Թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն, չեն տրամադրվել ՀԴՄ կտրոնններ, չեն վճարվել հարկեր (տեսանյութ)

30/10/2024 schedule12:31

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։

«Մասնավորապես՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակում հետազոտվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկատիրոջ կողմից թաքցվել է շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` կատարվել են համապատասխան հարկային հաշվարկներ, որի արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չի վճարվել շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի հարկ:

Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնակամ հարկային մարմին է ներկայացվել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական ճշտված հաշվարկներ, որոնցում ներառվել է նախկինում թերհայտարարագրված շուրջ 300 միլիոն դրամի իրացման շրջանառությունը: Արդյունքում առաջացել է բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 50.301.618 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ մարվել է։

Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում՝ նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող են վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
507 դիտում

Մեքսիկայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Չեմ պատրաստվում ներկայանալ և դատախազությանը խորհուրդ եմ տալիս խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից. Զուրաբիշվիլի

Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ. զեկույց է հրապարակվել

«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Լադա»-ների վրա

Ինչպես Վրաստանում կզարգանան իրադարձությունները, ինչու ՀՀ-ն շնորհավորեց «Վրացական երազանքին». մանրամասնում է վրացագետը

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ Պավել Հերչինսկի

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին

Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. Օլիվիե Դըկոտինյի

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Արդի գլոբալ մարտահրավերների դեմ կարևոր է միասնական օրակարգով պայքարելը. հանդիպել են ՀՀ և Կոլումբիայի նախագահները

Եթե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը. Կոբախիձե

Դատարանը հաստատել է, որ Ռուբիկ Հակոբյանը «խմած է» եղել Ազգային ժողովում

Իսրայելը հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, թիրախում է եղել Բաալբեկի նավթի պահեստը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն ու ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչները քննարկվել են առկա խնդիրները և հնարավորությունները

Հայաստանում սպանության դեպքերը նվազել են. ինչ ցուցանիշ է արձանագրվել

Դատարանը որոշի՝ կդատվեմ, չի որոշի՝ չեմ դատվի, 2 դեպքում էլ իմ կյանքում ոչինչ չի փոխվի. Առուշանյան

Եթե Հայաստանին վստահվի ԿՈՊ17-ի անցկացումը, ջանք չենք խնայի, որ այն դառնա կարևոր ուղենիշ մեր գլոբալ ջանքերում. ՀՀ նախագահ

Մեր ազգը ընտրեց խաղաղություն, դա նաև գործող իշխանության օրակարգն էր. Առուշ Առուշանյան

Հայրենիքի փրկիչները նախընտրում են փրկվել արտերկրում՝ հատուկ սորտ են. Չախոյանը՝ Գալստանյանի՝ երկրից մեկնելու մասին

Ֆրանսիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ դեսպան

Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին աջակցելու նպատակով սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան

Ընտրությունները եղել են թափանցիկ և ժողովրդավարական. Կոբախիձեն հայտարարություն է տարածել

Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել, արտահոսքը պատահական չի լինում․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

«Կարուսելը» եղել է նախկին իշխանության օրոք, բայց երևույթն անվանվել է հայկական, վիրավորանքը բոլորիս հասցեին է. Աթանեսյան

Վազգեն Գալստանյանը գնում է արտերկիր՝ բուժում ստանալու

Իմ և Փաշինյանի միջև սեպ խրողների թիվը գնալով շատացել է, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը, ընտրվել է գլխավոր մրցավարը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 30-ին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը. ինչպես կկազմակերպվեն դրանք

Խոշոր յուրացման գործով անցնում են Արաբկիրի ավագանու նախկին անդամը և աղբահանող ընկերության հաշվապահը. նախաքննության ավարտ

Քննիչի աշխատանքից չի կարող բողոք չլինել, դա բացարձակ անհնարին է. Քյարամյան

Քննիչը տեսագրությունը զննել է. Քյարամյանը՝ իր և զոհված զինծառայողների հարազատների միջև տեղի ունեցած հանդիպման մասին

Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, գտել են նպատակահարմար՝ տվել են. Քյարամյան (տեսանյութ)

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

Ձեռքինս սովորական խաչ է՝ պատրաստված Տաթևի վանքում. ՔԿ նախագահ

ՔԿ նախագահն անդրադարձել է քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կողմից իր հասցեին հնչող մեղադրանքներին