Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

16/10/2024 schedule18:00

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները չպարզված երեք անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբ, որտեղ չնչին առիթով վիճաբանել է քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ։

«Վիճաբանությունը շարունակվել է ակումբի դիմացի հատվածում, որի ընթացքում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ակումբի դիմաց՝ բնակելի շենքերի տարածքում, տևական ժամանակ աղմկել, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել և վիճաբանել քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ՝ չենթարկվելով նշված ակումբի անվտանգությունն ապահովող աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորներին: Նշված հանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել:

Նկարագրված խուլիգանական գործողությունների ընթացքում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական հեղինակություն հանդիսացող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը)  և 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը):

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
291 դիտում

Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության Ջրվեժի նոր կենտրոնակայան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ նոր տեսանյութ է հրապարակել

Զգուշացվել է բուժհաստատությունը լքելու վտանգի, ներառյալ՝ մահվան մասին. մանրամասներ «Արմենիա» ԲԿ-ում մահացած աղջկա դեպքից

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում՝ ոսկոր երկու պետության կոկորդում. ինչ որոշում կկայացվի ամիսներ անց

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները

Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. արտաքին զննությամբ առկա են եղել գլխի, քթի շրջանի պատռված վերքեր

Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում

Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House-ը զեկույց է հրապարակել

Ավելի բարձր նախորդից. Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ»-ը վերադարձել է տուն (լուսանկարներ)

«Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևան»-ը համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր «Colliers» ընկերության հետ

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի. կլուծվի շուրջ 14 հազար 400 բաժանորդի խնդիր (տեսանյութ)

ՌԴ-ն «3+3» ձևաչափը դիտարկում է որպես խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ. Սերգեյ Լավրովը կմասնակցի հանդիպմանը

Եկել է խաղաղության ժամանակը. ինչ հանդիպումներ է ունեցել Ժնևում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)

Փլուզումներ և հոսպիտալացվածներ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 100-ից ավել մարդ է տուժել

Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին. անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրին

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում. մասնակցել են ԿԸՀ ներկայացուցիչները

Ես վերադարձել եմ. Իրինա Շեյքը կրկին Victoria's Secret-ի պոդիումում է (լուսանկարներ)

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշի մարզի հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնիքվել (լուսանկարներ)

Վերին Խոտանանում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 16-ին

Գործիքներով հարվածել են. եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով 2 անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Խաչատուրյանը Տոկաևի հետ Ղազախստանում այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը երգում են Երևանի հիմնը (տեսանյութ)

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությամբ ավելացվել է Լճավան համայնքի ջրի հասանելիությունը

Yandex Armenia-ն պատմել է «Օգնենք միասին» բարեգործական մեխանիզմի առաջին արդյունքների մասին

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Աղազարյանը միշտ մեզ անհարմար վիճակի մեջ է դնում, դանակն առնենք, դանակահարե՞նք, Քյարամյանի պահվածքը կքննարկվի. Քոչարյան

Խաչատրյանը թղթեր կբերեր, Մանուկյանը թափ կտար դրանք, Սաղաթելյանը շարժում կսկսեր. Ղազարյանը՝ Աջապահյանի եթերազրկման մասին

Խուզարկություն զանգերի կենտրոնում, խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ են եղել. մանրամասներ (տեսանյութ)

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցնում է հեռավար աշխատանքի. ինչ է կատարվում կառույցում, որտեղ են փոխքաղաքապետները

ՀՀ-ում առկա քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն