Աջապահյանը միամիտ հայտարարություններ չի անում, նրա միջոցով Մայր Աթոռը փորձում է ձերբազատվել Գալստանյանից. Չախոյան

14/10/2024 schedule23:35

Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երբևէ չի կարող ազատվել նախկին նախագահներից, որովհետև նույն նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ծնել, սնել, աճեցրել և մինչ օրս թե ֆինանսապես, թե մարդկային ռեսուրսով փորձում են աջակցել Գալստանյանին:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Շատ տխուր իրավիճակ կլիներ, երբ Գալստանյանն առանց նախկին նախագահների օժանդակությամբ փորձեր հանրահավաքներ կազմակերպել, որովհետև նույնիսկ էդ 1000, 2000 հոգանոց հանրահավաքներն իրեն չէր հաջողվի կազմակերպել: Մի հատ նայեք էդ մարդկանց շարքերը, ովքեր են հավաքված, հանրապետականներ, դաշնակցականներ, քոչարյանականներ»,- ասաց Չախոյանը:

Վեջինս անդրադարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործողություններին:

«Աջապահյանը վերջին շրջանում էդքան էլ միամիտ հայտարարություններ չի անում: Աջապահյանի միջոցով ուղղակի հայ առաքելական եկեղեցին, Մայր Աթոռը փորձում են ձերբազատվել Գալստանյանից, որովհետև նույն Աջապահյանը կարծեմ հայտարարել է, որ շարժում չկա, շարժումը մարած է, հաջողության չեն հասնելու, եկեղեցին էլ չի սատարում, այնինչ, երբ որ Գալստանյանը դուրս էր եկել փողոց քայլելով գալիս էր Երևան, կարծեմ Գյումրիում իր աջակիցների հետ Աջապահյանը քայլերթ էր անում, որ միանար Գալստանյանին:

Նույն Բագրատ Գալստանյանը բազմիցս հայտարարել է, որ առանց վեհափառի օրհնության ու աջակցության երբեք որևիցե քայլ չեն անի»,- ասաց Չախոյանը:

Օրհնել չի նշանակում աջակցել՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ Չախոյանը նկատեց. «Կներեք, էլ աջակցությունը ոնց է լինում»:

Անդրադառնալով՝ նախագահների ստվերի վերաբերյալ Աջապահյանի աղմկահարույց հայտարարությանը հաջորդած Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, Չախոյանը նկատեց.

«Քոչարյանը ևս փորձ է անում ձերբազատվել Բագրատ Գալստանյանից»:

Հիշեցնենք՝ հարցազրույցի ժամանակ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Տպել
325 դիտում

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը (տեսանյութ)

Աջապահյանը միամիտ հայտարարություններ չի անում, նրա միջոցով Մայր Աթոռը փորձում է ձերբազատվել Գալստանյանից. Չախոյան

Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Տարոն Չախոյան

«Օպել»-ը բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է

Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդար, ժողովրդավարական նկրտումների ճանապարհին. Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Յակովելլը

Առանց ժամանակ կորցնելու հեռանալ. ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը

100 դրամանոց կամ QR կոդ. նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օգտվելիս

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Քոչարյանի կառավարման պատճառով է այս վիճակը, պիտի գնահատական տրվի 20 տարվա կրիմինալ դիկտատուրային. Մեհրաբյան

Հասցրել ենք մեծածավալ աշխատանք կատարել. Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչին

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Թիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Արխանգելսկում տղամարդը կոտրել է ավտոբուսի ապակիները, պատանդ վերցրել կին ուղևորին

Կոտայքի մի շարք համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերը

Ամեն ինչ կորած չէ, ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Զուրաբիշվիլի

Հայաստան-Դանիա հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Խանդանյան

Մեղրիի տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. որ ճանապարհահատվածը փակ կլինի

Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի հանդիպումը

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է

Պետրոսյանը հայտարարել է, որ անձամբ տեսել է սքրինշոթ, որտեղ հանձնարարվել է 45-47 լրատվամիջոցով «փակել իր օդերը». Սաֆարյան

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել

Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև

Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում ծննդաբերել, երեխային թողել է այնտեղ. 18-ամյա Եկատերինան բերման է ենթարկվել

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային լուծումներով

Սկանդալի կենտրոնում հայտնված՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Սևանա լճի մակարդակը իջել է

Իրականացված բարեփոխումներն աննախադեպ են. «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է. Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին

«Մերսեդես G 550»-ը բախվել է մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին. կան վիրավորներ

Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը ազդարարել են նոր համատեղ ծրագրի մասին

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ)

Շրջանառության իրական ծավալին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ են ներկայացվել. պետբյուջե է վերականգնվել 500 մլն դրամ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 14-ին

Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Արմեն Խաչատրյանը հաստատել է իր թեկնածության առաջադրումը արդարադատության նախարարի պաշտոնում