Երևան
18 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։
«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները: Մենք մեծապես գնահատում ենք Խաղողի և գինու միջազգային կազմակերպության կենսական աշխատանքը վերջին 100 տարիների ընթացքում գինեգործական երկրների միավորման, ոլորտի կարգավորման և զարգացման խթանման գործում»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանում խաղողագործության և գինեգործության հնագույն ավանդույթներին և հարուստ ժառանգությանը։ Նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարության կողմից որպես տնտեսության գերակա ճյուղ ճանաչված հայկական խաղողագործությունը ներկայում վերածնունդ է ապրում։ Ոգեշնչված հազարամյա ավանդույթներով և դրանք համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ գինիներ։
Գևորգ Պապոյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են նաև Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ Դիժոն տեղափոխման պաշտոնական արարողությանը։
Միջոցառման և համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Գևորգ Պապոյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Աննի Ժենևարի հետ։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները։
Հայկական պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկեր նախարարների հետ՝ անդրադառնալով գյուղատնտեսության և գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորություններին։
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 14-ին
Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Արմեն Խաչատրյանը հաստատել է իր թեկնածության առաջադրումը արդարադատության նախարարի պաշտոնում
Ջերմաստիճանը կնվազի 4-7, այնուհետ՝ ևս 4-6 աստիճանով. սպասվում են քամու ուժգնացում և անձրև
Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածուները. անուններ
Արմավիրում ու Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք են առաջարկել
Հերհերում հրդեհվել է անասնագոմ ու մեծ քանակությամբ անասնակեր
Հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի
Հայկական Whatsapp հաշիվների գողությունը շարունակվում է. մեդիափորձագետը մանրամասնել է (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը Ժնևում է. տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացումը (լուսանկարներ)
Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Կառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ-ն կասեցումը վերացրել է
Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը
Եվրամիության ԱԳ նախարարները կքննարկեն Վրաստանի հարցը
Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր. ինչ է նախատեսված
Հայկական խաղողագործությունը վերածնունդ է ապրում. Գևորգ Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովին
Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական փաթեթների վերաբերյալ կարծիք է ներկայացրել
Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ
Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով սպանության հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի (լուսանկարներ)
Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած
Աստանայում մերկասառույցն ու անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ են դարձել (տեսանյութ)
«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական
Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ
Կդադարեցվի Սյունիքի մարզի 2 բնակավայրի և Աբովյանի որոշ հասցեների գազամատակարարումը
Վարորդները վիճաբանել են «հերթ չպահելու» հարցի շուրջ, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ
Աշխարհի 70 գիտնական, ձեռներեց, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար
Օդապարիկներ Երևանի երկնքում. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել Իրանի կամ Հայաստանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
ԱՄՆ-ում՝ համալսարաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել
Կանադայում՝ ՀՀ դեսպանատանը, ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն է եղել
Նոր Նորքում բախվել են մեքենաներ. կան տուժածներ
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աշխաբադի մշակութային համալիր, ծաղիկներ զետեղել Սայաթ-Նովայի արձանի մոտ (տեսանյութ)
Սպանդարյան բնակավայրում օծվել է 19-րդ դարի եկեղեցին. այն կարևոր սրբատեղի է տեղի բնակիչների համար
Հրդեհ Երևանի շենքերից մեկի տանիքում. մեկնել է 4 մարտական հաշվարկ
Հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն. Սուրենյան
© 2024 Հայկական ժամանակ