Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

16/10/2024 schedule15:42

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում):

Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ իրականացվող ծրագիրը միտված է հայ գրականության հանրահռչակմանը մեր երկրի սահմաններից դուրս:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի ազգային տաղավարում հայ գրական գործակալները և հրատարակիչները կարող են հանդիպումներ նշանակել՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին և նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ է նաև, որ Հայաստանում այժմ առկա է գրահրատարակչության, հատկապես, գրական թարգմանությունների վերելք:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում ճգնաժամերի լուծումների և խաղաղության մասին։

Բացի առանձին տաղավարով ներկայանալուց՝ հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտ ստուդիո, Եվրոպա սրահ»-ում նախատեսվում է պանելային քննարկում՝ «Տեղի փնտրտուքներում․ հայ գրականությունը Եվրոպայում» խորագրով՝ հետևյալ մասնակիցներով.

•        Արամ Պաչյան (գրող, Եվրոպական միության գրական մրցանակի դափնեկիր),

•        Անուշ Քոչարյան (բանաստեղծ, գրող, լրագրող),

•        Սարգիս Հովսեփյան (գրող),

•        Տիգրան Ամիրյան (գրաքննադատ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր տնօրեն).

•        Յուրգեն Յակոբ Բեքեր (Բեռլինի Literarische Colloquium-ի փոխտնօրեն, Գերմանիայի թարգմանիչների հիմնադրամի գործադիր տնօրեն):

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիա մասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։

Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին նախորդ տարի մասնակցում էին ավելի քան 90 երկրների շուրջ 4000 ցուցադրողներ, 90.000-ից ավելի ոլորտային մասնագետներ, մոտ 87.000 այցելուներ, 6000-ից ավելի լրագրողներ և մեդիաոլորտի ներկայացուցիչներ:

Գրքերը և ծրագրերը ներկայացվում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով, ցուցադրություններով։ Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրավոր ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։

Տպել
198 դիտում

Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House-ը զեկույց է հրապարակել

Ավելի բարձր նախորդից. Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ»-ը վերադարձել է տուն (լուսանկարներ)

«Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևան»-ը համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր «Colliers» ընկերության հետ

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի. կլուծվի շուրջ 14 հազար 400 բաժանորդի խնդիր (տեսանյութ)

ՌԴ-ն «3+3» ձևաչափը դիտարկում է որպես խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ. Սերգեյ Լավրովը կմասնակցի հանդիպմանը

Եկել է խաղաղության ժամանակը. ինչ հանդիպումներ է ունեցել Ժնևում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)

Փլուզումներ և հոսպիտալացվածներ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 100-ից ավել մարդ է տուժել

Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին. անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրին

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում. մասնակցել են ԿԸՀ ներկայացուցիչները

Ես վերադարձել եմ. Իրինա Շեյքը կրկին Victoria's Secret-ի պոդիումում է (լուսանկարներ)

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշի մարզի հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնիքվել (լուսանկարներ)

Վերին Խոտանանում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 16-ին

Գործիքներով հարվածել են. եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով 2 անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Խաչատուրյանը Տոկաևի հետ Ղազախստանում այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը երգում են Երևանի հիմնը (տեսանյութ)

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը

Yandex Armenia-ն պատմել է «Օգնենք միասին» բարեգործական մեխանիզմի առաջին արդյունքների մասին

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Աղազարյանը միշտ մեզ անհարմար վիճակի մեջ է դնում, դանակն առնենք, դանակահարե՞նք, Քյարամյանի պահվածքը կքննարկվի. Քոչարյան

Խաչատրյանը թղթեր կբերեր, Մանուկյանը թափ կտար դրանք, Սաղաթելյանը շարժում կսկսեր. Ղազարյանը՝ Աջապահյանի եթերազրկման մասին

Խուզարկություն զանգերի կենտրոնում, խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ են եղել. մանրամասներ (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցնում է հեռավար աշխատանքի. ինչ է կատարվում կառույցում, որտեղ են փոխքաղաքապետները

ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները խուճապի պատճառ են դարձել (տեսանյութ)

Գեղարքունիքի մի քանի բնակավայրի ջրամատակարարումը վթարի պատճառով 34 ժամով կդադարեցվի

Վրաստանի վարչապետը խոստացել է պաշտոնանկ անել նախագահ Զուրաբիշվիլիին. կսկսվի իմփիչմենտի գործընթաց

Քասախի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

ՆԳՆ-ից մանրամասնել են թմրամիջոց օգտագործելու համար համակարգից 47 ոստիկանի հեռացումը

Քանի հատ էլեկտրամոբիլ դեռ կարելի է ներմուծել Հայաստան 0 տոկոս ներմուծման մաքսատուրքով

1 օրում 1 ամսվա չափ անձրև. Սուրենյանը հայտնել է՝ ինչ է սպասվելու վաղը

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նոր Ուղիում 34-ամյա երիտասարդի սպանության դեպքից