Որքան անձրև և ձյուն է տեղացել յուրաքանչյուր մարզում և երբ կթուլանա ցիկլոնի ազդեցությունը

18/10/2024 schedule12:44

Ինչպես և կանխատեսվել էր, հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ:

Հիդրօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում՝ 23-34մմ, Գեղարքունիքում ՝22-33մմ, Կոտայքում՝ 36-42մմ, Արագածոտնում՝ 28-42մմ, Արարատում և Արմավիրում՝ 18-36մմ, Վայոց ձորում՝ 13-20մմ, Սյունիքում՝ 5-12մմ։

Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում՝ 26-28մմ, որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։

Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։

Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։

Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։ Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։

Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3մ³/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9մ³/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27մ³/վ-ից դարձել է 21.0մ³/վ, Աղստև-Իջևան դիտակետում 6.82մ³/վ-ից բարձրացել է մինչև 25.3մ³/վ։

Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով, սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։

Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով՝ հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։

Տպել
479 դիտում

ՍԴ-ն հորդորում է զերծ մնալ իր որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից

Ֆիդանն ու Լավրովը Ստամբուլում հանդիպում են ունեցել

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 48 հարկ վճարողի մոտ

Բարև, հազար բարի. վարչապետը հանդիպել է Անիպեմզայի բնակիչների հետ (տեսանյութ)

ԲՏԱ նախարարը Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին

ՆԶՊ-ի ուսուցիչը երեխային հարվածել է, շրջել սեղանը. ինչ է տեղի ունեցել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում

Հարավային Կովկասի խնդիրները կարող են լուծել տարածաշրջանի երկրները. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար

«3+3» հարթակի քննարկումներից առաջ Հարավային Կովկասի երկրների ԱԳ նախարարները երկկողմ հանդիպումներ են ունեցել

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակի ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը

Որքան անձրև և ձյուն է տեղացել յուրաքանչյուր մարզում և երբ կթուլանա ցիկլոնի ազդեցությունը

Տեսանյութերը, ըստ էության, հին են. Կոստանյանը՝ Հաղթանակի կամրջի հատվածում ջրակուտակումների մասին

Սպիտակի ոլորանները՝ այս գիշեր (տեսանյութ)

Կարելի է գալ ընտանիքով, զբոսնել․ վարչապետը այցելել է Երերույքի տաճար (տեսանյութ)

Քննարկվել է «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. ինչ է նախատեսվում

Զինծառայող Աղասի Դալլաքյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են հրամանատարը և համածառայակիցը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր շինծու քրեական գործ է հարուցել Արայիկ Հարությունյանի և մյուսների նկատմամբ

Այսպես սկսեցի աշխատանքային այցս Շիրակի մարզ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Պետք է այնպես անել, որ տարածաշրջանի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳ նախարարը՝ «3+3»-ի նիստից առաջ

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Աննա Հակոբյանը Արփիի համար «լանչբոքս» է պատրաստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եվրոպական մի շարք երկրներում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը մահվան պահին իր հետ ունեցել է ՄԱԿ-ի աշխատակցի անձնագիր. JPost

Արմավիրի 2 բնակավայրի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինի

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում