Խուզարկություն զանգերի կենտրոնում, խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ են եղել. մանրամասներ (տեսանյութ)

16/10/2024 schedule13:55

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը.

Ձեռնարկվեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված զանգերի կենտրոնի բուն գործունեությունը: Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում՝ ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ»:

Զանգերի կենտրոնի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, ներկայացել իրավապահ գերատեսչության աշխատակից ու իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության անդամ, հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ:

Ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունները:

Մինչ ոստիկանները ստուգում ու ճշտում էին ստացված տեղեկությունները, կազմակերպության ղեկավարները հանցավոր գործունեության բացահայտումը կանխելու նպատակով գրասենյակը տեղափոխում են Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի բազմաֆունկցիոնալ մի շինության 4-րդ հարկ:

«Ունենալով ամբողջ տեղեկատվությունը` մեր կողմից հաղորդում ներկայացվեց Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,- ասում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Քրեական վարույթի շրջանակում իրավապահների համատեղ գործողություններն իրականացվեցին հնարավորինս արագ: Խուզարկությունը կեսգիշերից քիչ անց կատարելու որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ էին հաստատում հենց գիշերը: Եվ սա իրավապահների գործողություններն արագացնելու միակ պատճառը չէր:

Ներկայացնում է ՔԿ ՀԿԳ վարչության քննիչ Միլենա Մանուկյանը. «Ամբողջացնելով ոստիկանությունից ստացված տվյալները, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, հասկանալով, որ նշված վարույթով հապաղում թույլ տալ չի կարելի, քանի որ յուրաքանչյուր հապաղած օր իր հետ բերելու է նորանոր տուժողների, հոկտեմբերի 12-ին ոստիկանության հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն հանցավոր գործունեություն ծավալող հասցեում: Հայտնաբերվեցին քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, մասնավորապես` էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ»:

Խուզարկության արդյունքում և հետագա գործողություններով պարզվեց նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը, որով խուսափել է հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:

Ներկայումս ոստիկանությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»:

Տպել
594 դիտում

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում. մասնակցել են ԿԸՀ ներկայացուցիչները

Ես վերադարձել եմ. Իրինա Շեյքը կրկին Victoria's Secret-ի պոդիումում է (լուսանկարներ)

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշի մարզի հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնիքվել (լուսանկարներ)

Վերին Խոտանանում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 16-ին

Գործիքներով հարվածել են. եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով 2 անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Խաչատուրյանը Տոկաևի հետ Ղազախստանում այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը երգում են Երևանի հիմնը (տեսանյութ)

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը

Yandex Armenia-ն պատմել է «Օգնենք միասին» բարեգործական մեխանիզմի առաջին արդյունքների մասին

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Աղազարյանը միշտ մեզ անհարմար վիճակի մեջ է դնում, դանակն առնենք, դանակահարե՞նք, Քյարամյանի պահվածքը կքննարկվի. Քոչարյան

Խաչատրյանը թղթեր կբերեր, Մանուկյանը թափ կտար դրանք, Սաղաթելյանը շարժում կսկսեր. Ղազարյանը՝ Աջապահյանի եթերազրկման մասին

Խուզարկություն զանգերի կենտրոնում, խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ են եղել. մանրամասներ (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցնում է հեռավար աշխատանքի. ինչ է կատարվում կառույցում, որտեղ են փոխքաղաքապետները

ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները խուճապի պատճառ են դարձել (տեսանյութ)

Գեղարքունիքի մի քանի բնակավայրի ջրամատակարարումը վթարի պատճառով 34 ժամով կդադարեցվի

Վրաստանի վարչապետը խոստացել է պաշտոնանկ անել նախագահ Զուրաբիշվիլիին. կսկսվի իմփիչմենտի գործընթաց

Քասախի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

ՆԳՆ-ից մանրամասնել են թմրամիջոց օգտագործելու համար համակարգից 47 ոստիկանի հեռացումը

Քանի հատ էլեկտրամոբիլ դեռ կարելի է ներմուծել Հայաստան 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով

1 օրում 1 ամսվա չափ անձրև. Սուրենյանը հայտնել է՝ ինչ է սպասվելու վաղը

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նոր Ուղիում 34-ամյա երիտասարդի սպանության դեպքից

Ադրբեջանի սրտի լրատվությո՞ւն, թե՞ հերթական ապատեղեկատվություն

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվներ են մատակարարվել. հայտնի է՝ որ մարզին որքան է տրամադրվել

Երեկոյան՝ ժամը 20:00-ից, կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը. Ազիզյան

Իրանում՝ նավթավերամշակման գործարանում, հրդեհ է բռնկվել. կա զոհ (տեսանյութ)

Զինվորականները ցույց են տվել ռուսական ուժերի կողմից ավերված Տորեցկը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)

Սիմոնյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է 2 երկրների հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարևորությունը

ԶՈՒ ԳՇ պետն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել, քննարկվել է պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքը

Վիճաբանություն և դանակահարություն Արարատի մարզում. եղբայրներից մեկը սպանվել է

Աննա Հակոբյանը հիշեցրել է տարիներ առաջ իր տված խոստումն ու լուսանկարներ հրապարակել