Հասցրել ենք մեծածավալ աշխատանք կատարել. Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչին

14/10/2024 schedule21:20

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը

Ինչպես հայտնել են նախարարությունից, ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․

«Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի է անցել, բայց մենք հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել։ Ձեր այցելության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ԱԷՄԳ-ի կողմից «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում կտրամադրվի սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր և նմուշառման սարքեր:

Նշված սարքերն արդեն իսկ ստացվել են 2023-2024 թվականներին և ներկայումս սպասում ենք ԱԷՄԳ-ի փորձագետների այցին, որպեսզի նրանք տեղադրեն սարքերը և իրականացնեն համապատասխան ուսուցում՝ սարքերն անխափան շահագործելու համար: Ուզում եմ շնրհակալություն հայտնել այդ կարևոր սարքավորումների ձեռքբերման հարցում Ձեր աջակցության համար»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև անդրադարձել է ոլորտը կարգավորելու նպատակով իրականացված օրենսդրական աշխատանքներին:
«Թույլ տվեք տեղեկացնել, որ այս ընթացքում ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը, որը մինչ այդ չի եղել, որով ստեղծվել է սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը նպաստում է սնդիկի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից: Ինչպես նաև՝ կանոնոկարգվել են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման ընթացակարգերը».- ասել է նախարարը։

Սահմանվել է սնդիկի հավելիչով ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Կարմինա Խիմենեսն իր հեթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ոլորտի կարգավորմանն ուղղված երկրի ջանքերի համար և նշել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նախադեպային է և որպես հաջողված համագործակցության օրինակ կարող է ներկայացվել այլ երկրների։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։

Տպել
206 դիտում

Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը (տեսանյութ)

Աջապահյանը միամիտ հայտարարություններ չի անում, նրա միջոցով Մայր Աթոռը փորձում է ձերբազատվել Գալստանյանից. Չախոյան

Շարժում, որպես այդպիսին, շատ վաղուց այլևս գոյություն չունի, այն մարել է դեռևս մայիսի 9-ին. Տարոն Չախոյան

«Օպել»-ը բախվել է գազատար խողովակին. 58-ամյա վարորդը տեղում մահացել է

Ֆրանսիան Հայաստանի կողքին է արդար, ժողովրդավարական նկրտումների ճանապարհին. Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Յակովելլը

Առանց ժամանակ կորցնելու հեռանալ. ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես լքել Լիբանանը

100 դրամանոց կամ QR կոդ. նոր փոփոխություններ հասարակական տրանսպորտից օգտվելիս

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին (լուսանկարներ)

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Քոչարյանի կառավարման պատճառով է այս վիճակը, պիտի գնահատական տրվի 20 տարվա կրիմինալ դիկտատուրային. Մեհրաբյան

Հասցրել ենք մեծածավալ աշխատանք կատարել. Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցչին

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Թիվ 20 դպրոցում իրավիճակը շարունակում է փոթորկված մնալ. ով է նոր նշանակված տնօրենի ժ/պ-ն, ինչու է անձնակազմը դեմ նրան

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Արխանգելսկում տղամարդը կոտրել է ավտոբուսի ապակիները, պատանդ վերցրել կին ուղևորին

Կոտայքի մի շարք համայնքներում ակտիվ ընթացքի մեջ են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերը

Ամեն ինչ կորած չէ, ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Զուրաբիշվիլի

Հայաստան-Դանիա հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Խանդանյան

Մեղրիի տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. որ ճանապարհահատվածը փակ կլինի

Ժնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Նուման Քուրթուլմուշի հանդիպումը

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է

Պետրոսյանը հայտարարել է, որ անձամբ տեսել է սքրինշոթ, որտեղ հանձնարարվել է 45-47 լրատվամիջոցով «փակել իր օդերը». Սաֆարյան

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և 3 մլն դոլար շորթման վարույթով Իրանի քաղաքացի է կալանավորվել

Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է. Ալիև

Ռուս կինը Անթալիայի օդանավակայանի զուգարանում ծննդաբերել, երեխային թողել է այնտեղ. 18-ամյա Եկատերինան բերման է ենթարկվել

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից շատրվանները վերակագնվում և համալրվում են ժամանակակից լուսաձայնային լուծումներով

Սկանդալի կենտրոնում հայտնված՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Սևանա լճի մակարդակը իջել է

Իրականացված բարեփոխումներն աննախադեպ են. «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է. Փեզեշքիանն ընդունել է Շահին Մուստաֆաևին

«Մերսեդես G 550»-ը բախվել է մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին. կան վիրավորներ

Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը ազդարարել են նոր համատեղ ծրագրի մասին

Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ)

Շրջանառության իրական ծավալին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ են ներկայացվել. պետբյուջե է վերականգնվել 500 մլն դրամ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 14-ին

Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Արմեն Խաչատրյանը հաստատել է իր թեկնածության առաջադրումը արդարադատության նախարարի պաշտոնում