Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018-ին ու 2019-ին. վարչապետը՝ «Ռենդերֆորեսթ» ընկերության կազմին

17/10/2024 schedule15:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն:

Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները նշել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ Նշվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։

262.jpg (584 KB)

Տեղեկացվել է, որ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են աշխարհի 180 երկրներում, ընկերությունն ունի շուրջ 26 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում։ Ամեն օր ընկերությանն է միանում 15.000 նոր օգտատեր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը կարողացել է Հայաստան ներգրավել շուրջ 35 մլն դոլարի ներդրումներ։

Նշվել է, որ պլատֆորմը հնարավոր է օգտագործել անվճար, սակայն առաջարկվում է վճարովի հավելումներ, որոնք ապահովում են ընկերության ֆինանսական հոսքերը։ Վաճառքների ցուցանիշով առաջատար երկրներն են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան, Ռուսաստանը, Թուրքիան և այլն։ G2 ընկերության կողմից «Ռենդերֆորեսթը» ընդգրկվել է 2019 թ. աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում՝ լինելով ցանկի միակ հայկական ընկերությունը։

263.jpg (1.04 MB)

Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են նաև «Ռենդերֆորեսթ» ընկերության հիմնադրած «Արդի» ակադեմիայի գործունեությունը: Այն կրթական նախաձեռնություն է՝ ուղղված ՀՀ-ում չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական թվային մասնագիտությունների դասավանդմանը: Ակադեմիայում մարքեթինգ, դիզայն և ՏՏ մասնագիտական ուղղություններում ներառված տասնյակից ավելի մասնագիտացումներից բացի, դասավանդվելու են նաև ձեռներեցություն, ալգորիթմական մտածողություն, անգլերեն և այլն:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է ընկերության աշխատակիցների հարցերին: Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ տպավորված է ընկերության գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ հավատացած է, որ միջավայրն ամենակարևոր բանն է ցանկացած պրոցեսի համար: «Իհարկե, միջավայրն առաջին հերթին մարդիկ են, բայց նաև ֆիզիկական, քաղաքաշինական միջավայրն է, որ ազդում է մտածողության վրա»,- ասել է վարչապետը:

264.jpg (447 KB)

Կառավարության ղեկավարը նշել է, որ ցանկանում է մի հայտարարություն անել, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ: «Այդ լավատեսությունը և տարօրինակ հայտարարությունը հետևյալն է. պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը: Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն:

265.jpg (562 KB)

«Իսկ ի՞նչ է այդ ճանապարհի վերջը կամ ո՞րն է այդ ճանապարհի այն տեսական նպատակը, որ ուզում ենք մենք գործնականում իրականացնել: Մենք դա անվանում ենք Իրական Հայաստանի հայեցակարգ, այն ուղիղ կապ ունի պետություն հասկացության հետ, որի իմաստը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը և պետությունն ընդհանրապես ունի շատ գործնական նպատակ և գործիք է սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Ոչ թե գործիք է, հենակետ է կամ պլացդարմ, ինչ-որ ավելի ընդարձակ կամ ավելի մեծ պետություն ունենալու համար, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ըմբռնմամբ, որ բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանալ ազատությունը, արդարությունը, անվտանգությունը և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»,- նշել է վարչապետը:

266.jpg (706 KB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեկեցությունը մի բան է, որը ձևավորվում է աշխատանքով: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ հաջորդ ֆունդամենտալ խնդիրը, որ մեր իրականության մեջ կա՝ աշխատանքի ընկալումն է: «Իսկ ի՞նչ է աշխատանքը: Աշխատանքը տառապանք, չարչարա՞նք է, թե՞ աշխատանքն, այնուամենայնիվ, հաճույք է, ինքնաարտահայտում է, նաև ազատություն է, ստեղծագործություն է, մի իրավիճակ է, որ մարդ, օրինակ, կարող է երեկոյան քնելուց առաջ մտածել, որպեսզի լույսը շուտ բացվի, որ նորից գնա աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ այս առումով ևս մեկ անգամ ընդգծելով միջավայրի կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը վերաբերել են կրթության որակի բարձրացմանը, առկա խնդիրների, դրանց լուծման քայլերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին, արհեստական բանականությանը և այլ թեմաների:

267.jpg (1.08 MB)268.jpg (585 KB)269.jpg (397 KB)

Տպել
230 դիտում

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով

Երևանում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

680 հզր քաղաքացու անունից ինձ իրավունք եմ վերապահում ասելու՝ երկիր հանձնողը, մարմնավաճառը, անբարոյականը դուք եք. Պալյան

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը սայթաքել, ընկել է ԱԺ ամբիոնից (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյանը վիրավորել է ԱԺ նախագահին, դրսևորել լկտի պահվածք, որի համար դուրս է հանվել շենքից

Նիգերիայում 153 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտից տուժած հողօգտագործողներին

«Ռոսպոտրեբնադզոր-ը սկսել է շրջանառությունից զանգվածաբար հանել հայկական գրանցում ունեցող սննդային հավելումները

ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվել է. Ռուբիկ Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենքից (տեսանյութ)

Իսակովի պողոտայում սպանված տղամարդն օգոստոսից գտնվել է հետախուզման մեջ. նոր մանրամասներ (տեսանյութ)

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018-ին ու 2019-ին. վարչապետը՝ «Ռենդերֆորեսթ» ընկերության կազմին

Ի՞նչ կասեին ընտրողներն այս ծանծաղամիտ պարոնին, եթե նույն ամբիոնից պատասխանեին. Կոնջորյանը՝ Գալստանյանի խոսքերի մասին

Ամբողջությամբ դադարեցված է առևտուրն Իսրայելի հետ. Թուրքիայի առևտրի նախարար

Չարաբաստիկ ինֆեկցիան, հասնելով սևազգեստ պարոնի ուղեղին, նրան ստիպում է վիրավորել 680 հազար ՀՀ քաղաքացու. Ալեքսանյան

ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին. Բրաունը՝ Ասրյանին

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կալանավորված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. Ժաննա Անդրեասյան

Քաղաքական անինքնասիրությամբ օժտված սուտասանի գերնպատակն է պետական կառույցներում թեկուզ մի քանի րոպե երևալը. Չախոյան

Գալստանյանը ՔՊ-ին ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» է անվանել

Զախարովայի հայտարարությունները լկտիության նոր բարձունք գրավեցին, բայց նաև կարևոր բան հուշեցին. Աբրահամյան

Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու. Գեղարքունիքի մարզպետ

ՊԾ գումարտակի և դասակի հրամանատարները պարեկին ծեծելու մասին հաղորդում չեն ներկայացրել. գործը դատարանում է

Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ու հայտնել՝ այն ձեռք է բերել «Տելեգրամ»-ի հավելվածով (տեսանյութ)

Սեզոնային գրիպի ակտիվություն այս պահին չունենք․ Ավանեսյան

Հաստատվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարությունը. ինչ է այն նախատեսում

«Մտավախություն չունեմ»․ նախարարը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ հայտարարությունը

«Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում․ նախարար

Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սպասվում է ջրերի ելքի զգալի մեծացում. ՇՄՆ-ն զգուշացում է հրապարակել

Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Նիկոլ Փաշինյան

Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակվելու է․ վարչապետ

Եղվարդում 34-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Լոկոմոտիվը հայտարարություն է տարածել Տիկնիզյանի և Սևիկյանի վերաբերյալ

Մենք հենց սկսում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռները հագցնում ենք իրար գլխի. վարչապետ

Սելեկտիվ աբորտների հետևանքով շուրջ 80 հազար աղջիկ չի ծնվել․ նախարար

Վթարի պատճառով մի քանի ժամ ջուր չի լինի Նուբարաշենի խճուղում ու ևս մի քանի հասցեում

Գեղարքունիքի գյուղերից մեկում գայլերը հոշոտել են բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ