Թիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրան

14/10/2024 schedule20:30

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կրքերը չեն հանդարտվում:

Օրերս այստեղ իրավապահները գործողություններ էին իրականացրել, որի ժամանակ ձերբակալել էին հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանին, որը, ըստ մեղադրանքի, անառակաբարո գործողություններ է իրականացրել երեխաներից մեկի նկատմամբ: 

Ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ անառակաբարո արարք կատարելը, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։ Ֆիզիկայի ուսուցիչը կալանավորվել է:

Այժմ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրավիճակը փոթորկվել է, քանի որ Երևանի քաղաքապետարանը որոշել է կրթական հաստատության տնօրենի նոր պաշտոնակատար նշանակել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Քրիստինե Դումանյանը:

Նկատենք, որ գործող նախկին տնօրենը՝ Անահիտ Խոսրովյանը, չի կարողացել շարունակել պաշտոնավարել, քանի որ նա վարչական կազմի տարիքային խմբի սահմանափակում ունի։ Դրանից հետո տնօրենի պարտականությունների կատարող է նշանակվել Լարիսա Մովսեսյանը, որն էլ առողջական խնդիրների պատճառով չի կարող աշխատանքը շարունակել։

Դպրոցի անձնակազմի որոշ անդամներ, սակայն, դժգոհություններ ունեն, քանի որ տնօրենի պաշտոնում տեսնում են դպրոցի ուսուցիչներից Վերոնիկա Բաբաջանյանին։

Ոուսուցիչները լրատվամիջոցների հետ զրույցում կարծիքի են հայտնել, թե իրավապահները իրենց դպրոցում հատուկ բեմականացում են կազմակերպել՝ մեծ աղմուկ բարձրացնելու համար, որ փոխեն դպրոցի տնօրենին:

Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչի՝ Իրինա Ոսկանյանի խոսքով՝ իրենք ունեն իրենց թեկնածունին, որ համապատասխանում է բոլոր կետերին՝ պաշտոնակատար դառնալու համար: Ըստ նրա՝ ինչո՞ւ պետք է գա օտար մարդ․ «Այդ մարդը տարիների ներդրում է արել այս դպրոցի համար, դրա մասին ոչ մի խոսք: Բացի այդ՝ մեր դպրոցն առաջինն է եղել, որ Անահիտ Վլադիմիրովնայի շնորհիվ ներառական կրթություն է մտցրել: Ես գիտեմ, որ ինչ-որ նոր թեկնածու են ուզում մեզ առաջարկել, իմացել եմ ֆեյսբուքյան էջից, չգիտեմ՝ հավատա՞լ, թե՞ չէ: Ինչ-որ մի բան մարդիկ սկսել են անել, որ մեզ մոտ պաշտոնակատար գա դպրոցին անծանոթ, օտար մարդ»։

Կրթական հաստատության մեկ այլ ուսուցիչ՝ Անահիտ Խոսրովյանն էլ նկատել է. «Զարմանալի է, որ պարտադիր ուզում են դրսից մարդ բերել։ Այս տիկնոջը խոսք են տվել, որ անպայման կտան տնօրենի պաշտոն։ Նա չունի այն պոտենցիալը, որն ունի Վերոնիկա Բաբաջանյանը։ Բաբաջանյանը անցել է կամավոր ատեստավորումը, մենթոր է, վերապատրաստող է, ունի առաջին աստիճանի տարակարգ, սիրված է և՛ կոլեկտիվի, և՛ աշակերտական ու ծնողական համայնքի շրջանում»։

Ուսուցիչների ու ծնողների դժգոհություններին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպե՞ս է ընթացել տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակման գործընթացը, վերջինիս այսպիսի պատասխան է տվել․ «Նոր տնօրենը սկսելու է աշխատանքային գործընթացը, ձեզ հետաքրքրող ոչ մի բան, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն էր»։

Նա չի ցանկացել անդրադառնալ մամուլում տարածվող տեղեկություններին, թե պատկան մարմիններն են իրենց նախընտրած թեկնածուին նշանակել, սակայն չի խուսափել ասել, որ տնօրենի նոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի թեկնածությունը քաղաքապետին ինքն է ներկայացրել․ «Նշանակումը կապ չունի շրջանառվող լուրերի հետ: Չեմ էլ պատրաստվում մեկնաբանել դրանք՝ կասկածի տակ դնելով պետական այլ մարմինների աշխատանքը: Հետևանք կար, տարբեր պատճառներից ելնելով՝ անհրաժեշտություն առաջացավ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու»:

c3bf17b4-d59a-4be2-9918-f733c898dc08.jpeg (145 KB)

Մեր հարցին՝ Դումանյանի նշանակումը ծրագրվա՞ծ է եղել մինչ սկանդալային դեպքի բացահայտումը, թե՞ անհրաժեշտություն է առաջացել այս դեպքից հետո, Խաչատրյանը պարզաբանել է․ «Հայտնի իրադարձություն է տեղի ունեցել դպրոցում, այո՛, շատ բան կարող եմ ասել, բայց նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել, քանի որ կարող ենք որոշակիորեն ինչ-որ ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Չեմ կարող թաքցնել, որ արդեն երկարում էր դպրոցի տնօրենի ընտրությունը և տնօրենի նշանակումը, բայց իրադարձություններն առաջ ընկան, ու այս դեպքից հետո հապաղելու տեղ չկա»։

Թե ինչո՞ւ դպրոցից չի նշանակվել տնօրենի պաշտոնակատարը, նա ասել է՝ տարբեր պատճառներից ելնելով․ «Չի մեկնաբանվում: Թեկնածու է, կարծել ենք, որ համապատասխանում է»:

Կրթության վարչության պետը «Հայկական ժամանակ»-ի այն հարցին էլ, թե ի՞նչ են անելու, եթե վաղը ծնողները կամ ուսուցիչները հրաժարվեն աշխատել նոր պաշտոնակատարի հետ, նկատել է․ «Ակնկալվում է, որ տնօրենը վաղը կանցնի բնականոն աշխատանքի, եթե թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները իրապես անհանգստացած են ու հանուն կրթական շահի են առաջնորդվում, եթե դժգոհություն լինի, ոչինչ չենք անելու»։

Նշենք՝ դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարը Երևանի 190 դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էր։ Մամուլը գրում է, թե նա ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի դուստրն է

Դումանյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրը։ Նրա խոսքով՝ նա և Քրիստինե Դումանյանը անգամ ազգակցական կապեր չունեն։

Նկատենք՝ այն պահին, երբ քաղաքապետարանի կրթության վարչությանը պետը ներկայացելիս է եղել տնօրենի նոր պաշտոնակատարին, դպրոցի բակում ներկա է եղել նաև սովորող երեխաներից մեկի ծնողը։ Նա նշել է՝ եթե Դումանյանը մնա կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում, ապա իր երկու երեխաները այլևս այդ դպրոց չեն հաճախի, քանի որ նոր պաշտոնակատարը արժանիք չունի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինքը հանդիպե՞լ է տնօրենի նոր պաշտոնակատարի հետ, վերջինս պատասխանել է՝ ոչ: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է հասկացել, որ Քրիստինե Դումանյանը որևէ «արժանիք» չունի, վերջինս հրաժարվել է պատասխան տալ։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2981 դիտում

ՔՊ վարչության արտահերթ նիստում քննարկվել է Գյումրու նախնական քվեարկության մասնակիցների հնարավոր ցանկը

Միրզոյանն ու ՄՔԴ նախագահը խոսել են միջազգային արդարադատության համակարգի առջև ծառացած մարտահրավերների մասին

Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահի հետ

Նավուրի անտառպետության տարածքում 18 թաց կանգուն ծառ է հատվել

Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան. տեսանյութ

Իրավիճակը մոտեցել է անշրջելիության կետին, Վրաստանը կարող է վերածվել մի նոր Բելառուսի. Բլեյան. տեսանյութ

Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել. Տիգրան Ավինյանը՝ առաջին ուղևորների թվում. տեսանյութ

Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի ջատագով՝ ՀՀ-ն միջազգային գործողությունների առաջնագծում է. Միրզոյան

Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանը զիջել է Իսրայելին

Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Աբբաս Արաղչի

Բախվել են «Նիսսան»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է

Առաջնահերթություններ և հանձնարարություններ. Արթուր Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով. ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցողների 70%-ը տղամարդիկ են

Ձեռնոց նետենք տգիտությանը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Էկոնոմիկայի փոխնախարարը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վրաստանում վերսկսվել է հակակառավարական ցույցը

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը Կառավարության համար կարևոր առաջնահերթություն են. վարչապետ

Գյումրու ավագանու անդամն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու

AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի

Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է

Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը. երգիչը հայտնել է պատճառը

Բուհական համակարգը պետք է զերծ պահել քաղաքական ազդեցություններից․ վարչապետ. տեսանյութ

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 23 հարց է ընդգրկված

Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. քաղաքի որ հատվածն է փակ լինելու

Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ և զոհ

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատիր»․ Լուկաշենկոն Բելառուսի մշակույթի նախարարին դիմել է կոչով

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը

Ինչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերին. Սուրենյանը մանրամասնել է

Կրթությունը՝ հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Դատախազությունը Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացրել

ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները

Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը

Երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն․ վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Ժամանակակից, գունավոր ու ապահով․ 30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը

Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները․ ինչ հարցեր են օրակարգում