ՊԾ գումարտակի և դասակի հրամանատարները պարեկին ծեծելու մասին հաղորդում չեն ներկայացրել. գործը դատարանում է

17/10/2024 schedule13:42

Նախորդ տարվա մայիսի 27-ին Ապարան քաղաքում քաղաքացի Մ.Ե.-ն և նրա ծանոթները վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել: Քաղաքացին մոտեցել է պարեկներից մեկին, պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել:

Հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ 2 պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից:

Նրանք հանցագործության հաղորդում չեն ներկայացրել: Նշված գործը մտել է դատաքննության փուլ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում: 

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել:

Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել: 

Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից: 

Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով  իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել: Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները: 

2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 

Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: 

2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է: 

2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
267 դիտում

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

680 հզր քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողը, մարմնավաճառը, անբարոյականը դուք եք. Պալյան

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը սայթաքել, ընկել է ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանը վիրավորել է ԱԺ նախագահին, դրսևորել լկտի պահվածք, որի համար դուրս է հանվել շենքից

Նիգերիայում 153 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին

«Ռոսպոտրեբնադզոր-ը սկսել է շրջանառությունից զանգվածաբար հանել հայկական գրանցում ունեցող սննդային հավելումները

ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվել է. Ռուբիկ Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենքից (տեսանյութ)

Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018-ին ու 2019-ին. վարչապետը՝ «Ռենդերֆորեսթ» ընկերության կազմին

Ի՞նչ կասեին ընտրողներն այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին. Կոնջորյանը՝ Գալստանյանի խոսքերի մասին

Ամբողջությամբ դադարեցված է առևտուրն Իսրայելի հետ. Թուրքիայի առևտրի նախարար

Չարաբաստիկ ինֆեկցիան, հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին, նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու. Ալեքսանյան

ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին. Բրաունը՝ Ասրյանին

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կալանավորված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. Ժաննա Անդրեասյան

Քաղաքական անինքնասիրությամբ օժտված սուտասանի գերնպատակն է պետական կառույցներում թեկուզ մի քանի րոպե երևալը. Չախոյան

Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել

Զախարովայի հայտարարությունները լկտիության նոր բարձունք գրավեցին, բայց նաև կարևոր բան հուշեցին. Աբրահամյան

Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Գեղարքունիքի մարզպետ

ՊԾ գումարտակի և դասակի հրամանատարները պարեկին ծեծելու մասին հաղորդում չեն ներկայացրել. գործը դատարանում է

Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ու հայտնել՝ այն ձեռք է բերել «Տելեգրամ»-ի հավելվածով (տեսանյութ)

Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք․ Ավանեսյան

Հաստատվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարությունը. ինչ է այն նախատեսում

«Մտավախություն չունեմ»․ նախարարը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ հայտարարությունը

«Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում․ նախարար

Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սպասվում է ջրերի ելքի զգալի մեծացում. ՇՄՆ-ն զգուշացում է հրապարակել

Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Նիկոլ Փաշինյան

Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակվելու է․ վարչապետ

Եղվարդում 34-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Լոկոմոտիվը հայտարարություն է տարածել Տիկնիզյանի և Սևիկյանի վերաբերյալ

Մենք հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. վարչապետ

Սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ չի ծնվել․ նախարար

Վթարի պատճառով մի քանի ժամ ջուր չի լինի Նուբարաշենի խճուղում ու ևս մի քանի հասցեում