23-ամյա երիտասարդին սպանել են, հրկիզել ու թաղել, դին 4 ամիս անց գտնվել է Ստեփանավանի դաշտերում. նոր մանրամասներ

10/10/2024 schedule13:10

Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ թոռը՝ 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ձեռնարկվել են միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն՝ անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկությունը տարածվել է մամուլով և սոցիալական ցանցերով, կրկին՝ անարդյունք:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ըստ կարգի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ու թաքցրել։

Սեպտեմբերի 25-ին, վարույթը հսկող դատախազի որոշմամբ, բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց: Հաջորդ օրը նրանցից երեքը ձերբակալվեցին. խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։

Դիակը հայտնաբերվեց հոկտեմբերի 9-ին։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
1480 դիտում

Իսրայելի անվտանգության կաբինետն Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի. CNN

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Թիվ 20 դպրոցի աշխատակիցներից մեկը մեղադրվում է երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են

Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը

Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով, սպասվում են տեղումներ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Ռուսաստանում կործանվել է Յակ-130 ռազմական ինքնաթիռ

Խոշոր վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

23-ամյա երիտասարդին սպանել են, հրկիզել ու թաղել, դին 4 ամիս անց գտնվել է Ստեփանավանի դաշտերում. նոր մանրամասներ

Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին

Հարկերից խուսափելը քրեականացված է, նախագիծն ենք լրամշակում․ Բադասյան

Վրաստանում դժգոհ են ԵՄ-ի կողմից երկրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին բանաձևից

11 անհետ կորած զինծառայողների ընտանիքներ ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը

Տեղեկություն ունեմ, թե հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել․ ՀՀ ՄԻՊ

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում հակամարտության ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու մասին

Անահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցությունները

«Ձին ձի է»․ վարչապետը՝ էլեկտրոմոբիլների և ներքին այրման շարժիչով մեքենաների ձիաուժերի մասին

Թուրքիայի նախագահը կմեկնի Ալբանիա, այնուհետ՝ Սերբիա

Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո՝ թռել 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վեճ, հնչել են հայհոյանքներ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում․ վարչապետ

17-ամյա պատանիները վարել են հանդիպակաց գոտիով, հետիոտնային անցումներով. նրանք ձերբակալվել են

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային եղանակով․ նախարարը մանրամասներ է հայտնում

Լոնդոնում ակտիվիստները փորձել են ծածկել Պիկասոյի նկարը Գազայից արված լուսանկարով. նրանք բերման են ենթարկվել

Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու

Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը երկարաձգել է 4 անդամի պաշտոնավարման ժամկետները

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային. գրանցվել են զոհեր, բազմաթիվ տներ հիմնահատակ ավերվել են (տեսանյութ)

Համագործակցության հուշագիր՝ միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներ 11 ժամ գազ չեն ունենա

Ծաղկաշենում մեծ քանակությամբ կուտակված անասնակեր է այրվել

Սահարայի անապատը վերջին տասնամյակներում առաջին անգամ հեղեղվել է. կան զոհեր

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Ֆարերյան կղզիներում (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Նախկին իշխանությունները 5000 դրամով քվե էին առնում, Հայաստանի եղածը գույք պարտքի դիմաց տվեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել