Ճառագայթային բուժման համար արտասահման գնալու կարիք այլևս չկա․ ՀՀ-ում ռադիոթերապիայի կենտրոնն արդեն 50 բուժառու ունի

13/10/2024 schedule18:30

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Առողջապահության ոլորտի մասնագետները կարծում են, որ սա կօգնի ավելի իրազեկել հասարակությանը, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն ունի կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորություն։

Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում մահացությունը շուրջ 30%-ով։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է նաև ռադիոթերապիայի կենտրոն։ Այն ապահովված է քաղցկեղի բուժման գերժամանակակից պայմաններով՝ վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումներ, նորագույն ճառագայթային պլանավորման համար տոմոգրաֆ, որոնք առավել ճշգրիտ պատկեր են տալիս ճառագայթային արդյունավետ բուժման համար:

Կենտրոնի առաջին հարկում իրականացվում է ճառագայթային բուժումը, երկրորդում իզոտոպային ախտորոշման ծառայությունն է։

Ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գոլուբը համոզված է՝ գերժամանակակից սարքավորումների և բուժանձնակազմի շնորհիվ Հայաստանի քաղաքացիներին ևս հասանելի կդառնա եվրոպական ստանդարտներին համապատասխան ճառագայթային բուժումը։

«Պետք է նշել, որ օնկոլոգիական հիվանդությունները բուժվում են վիրահատական, դեղորայքային ու ճառագայթային բուժման ճանապարհներով։ Շատ քիչ է պատահում, որ բուժումը ընթանա միայն մեկ մեթոդով։ Այն իրականացվում է բուժման համար անհրաժեշտ երկու կամ հենց երեք մեթոդներով։ Եթե այդ մեթոդներից մեկը զարգացած կամ հասանելի չէ, որակով չէ, ապա այն ազդեցություն է ունենում հիվանդության բուժման արդյունավետության վրա։ Այդ պատճառով կենտրոնի բացումը մեծ քայլ էր Հայաստանի առողջապահական ոլորտի համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Կենտրոնը հագեցած է աշխարհահռչակ «Varian» ընկերության 3 գծային արագացուցիչներով, որոնք նախատեսված են դիստանցիոն ճառագայթային բուժման նպատակով։ Դրանցից երկուսն իրենց վրա վերցնում են ամբողջ ծավալը, կա նաև ռադիովիրաբուժություն, որի համար նույնպես «Varian» ընկերության սարք է տեղադրված։

Կենտրոն արդեն որակյալ բուժում է մատուցում իր բուժառուներին։ Գոլուբի խոսքով՝ հուլիս ամսվա կեսերից մինչ այսօր շուրջ 50 բուժառու են ունեցել․ «Մենք նաև կոնսուլտացիաներ ենք իրականացնում, բուժառուների ամենօրյա ընդունելություն։ Նրանցից շատերի համար գուցե պարտադիր չի լինում դիմել ճառագայթային բուժմանը։ Դրա համար կարող ենք ասել, որ ընդհանուր արդեն մեզ դիմել է 80-90 մարդ։ Ուրախ ենք, որ կարող ենք Հայաստանում մատուցել եվրոպական որակի ճառագայթային բուժում»։

Մասնագետը վստահեցնում է՝ հետազոտությունն ու բուժումը հասանելի են լինելու բուժառուների գրպանին։ Գնային քաղաքականությունը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում և հարևան երկրներում գործող ծառայությունների արժեքը։ 

Ճառագայթային թերապիայի համար նախատեսված սարքավորումը, օրինակ, ճառագայթում է ամբողջ օրգան համակարգերը, մոնիթորների վրա գրանցվում են պացիենտների տվյալները, և այն, թե տվյալ պահին ինչ դոզաչափ է կատարվելու թերապիայի ընթացքում։

«Նոյեմբերից կիրականացնենք բուժման նոր մեթոդ նաև։ Հիմա ունենք արտաքին ճառագայթային ճառագայթում, երբ դոզայի ավելացմամբ կրճատում ենք բուժման կուրսը, Ֆրակցիոն ստերեոտակտիկ ռադիոթերապիա, երբ հիվանդին տալիս ենք բուժման փոքր դոզա, բայց բուժումը երկար է տևում, ստերեոտակտիկ մարմնի ճառագայթային թերապիա, երբ մի սեանսով շատ դոզա ենք տալիս հիվանդին, և բուժման ընթացքը կարող է լինել մեկ անգամվա։ Կարծում եմ՝ Ապա ստերեոտակտիկ բուժման հնարավորությունը առաջին քայլն էր, որ հասանելի է Հայաստանում»,- նշում է նա:

Ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում՝ արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումները, գերմանական Siemens Healthineers ընկերության նորագույն ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆը, որոնց միջոցով ստեղծվում են առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար:

Մասնագետը շեշտում է՝ Կենտրոնի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների և միջազգային հարուստ փորձի շնորհիվ հասնել Հայաստանում ճառագայթային բուժման նորագույն մեթոդների ներդրմանը՝ օգնելով օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներին ստանալ լիարժեք, ամբողջական և, ամենակարևորը, գրագետ բուժում՝ չփնտրելով այն օտար երկրներում։

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14 հազար 336-ը կանայք են: 

Ըստ տարիքային խմբերի և սեռի՝ կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է՝ 1511 դեպք (2023թ. տվյալներով):

Հիվանդության կանխարգելման փուլերն են՝ առաջնային կանխարգելման մաս է առողջ ապրելակերպը, երկրորդային կանխարգելումը հետազոտությամբ նախակլինիկական փուլում հիվանդության հայտնաբերումն է։

Մերի Խաչատրյան

Տպել
459 դիտում

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին (տեսանյութ)

Ձիասպորտի կենտրոնում կայացել է ՀՁՖ Գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ 4 երկրից

ԱՄՆ-ի մատը խա՞ռն է. ինչ նախապատմություն ունեն Արևմուտքի մեղադրանքները, թե Իրանը զինում է Ռուսաստանին

ՀՀ վարչապետն արտամրցութային կարգով Ապարանում մասնակցել է լեռնային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բանախոսություն է ունեցել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում (տեսանյութ)

Ճառագայթային բուժման համար արտասահման գնալու կարիք այլևս չկա․ ՀՀ-ում ռադիոթերապիայի կենտրոնն արդեն 50 բուժառու ունի

Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպան

Նույնիսկ թշնամական երկրները պետք է մասնակցեն Մյունխենի ֆորումին. Ստոլտենբերգ

Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել անհապաղ դուրս բերել խաղաղապահներին Լիբանանից

«Նիսսան»-ը բախվել է կայանված մեքենային, ապա վրաերթի ենթարկել վերջինիս վարորդին ու ևս մեկ անձի

«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում TriFest սպորտային փառատոնով

Բեռնատարն ընկել է Արփա գետը. կան տուժածներ (տեսանյութ)

Եկա ժամանակավոր, մնացի կես դար. Ռուդիկ Ոսկանյան՝ Գյումրու դրամատիկականի բեմական զգեստներին ծնունդ տվողն ու ապրեցնողը

Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը

Երևանում 26-ամյա աղջիկը բենզինի տարայով մտել է սուպերմարկետ և սպառնացել, որ կայրի այնտեղ աշխատող իր նախկին ընկերոջը

Սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը. ԲՏԱ փոխնախարար

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, ուղևորներից մեկը մահացել է

Երևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն Սիմոնյան

Բալասանյանի որդուն առնչվող գործի շրջանակում ձերբակալվել են նաև Գյումրիի նախկին և ներկա փոխքաղաքապետերը

Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով. ՊՆ

Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը (տեսանյութ)

Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին

28 ժամով դադարեցվել է Լոռու մի շարք բնակավայրերի ու լցակայանների գազամատակարարումը

Հայտնի է՝ թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ

Հրդեհ Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում

Հայերի՝ ԼՂ վերադարձին պետք է անդրադառնալ, երբ Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ լինեն. նախագահ

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, բայց մարդիկ կտեսնեն՝ իրենց ընդհանուր բյուջեի վրա էական ազդեցություն չի լինի. Ավինյան

Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում. Ավինյան

Ծնողները հայտարարել են, թե իրենց աղջկան «Արմենիա» բժշկական կենտրոնում կապել են, հարվածել և վերջինս մահացել է

Վիճաբանություն և ծեծկռտուք Հնդկաստանի քաղաքացիների միջև. արնաշաղախ երիտասարդը հոսպիտալացվել է

Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն

Քաղաքացին ընկել է ձորը. նրան մոտ 15 մետրից դուրս են բերել փրկարարները, հոսպիտալացրել

Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես. Տիգրան Ավինյան

Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը

Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը (տեսանյութ)