ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանատանը

14/10/2024 schedule09:57

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Իր ելույթում Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն առանձնանշեց հայ-կանադական հարաբերությունների վերընթաց զարգացման և խորացման փաստը, ինչն արտահայտվում է ՀՀ-ին ցուցաբերվող Կանադայի աջակցությամբ՝ թե՛ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, թե՛ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը։

Այս համատեքստում կարևորվեց նաև ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց միջազգային հանրության գործնական ներգրավվածության անհրաժեշտությունը հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն երաշխավորելու նպատակով։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Կանադայի հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը Հայաստանի բարգավաճման և հայ-կանադական կապերի առաջմղման գործում։

Միջոցառումների պատվավոր մշակութային հյուրը՝ կանադահայ հանրահայտ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը, հանդես եկավ հայկական երաժշտության հատընտիր կատարումներով։ Վերջինիս հետ իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև կանադացի դաշնակահար Մարկ Ֆերգյուսոնը և կանադահայ երգչուհի Թալին Իշխանյանը։

Ընդունելության օրերին անցկացվեց Լևոն Իշխանյանի կիթառների հավաքածուի ցուցահանդես։ Միջոցառումներին ներկա էին Կանադայում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների բազմաթիվ ղեկավարներ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, հայ համայնքի, ինչպես նաև հասարակական ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Տպել
165 դիտում

Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքով քրեական վարույթ է հարուցվել սպանության հոդվածով

Հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դի (լուսանկար)

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել․ կա տուժած

Աստանայում մերկասառույցն ու անսպասելի ձյունը 1 օրում 146 վթարի պատճառ է դարձել (տեսանյութ)

«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական

Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

Կդադարեցվի Սյունիքի մարզի 2 բնակավայրի և Աբովյանի որոշ հասցեների գազամատակարարումը

Վարորդները վիճաբանել են «հերթ չպահելու» հարցի շուրջ, սկսվել է ծեծկռտուք. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ

Աշխարհի 70 գիտնական, ձեռներեց, ինժեներ մեկտեղել են ջանքերը 5 ուղղություն մշակելու, ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար

Օդապարիկներ Երևանի երկնքում. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել Իրանի կամ Հայաստանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

ԱՄՆ-ում համալսարաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանատանը

Նոր Նորքում բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աշխաբադի մշակութային համալիր, ծաղիկներ զետեղել Սայաթ-Նովայի արձանի մոտ (տեսանյութ)

Սպանդարյան բնակավայրում օծվել է 19-րդ դարի եկեղեցին. այն կարևոր սրբատեղի է տեղի բնակիչների համար

Հրդեհ Երևանի շենքերից մեկի տանիքում. մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն. Սուրենյան

Հանրապետության հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումներն ամփոփվեցին տոնական համերգով (լուսանկարներ)

Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ես ստացել եմ Հայաստանում, որևէ տեղ չեմ ստացել․ Պետրակով

Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը․ նա հեռացվել է

Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին (տեսանյութ)

Ձիասպորտի կենտրոնում կայացել է ՀՁՖ Գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ 4 երկրից

ԱՄՆ-ի մատը խա՞ռն է. ինչ նախապատմություն ունեն Արևմուտքի մեղադրանքները, թե Իրանը զինում է Ռուսաստանին

ՀՀ վարչապետն արտամրցութային կարգով Ապարանում մասնակցել է լեռնային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում (տեսանյութ)

Ճառագայթային բուժման համար արտասահման գնալու կարիք այլևս չկա․ ՀՀ-ում ռադիոթերապիայի կենտրոնն արդեն 50 բուժառու ունի

Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպան

Նույնիսկ թշնամական երկրները պետք է մասնակցեն Մյունխենի ֆորումին. Ստոլտենբերգ

Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել անհապաղ դուրս բերել խաղաղապահներին Լիբանանից

«Նիսսան»-ը բախվել է կայանված մեքենային, ապա վրաերթի ենթարկել վերջինիս վարորդին ու ևս մեկ անձի

«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում TriFest սպորտային փառատոնով

Բեռնատարն ընկել է Արփա գետը. կան տուժածներ (տեսանյութ)

Եկա ժամանակավոր, մնացի կես դար. Ռուդիկ Ոսկանյան՝ Գյումրու դրամատիկականի բեմական զգեստներին ծնունդ տվողն ու ապրեցնողը

Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը