Հայաստանի պատվիրակ Լեոյի՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը հասանելի են (տեսանյութ)

22/10/2024 schedule13:00

Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ 

«Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և մասին լավ ժամանակ անցկացնելու։ Մնում է մի հարց. ո՞վ  է նրա այլմոլորակային ընկերը: Հաջորդ կայարանը՝ Մադրիդ. գուցե թռչող ափսեո՞վ: 

Լեոն մեծացել է երգիչների ընտանիքում, և երաժշտությունը միշտ ուղեկցել է մեր պատվիրակին: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը նրա մեծ երազանքն է եղել, իսկ Լեոն հավատում է երազանքների իրականացմանը: Մեր պատվիրակը սիրում է ստեղծագործել. նույնիսկ պատմվածքներ է գրում։ 

«Շատ ուրախ եմ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Այն իմ այլմոլորակային ընկերոջ մասին է: Տեսահոլովակի նկարահանումներն ուրախ են անցել. կարծես դա իմ երազանքների նկարահանումը լիներ: Սա իմ առաջին տեսահոլովակն է, և արդյունքն ինձ շատ է դուր գալիս: Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին», - ասել է Լեոն։ 

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշել է. «Լեոյին ճանաչում եմ ծնված օրվանից և առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու տարբեր նախագծերում: Հատկանշական է, որ Լեոյի առաջին բեմելը եղել է Dolby թատրոնում, երբ նա դեռ 3 տարեկան էր, և այդ համերգի ռեժիսորը, հետևաբար նաև Լեոյի կյանքում առաջին ռեժիսորը ես եմ եղել: Լեոն խարիզմատիկ արտիստ է, որի հետ շատ զգույշ եմ աշխատում, որպեսզի չկորցնենք նրա բնատուր խարիզման, և հանդիսատեսին ճանաչելի լինի Լեոյի իրական տեսակը: Երգի թեմատիկային համապատասխան՝ տեսահոլովակը հագեցած է բազմերանգ տեսարաններով, պարային և դինամիկ շեշտադրումներով։ Օգտագործել ենք ֆուտուրիստական դեկոր, որը մեզ մտովի կտանի տիեզերք: Մի խոսքով, տեսահոլովակում Լեոն երգում է միջմոլորակային տարածության մեջ։ Երգն ու տեսահոլովակն ունեն հաղթական էներգիա, որն ուղղել ենք տիեզերք, որպեսզի այն Լեոյի՝ յուրահատուկ բեմադրությամբ ուղեկցվող ելույթի ժամանակ հետ վերադառնա Մադրիդի բեմ»։ 

«Մանկական Եվրատեսիլում Հայաստանից ակնկալիքները շատ մեծ են, քանի որ մի քանի տարի շարունակ մենք լավագույն եռյակում ենք եղել,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։- Այս տարի ևս մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվել մեր մասնակցությանը և ներկայանալու ենք հերթական հիթային երգով: Երգը կրկին վստահել ենք Դավիթ Բադալյանին, որը Մալենայի հաղթական երգի հեղինակն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Հույս ունենք, որ "Cosmic Friend” երգը, Արթուր Մանուկյանի նկարահանած տեսահոլովակը և Լեոյին երկրպագուները կսիրեն այնպես, ինչպես մենք ենք սիրել։ 

Ներկայումս մեր պատվիրակությունը նախապատրաստական աշխատանքների ակտիվ փուլում է։ Շուտով ուղևորվելու ենք Մադրիդ՝ մեր առաջին փորձին»: 

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին՝ «Ծաղկենք» խորագրով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1841 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Դուք գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ձեր մարտական ընկերները գերեվարվեցին. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Չի մնացել մի մարդ, որին Մարությանի տերերը չեն փչացրել, նա էլ ոչ առաջինն է, ոչ վերջինը. Խաչատրյան. տեսանյութ

Վարչապետը և Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է լինել ժողովրդավար պետություն. Ալեն Սիմոնյան

ՔԿՀ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը մտահոգիչ է. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել

Զինված հարձակում է տեղի ունեցել Կ․Պոլսո հայոց վարժարաններից մեկի վրա

Նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ. խոսնակը հայտնել է՝ երբ

Հայաստանի և Թայլանդի միջև առկա է կապերի զարգացման մեծ ներուժ. Դավոսում հանդիպել են երկու երկրների վարչապետները

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտի վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար. Ավինյան

Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ. տեսանյութ

Ընտրվելիս ինչ էր հայտարարում Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման մասին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ. տեսանյութ

Արգելք չկա «ազգային» բառի նկատմամբ. ինչու է աղմուկ բարձրացել, և ինչ փոփոխություն է իրականում կատարվել

Սեփական թիմին դավաճանած անձը փորձում է մոլորեցնելով երևանցիներին իրարանցում հրահրել Երևանում. Խաչատրյան

Արսենյանը՝ դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթները համակարգող տեղակալի թեկնածու

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու համար

Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը. լուսանկարներ

Ռուսները այլևս չեն կարող հաշվի չնստել, Մոսկվան ընդունել է «խաղի կանոնները». Ռուբեն Մեհրաբյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Եթե Թուրքիան քաղաքական կամք ցուցաբերի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կլինի․ Ռուբինյան

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի․ Ռուբեն Ռուբինյան

Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնի վնասվածքներով. հունվարի 22-ի նրա ծննդյան օրն է եղել

Փոփոխություն մտցնելու նպատակով սեղանին ենք դրել մեր առաջարկը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ». Փաշինյան

Հայաստանի համար պատմական է լինելու դեպի Եվրոպա գնալու որոշումը, արժե այս ճանապարհը հարթել. Լատվիայի ԱԺ նախագահ

Ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Չշեղվել խաղաղության օրակարգից, որոշել ենք ընդունել բալանսավորված արտաքին քաղաքականություն. վարչապետ. տեսանյութ

Նախար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը. Արարատ Միրզոյան. տեսանյութ

Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է ԵՄ-ի հետ, զգալի փոփոխություններ կան հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի ջանքերին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 23-ին

Առանձնապես խոշոր չափով թմրամիջոցի ապօրինի իրացման, շուրջ 80 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատարանում է

Ալիևը զանգահարել է Էրդողանին

61 հազարից ավելի մարդ հայտարարագիր է ներկայացրել, 4 հազարից ավելին օգտվել է հետվճարից․ Գաբրիելյան

Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է. ՊԵԿ

Կանզասի զինվորական պատվիրակությունն այցելել է Հայաստան․ ՊՆ-ում քննարկվել են համագործակցության ուղղություններ

Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը. Պեսկով