Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աղմկահարույց հայտարարություններին

11/10/2024 schedule13:18

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ստվերն է և ուրվականը:

Քոչարյանը կարծում է, որ իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։

«Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր։ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի, տարօրինակ է ինձ համար, թե ինչո՞ւ են մարդիկ նման որակում տալիս»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք աջակցե՞լ է Գալստանյանի շարժմանը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով, Քոչարյանը պատասխանեց․ «Ո՛չ, մեր աջակցությունը եղել է Հայաստան դաշինքի հայտարարությունը, դրանից հետո որևէ աջակցություն չի եղել։ Ինքը նաև նման աջակցության չի դիմել, որ լրատվամիջոցները չհամարեն, թե Բագրատ սրբազանի շարժումը նախագահների պրոյեկտն է»։

Հիշեցնենք՝ հիշյալ հարցազրույցի ժամանակ Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Տպել
1171 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը

Կարծելով՝ իր հասցրած հարվածներից տղամարդը մահացել է, այրել է դին և թաղել, մինչդեռ զոհը ողջ է եղել. նախաքննության ավարտ

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում

Նոր Նորքում կրակոցներ արձակելու, զենք և թմրամիջոց պահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Կալանավորվել է անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված թիվ 20 դպրոցի ուսուցիչը

Միլիարդավոր դրամների գույք և միջոցներ. ինչ է Սեդրակ Քոչարյանից պահանջում բռնագանձել դատախազությունը

Քոչարյանը չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան (լուսանկարներ)

Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար. Փալոն

Բոյկո՞տ․ Գյումրու ավագանու նիստը չկայացավ, քաղաքապետի գլխավորությամբ բացակա էին «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական»-ը

Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աղմկահարույց հայտարարություններին

Վնասվել է գազատար. դադարեցվել է Քասախի գազամատակարարումը

«Բռնաբարվում է օրենքը». Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է (տեսանյութ)

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին

Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին

Պապլավոկի զուգարանում, շենքի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց. Չախոյան

Աղձք բնակավայրի մոտ կատարվում են հիմքի խճակոպճավազային շերտի տեղադրման աշխատանքներ

Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Ազատումներ, փոխադրումներ, նշանակումներ. Աննա Վարդապետյանը մի շարք հրամաններ է ստորագրել

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել վերարտադրողական առողջության ոլորտում Հայաստանի կարողություններին

Տանզանիական և հունական ընկերություններում մասնակցություն, միլիարդներ. Արշակյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել. նա հրավիրվել է դատախազություն

Լանջիկից Հոռոմ ճանապարհի տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է աջ գոտի

Պուտինը ժամանել է Թուրքմենստան. նախատեսված է հանդիպում Իրանի նախագահի հետ

Քրեական ենթամշակույթ կրող անձին դիմելու և շորթման առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է․ կա 3 մեղադրյալ

Լուկաս Սելարայանը Ֆարերյան կղզիների ընտրանու հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է ներկայացրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարը մեկնել են Ֆրանսիա

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է, մեկնարկել է նրա և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ

Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Երևանում հրդեհվել է ավտոմեքենա

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ (տեսանյութ)

«Ֆորդ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և բռնկվել

ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից

Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով

Իրենց սահմանը, Ոսկեպարը, Կիրանցը, Արցախն էլ չէր հետաքրքրում, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ. Սաֆարյան

Կարևոր է հստակեցնել՝ ովքեր են ՀՀ ռազմավարական դաշնակիցները, աշխարհին ուղղված մեր ազդանշանները պիտի հստակ լինեն. Սաֆարյան