ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում՝ ոսկոր երկու պետության կոկորդում. ինչ որոշում կկայացվի ամիսներ անց

16/10/2024 schedule20:30

Երևանը Եվրամիության դիտորդներին սահմանից հեռացնելու հարցը երբեք չի քննարկելու՝ հաշվի առնելով առաքելության էֆֆեկտիվությունը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին որոշ հարթակներում քննարկվող հարցին, թե Հայաստանը մտադիր է չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։

Նկատենք՝ Եվրամիության դիտորդները Հայաստան են եկել նախորդ տարվա փետրվարին, այսինքն՝ երկու տարի է, ինչ պարեկություն են իրականացնում ՀՀ սահմանամերձ տարբեր մարզերում։ Ունեն 6 գրասենյակ, 209 դիտորդ։ Նրանց առաքելության ժամկետը լրանում է չորս ամիս հետո՝ 2025-ին։ Սկսած այդ ժամանակվանից՝ վերջիններիս տեղակայմանը Հայաստանի ինքնիշխան տարածքում դեմ են միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնք էլ դիտորդներին պարբերաբար մեղադրում են տարածաշրջանում իրավիճակը սրելու, լրտեսություն անելու համար։

«ԵՄ դիտորդների առաքելությունը ես բավականին բարձր եմ գնահատում, հետևաբար մեր առջև դրված չէ նրանց դուրս բերելու խնդիրը։ Ես վստահ եմ, որ առաքելության ներկայության ժամկետի երկարաձգում լինելու է, դեռ չորս ամիս կա որոշումը կայացնելու համար։ Այսօրվա եղած գործիքակազմից, երբ մենք խոսում ենք ոչ թե մեր ներքին, այլ արտաքին ռեսուրսների մասին, միակ գործիքակազմն է, որ արդյունավետ է։ Այն անվտանգության գործիքակազմը, որը Հայաստանն ունի ՌԴ հարաբերությունների շրջանակում, այսինքն՝ 1997 թվականի պայմանագիրն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը, չի աշխատում»,- ասում է նա։

Զրուցակցի խոսքով՝ պատահական չէ, որ հայաստանյան ընդդիմադիր հատվածը ակտիվ կրկնում է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից բխող թեզը ԵՄ առաքելության ժամկետի չերկարաձգելու վերաբերյալ, որով էլ ապացուցվում է հետևյալ միտումը․

«Նպատակ կա դուրս մղել դիտորդներին, Հայաստանը դարձնել անպաշտպան, այսինքն՝ ոչ թե անպաշտպան, այլ այն անվտանգային մակարդակը, որն ունի մեր երկիրը, ու որն առանց այն էլ խոցելի է, իջեցնել ավելի ցածր մակարդակի։ Դրան զուգահեռ Ադրբեջանը օրումեջ նաև հայտարարությունն էր անում, թե ՀՀ զինված ուժերը գնդակոծել են իրենց դիրքերը, հիմա եթե դիտորդները չլինեն, այդ հայտարարություններին կհետևեն, այսպես կոչված, «պատասխան գործողությունները», և ադրբեջանական կողմը կկրակի Հայաստանի դիրքերի վրա։ ԵՄ դիտորդների վաստակն է, որ երկար ժամանակ Ադրբեջանը նման քայլի չի դիմել։ Իսկ Ռուսաստանին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի դեմ»։

Քաղաքագետը կարևորում է ոչ միայն դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգումը, այլ նրանց թվի ավելացումը ևս։ Ըստ նրա՝ կարիք կա քննարկել նաև այն հարցը, որ դիտորդները պարեկություն իրականացնեն սահմանին գիշերային ժամերին:

Ադրբեջանը Հայաստանում ԵՄ դիտորդների հարցը քննարկում է ՆԱՏՕ պաշտոնյանների հետ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը օրերս հայտարարել էր, թե ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը։ Այս հայտարարությունների ֆոնին արդյո՞ք միջազգային հանրությունը համարժեք պատասխան կտա Ադրբեջանին, հարցին Ստեփանյանը պատասխանում է․ «Չեմ կարծում, որ որևէ քայլ լինելու է Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ։ Այն ստատուս քվոն, որն այսօր կա Արևմուտքի ու Ադրբեջանի հարաբերություններում, մնալու է այնքան, քանի դեռ Ադրբեջանը չի հատել կարմիր գծերը։ Այս պահին ես որևէ լուրջ պատժամիջոց չեմ սպասում Արևմուտքից՝ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։ Այլ հարց է, թե Ադրբեջանը կհատի՞ նշածս կարմիր գծերը, իսկ դրանք ՀՀ-ի վրա հարձակում սկսելն է, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելը։ Մի կողմից էլ տեսնում ենք ԱՄՆ-ի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները, գուցե դրանց չափն անցնելուն պես էլ մենք որևէ պատժամիջոցի կիրառում տեսնենք Ադրբեջանի նկատմամբ»։

Զրուցակիցը նաև ընդգծում է՝ ԵՄ դիտորդների հետ կապված ադրբեջանական կողմի դժգոհություններն ու դուրս բերման պահանջը նա Հայաստանին չի կարող պարտադրել «Խաղաղության պայմանագրի» միջոցով։ Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմադիր դաշտի երկրորդ թեզին, թե ՀՀ վարչապետը հայ-իրանական սահմանից հանում է ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն «ռուսամետության» համար, Ստեփանյանը հավելում է․ «Դա հիմարություն է։ ԵՄ դիտորդների հարցը վերաբերում է միայն Հայաստանին, որևէ կապ չունի հայ-ադրբեջանական խնդիրների հետ։ Ողջամիտ չէ զուգահեռներ տանել նաև ռուս սահմանապահների դուրս բերման հետ։ Ամեն դեպքում երկու գործընթացն էլ, այսինքն՝ Եմ դիտորդների ներկայության ժամկետի երկարաձգումը և ռուսներին Իրանի հետ սահմանից հանելը, ուղղված են միայն ՀՀ ինքնիշխանության բարձրացմանը»։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այժմ բոլորը պետք է սպասեն ԱՄՆ-ի, Մոլդովայի և Վրաստանի առաջիկա ընտրությունների արդյունքներին, որոնք տարածաշրջանում կատարվող ցանկացած իրադարձության հետ լուրջ կապ ունեն։

Հայաստանում առաքելության գրասենյակները գտնվում են Ջերմուկում, Կապանում, Գորիսում, Եղեգնաձորում, Մարտունում և Իջևանում։ Ռուս սահմանապահների դուրս գալուց հետո օգոստոսից նրանք նաև պարեկություն սկսեցին անել Սյունիքի Ներքին Հանդում։ 

Դիտորդները իրենց պարեկության ընթացքում արձանագրած հաղորդումները չեն հրապարակայնացնում, արձանագրությունների մասին տեղեկանում է միայն Բրյուսելը։

Մերի Խաչատրյան

Տպել
464 դիտում

Հայաստանը Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսին

ՆԳՆ վարչական շենքի հարևանությամբ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. «Պորշ»-ում գտնվողներն եղել են ոչ սթափ

Քյարամյանը, պաշտոնական դիրքն օգտագործելով, քննչական գործողության պատմություն հանեց ջրի երես, անթույլատրելի էր. Քոչարյան

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները

«Անինքնասեր լինելու վկայություն». ինչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թե զբաղվում է քաղաքականությամբ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է. Սլովակիայի վարչապետ

Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովան՝ ադրբեջանցի լրագրողի հարցին

Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության Ջրվեժի նոր կենտրոնակայան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ նոր տեսանյութ է հրապարակել

Զգուշացվել է բուժհաստատությունը լքելու վտանգի, ներառյալ՝ մահվան մասին. մանրամասներ «Արմենիա» ԲԿ-ում մահացած աղջկա դեպքից

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում՝ ոսկոր երկու պետության կոկորդում. ինչ որոշում կկայացվի ամիսներ անց

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները

Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. արտաքին զննությամբ առկա են եղել գլխի, քթի շրջանի պատռված վերքեր

Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում

Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House-ը զեկույց է հրապարակել

Ավելի բարձր նախորդից. Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ»-ը վերադարձել է տուն (լուսանկարներ)

«Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևան»-ը համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր «Colliers» ընկերության հետ

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի. կլուծվի շուրջ 14 հազար 400 բաժանորդի խնդիր (տեսանյութ)

ՌԴ-ն «3+3» ձևաչափը դիտարկում է որպես խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ. Սերգեյ Լավրովը կմասնակցի հանդիպմանը

Եկել է խաղաղության ժամանակը. ինչ հանդիպումներ է ունեցել Ժնևում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)

Փլուզումներ և հոսպիտալացվածներ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 100-ից ավել մարդ է տուժել

Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին. անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրին

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում. մասնակցել են ԿԸՀ ներկայացուցիչները

Ես վերադարձել եմ. Իրինա Շեյքը կրկին Victoria's Secret-ի պոդիումում է (լուսանկարներ)

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշի մարզի հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնիքվել (լուսանկարներ)

Վերին Խոտանանում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 16-ին

Գործիքներով հարվածել են. եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով 2 անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Խաչատուրյանը Տոկաևի հետ Ղազախստանում այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը երգում են Երևանի հիմնը (տեսանյութ)

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին