելի է մոտիվացնում մեծ եռանդով աշխատելու և ավարտին հասցնելու կամ կյանքի կոչելու բոլոր ծրագրերը։ Առ այսօր մենք ԱՄՆ-ից արձագանքներ ենք ստանում և հայ համայնքի ներկայացուցիչները, անգամ այն մարդիկ, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, կապվում են մեզ հետ և մեր ծրագրերի մասին տեղեկություն են խնդրում, որպեսզի խորքային ծանոթանան և աջակցեն հիմնադրամին»,- ընդգծել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրենը։

Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-18.jpg (83 KB)Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-27.jpg (159 KB)

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Աննա Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը։ Վարչապետի տիկինը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների առաջին տիկինների հետ, որոնք կիսվել են իրենց գործունեությամբ:

Աննա-Հակոբյանի-Նյու-Յորք-այցի-արդյունքները_image-23.jpg (101 KB)

Տպել
781 դիտում

Առաջարկում եմ հարցազրույց՝ ուղիղ եթերում. Հանրային հեռուստաընկերության տնօրենի առաջարկը՝ Բագրատ Գալստանյանին

Առաջին ռեզիդենտ ընկերությունը՝ Ինժեներական քաղաքի երկրորդ հատվածում. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը

Հանդիպումներ, ձեռք բերված պայմանավորվածություններ, գործակցության նոր եզրեր․ Աննա Հակոբյանի` Նյու Յորք այցի արդյունքները

Մաղձ և ինքնաոչնչացում, հանրահավաքն ակնհայտորեն մարած շարժման վերջին կամ հերթական ջղաձգումներն է հիշեցնում. Ալեքսանյան

Հ1-ով եթեր է ուզում, որ ի՞նչ անի. Չախոյանը՝ Գալստանյանին

Ասեք՝ թող քայլերթով Օստանկինո գնա, ուղիղ եթերի պահանջով գնալ Հ1, որը քեզ քանիցս հրավիրել է և դու անտեսե՞լ ես. Սաֆարյան

Գալստանյանը երթով գնում է Առաջին ալիք

Անհավանական. ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու. Սիմոնյան

Երևի տեղյակ չէ, որ շարժման 1-ին օրվանից նրա համակիրներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել, զգալի մասը մերժել են. Ղազարյան

Առաջին ալիքն արձագանքել է Գալստանյանի՝ ուղիղ եթերի պահանջով իրենց մոտ շարժվելու հայտարարությանը

Սեպտեմբերից ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձը հերթական անգամ բարձրացել է 10 տոկոսով․ Սուրեն Պապիկյան

Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

Որքան մարդ է մասնակցել «Սրբազան պայքար»-ի՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին (լուսանկար)

Դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք, դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում. Գալստանյանը՝ գործարարներին

Գալստանյանն աջակիցների հետ գնալու է Առաջին ալիք՝ ուղիղ եթեր պահանջելու համար

Պատվիրատուներն էլ են արդեն հասկացել, թե ինչն ինչոց է ու ձեռքերը լվացել են, «զոհաբերում են». Ղևոնդյան

«Պերսոնա նոն գրատա». Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր

Սկսվել է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Գյուղերից մեկի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում նախագծային խնդիրներ են առաջացել. իրականացվել է մասնակի քանդում

Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից լքեցին Հանրապետության հրապարակը

Հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 15-ը որոշակի ժամերի Թումանյան փողոցը փակ է լինելու

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարին

Հանրապետության հրապարակը՝ ժամը 19։30-ի դրությամբ (լուսանկար)

ՌԴ-ն ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար և ողջունում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին. Զախարովա

Հանրապետության հրապարակը՝ ժամը 18:50-ի դրությամբ (տեսանյութ)

Գալստանյանի մի խումբ աջակիցներ, որոնց մեջ հիմնականում նկատելի են դպրոցահասակներ, Մատենադարանից երթով գնում են հրապարակ

Հանրապետության հրապարակը՝ ժամը 18:30-ի դրությամբ

Նույն երկրի մասին է եղել խոսքը, կոլխոզը կոլխոզին ասել է՝ ստեղ թող ձեր գառներն արածեն, ընդեղ էլ՝ ձերը. վարչապետ

Պաշտոնանկություն Քննչական կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Ղարաբաղում գլխավոր հյուպատոսության բացման հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. Ալեքսեյ Կլիմով

Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը չպետք է փոխենք․ ՀՀ վարչապետ

20-րոպեանոց ճանապարհը կարելի է անցնել 2 ժամում. ԱԺ-ում բարձրացվեց Երևանի խցանումների հարցը

44-օրյա պատերազմի սցենարը չի գրվել Հայաստանում․ վարչապետ

Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ Կառավարության խաղաղության օրակարգը և երկրի հետագա ժողովրդավարացումը. Միրզոյան

Ադրբեջանն էլ է ասում՝ կապիտուլյացիա, դուք էլ, նույն խոսույթով եք խոսում․ վարչապետը՝ Դանիելյանին

ԼՂ հարցը օգտագործվել է, ընդ որում՝ նաև ՀՀ ներսում, ամեն ինչը բացատրվում էր՝ բանակ ու Ղարաբաղ ենք պահում. Նիկոլ Փաշինյան

Բա կապիտուլյացիա եղած երկրում ո՞նց է ընտրություն եղել, դուք մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք․ վարչապետը՝ Վարդանյանին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Ֆինանսների նախարարը 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախագահին