Վրաստանում դժգոհ են ԵՄ-ի կողմից երկրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին բանաձևից

10/10/2024 schedule12:45

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը միջամտություն է Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին հօգուտ ընդդիմության։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Եվրախորհրդարանի անդամները պաշտպանել են մի բանաձև, որը կոչ է անում սառեցնել ԵՄ ֆինանսավորումը Վրաստանին, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր, ըստ եվրոպացի պաշտոնյաների, «խաթարում են ժողովրդավարությունը» երկրում, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Փաստաթղթում քննադատություն կա նաև օտարերկրյա գործակալների մասին Վրաստանում ընդունված օրենքների և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ։

«Բացի այն, որ սա միջամտություն է երկրի ներքին գործերին, նաև փորձ է ազդել ընտրությունների վրա՝ հօգուտ Ազգային շարժման և դրա հիմնադիր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի»,- ասել է Մդինարաձեն։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ եվրոպացի պատգամավորները Վրաստանի իշխանություններից պահանջում են չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

«Եթե ասում են, որ աջակցում են վրաց ժողովրդին, ապա ինչո՞ւ են ուզում, որ ԼԳԲՏ քարոզչությունը լինի դպրոցներում և հեռուստատեսությամբ»,- ընդգծել է Մդինարաձեն։

Նրա խոսքով՝ բանաձևը նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։

«Սա նշանակում է, որ տնտեսապես Վրաստանը բոլոր հաշվարկներով առնվազն երկու անգամ ավելի վատ վիճակում կլիներ, քան համաճարակի ժամանակ էր»,- եզրափակել է նա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը ճանաչվում է հաղթող և վարչապետի թեկնածու կներկայացնի խորհրդարանին, որն էլ իր հերթին կներկայացնի իր կաբինետը։

Եթե ընդդիմությունն ունենա ընդհանուր առմամբ խորհրդարանում մանդատների ավելի քան 50 տոկոսը, ապա այն կկարողանա ազդել կառավարության ձևավորման վրա:

Տպել
930 դիտում

Իսրայելի անվտանգության կաբինետն Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի. CNN

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թիվ 20 դպրոցի աշխատակիցներից մեկը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը

Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով, սպասվում են տեղումներ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Ռուսաստանում կործանվել է Յակ-130 ռազմական ինքնաթիռ

Խոշոր վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

23-ամյա երիտասարդին սպանել են, հրկիզել ու թաղել, դին 4 ամիս անց գտնվել է Ստեփանավանի դաշտերում. նոր մանրամասներ

Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին

Հարկերից խուսափելը քրեականացված է, նախագիծն ենք լրամշակում․ Բադասյան

Վրաստանում դժգոհ են ԵՄ-ի կողմից երկրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին բանաձևից

11 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը

Տեղեկություն ունեմ, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել․ ՀՀ ՄԻՊ

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում հակամարտության ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու մասին

Անահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցությունները

«Ձին ձի է»․ վարչապետը՝ էլեկտրոմոբիլների և ներքին այրման շարժիչով մեքենաների ձիաուժերի մասին

Թուրքիայի նախագահը կմեկնի Ալբանիա, այնուհետ՝ Սերբիա

Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո՝ թռել 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վեճ, հնչել են հայհոյանքներ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում․ վարչապետ

17-ամյա պատանիները վարել են հանդիպակաց գոտիով, հետիոտնային անցումներով. նրանք ձերբակալվել են

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային եղանակով․ նախարարը մանրամասներ է հայտնում

Լոնդոնում ակտիվիստները փորձել են ծածկել Պիկասոյի նկարը Գազայից արված լուսանկարով. նրանք բերման են ենթարկվել

Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու

Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը երկարաձգել է 4 անդամի պաշտոնավարման ժամկետները

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային. գրանցվել են զոհեր, բազմաթիվ տներ հիմնահատակ ավերվել են (տեսանյութ)

Համագործակցության հուշագիր՝ միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներ 11 ժամ գազ չեն ունենա

Ծաղկաշենում մեծ քանակությամբ կուտակված անասնակեր է այրվել

Սահարայի անապատը վերջին տասնամյակներում առաջին անգամ հեղեղվել է. կան զոհեր

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Ֆարերյան կղզիներում (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Նախկին իշխանությունները 5000 դրամով քվե էին առնում, Հայաստանի եղածը գույք պարտքի դիմաց տվեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել