Զգուշացվել է բուժհաստատությունը լքելու վտանգի, ներառյալ՝ մահվան մասին. մանրամասներ «Արմենիա» ԲԿ-ում մահացած աղջկա դեպքից

16/10/2024 schedule20:35

Ինչպես ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ Մերի Մ․-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում իր աղջիկը մահացել է, նշելով, որ աղջկա ձեռքերը կապել են, իսկ դուստրը նաև ասած է եղել, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հարվածել է իրեն:

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված հետևյալ վերնագրով հոդվածի «Արմենիա բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել, մայրը հայտնել է, որ աղջկա ձեռքերը կապել են, հարվածել», «Արմենիա» բժշկական կենտրոնը հակադարձել և հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Ս.թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 48 դեղահաբ «Կոլխիցին»: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է սուր թունավորումների բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով:

Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը:

Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն առավել ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում:

«Արմենիա» ԲԿ ընդունվելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում, արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը:

Սուր թունավորումների և մի շարք այլ պարագաներում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում ընդունված բժշկական ընթացակարգերը նախատեսում են բուժառուի շարժողականության սահմանափակում՝ ինքնավնասման վտանգը չեզոքացնելու նպատակով, իսկ գիտակցության կորստի պարագայում, նույն միջազգային ընթացակարգերը նախատեսում են ցավ պատճառելու միջոցով հիվանդի գիտակցության առկայության ստուգումը կամ հիվանդին գիտակցության բերելը:

Այս դեպքի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ բացատրությունները տրվել են նաև ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերոնշյալ դեպքի կապակցությամբ երկու անգամ այցելել են «Արմենիա» ԲԿ:

Ցավալի է, որ այդ ընթացքում ոչ մի լրատվամիջոց կամ լրագրող, որոնք հրապարակել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, չեն դիմել «Արմենիա» ԲԿ ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու և մյուս կողմի կարծիքը ներկայացնելու նպատակով:

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ հետայսու, նման զգայուն խնդիրներ լուսաբանելիս լսել բոլոր կողմերի կարծիքները՝ հանրությանն ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար

«Արմենիա» բժշկական կենտրոնը հայտնում է լրատվամիջոցների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը»:

Տպել
899 դիտում

Հայաստանը Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսին

ՆԳՆ վարչական շենքի հարևանությամբ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. «Պորշ»-ում գտնվողներն եղել են ոչ սթափ

Քյարամյանը, պաշտոնական դիրքն օգտագործելով, քննչական գործողության պատմություն հանեց ջրի երես, անթույլատրելի էր. Քոչարյան

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանում ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները

«Անինքնասեր լինելու վկայություն». ինչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, թե զբաղվում է քաղաքականությամբ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է. Սլովակիայի վարչապետ

Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովան՝ ադրբեջանցի լրագրողի հարցին

Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության Ջրվեժի նոր կենտրոնակայան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ նոր տեսանյութ է հրապարակել

Զգուշացվել է բուժհաստատությունը լքելու վտանգի, ներառյալ՝ մահվան մասին. մանրամասներ «Արմենիա» ԲԿ-ում մահացած աղջկա դեպքից

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում՝ ոսկոր երկու պետության կոկորդում. ինչ որոշում կկայացվի ամիսներ անց

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները

Շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի. արտաքին զննությամբ առկա են եղել գլխի, քթի շրջանի պատռված վերքեր

Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում

Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House-ը զեկույց է հրապարակել

Ավելի բարձր նախորդից. Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ»-ը վերադարձել է տուն (լուսանկարներ)

«Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևան»-ը համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր «Colliers» ընկերության հետ

Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի. կլուծվի շուրջ 14 հազար 400 բաժանորդի խնդիր (տեսանյութ)

ՌԴ-ն «3+3» ձևաչափը դիտարկում է որպես խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ. Սերգեյ Լավրովը կմասնակցի հանդիպմանը

Եկել է խաղաղության ժամանակը. ինչ հանդիպումներ է ունեցել Ժնևում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)

Փլուզումներ և հոսպիտալացվածներ. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 100-ից ավել մարդ է տուժել

Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին. անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրին

Բացեք Ձեր նոր բնակարանի դուռն Ամիօ ընկերոջ հետ միասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում. մասնակցել են ԿԸՀ ներկայացուցիչները

Ես վերադարձել եմ. Իրինա Շեյքը կրկին Victoria's Secret-ի պոդիումում է (լուսանկարներ)

Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշի մարզի հեղուկ գազի լցակայանը՝ կապարակնիքվել (լուսանկարներ)

Վերին Խոտանանում ջրահեռացման առվի մեջ բեռնատար է արգելափակվել

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 16-ին

Գործիքներով հարվածել են. եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով 2 անձ է կալանավորվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստը

Չորս տարի անց Արմավիրի մարզում նորից կնշվի ավանդական Մաճառի փառատոնը․ որն է տոնի խորհուրդը

Խաչատուրյանը Տոկաևի հետ Ղազախստանում այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը երգում են Երևանի հիմնը (տեսանյութ)

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին