Չեմ պատրաստվում ներկայանալ և դատախազությանը խորհուրդ եմ տալիս խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից. Զուրաբիշվիլի

30/10/2024 schedule21:02

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր չէ ներկայանալ հնարավոր ընտրակեղծիքների վերաբերյալ հարցաքննությանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահը՝ խորհուրդ տալով յուրաքանչյուրին զբաղվել իր գործով:

«Դատախազությանը խորհուրդ կտամ անել իրենց աշխատանքը և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես նայում են՝ արդյոք դատախազությունը կարող է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործն անի: Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն»,- հայտարարել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ դատախազություն կանչվելը տարօրինակ կերպով համընկնում է Դիմիտրի Մեդվեդևի ցուցումների հետ։

«Դիմում եմ դատախազությանը. հասարակությունը ձեզնից հետաքննություն է խնդրում, ոչ թե իմ ապացույցները: Որևէ մեկը չի ակնկալում, որ այս իրավիճակում դատախազությունը քաղաքական գործընթաց կսկսի նախագահի դեմ»,- ասել է նախագահը:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը սոցցանցի իր էջում անդրադարձել էր Վրաստանի նախագահի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելուն և գրել. «Նման դեպքերում փորձված գործելաոճը պաշտոնանկ անելն ու կալանավորումն է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության՝ հնարավոր ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունների պատճառով։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ  եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:

Տպել
285 դիտում

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին

Թբիլիսիի ցանկության դեպքում Բրյուսելը ԵՄ-ին մերձենալու ճանապարհ կառաջարկի. Բորել

Կարմիրգյուղում ավտոմեքենա է այրվել

ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ էր, որը մի օր պիտի պայթեր, ցավալի է, որ լրագրողը սրա մասին դեռ չգիտի. Ալեն Սիմոնյան

Ավտոբուսի վարորդներն այլևս գումար չեն վերցնի առձեռն. պատրա՞ստ են արդյոք քաղաքացիները նոր փոփոխություններին

2025-ին նախատեսվում է հատկացնել 47.5 մլրդ դրամ, ինչն աննախադեպ է ԲՏԱ նախարարության համար. Հայրապետյան

ՀՀ նախագահը «COP16» համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ

Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

Մեքսիկայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Չեմ պատրաստվում ներկայանալ և դատախազությանը խորհուրդ եմ տալիս խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից. Զուրաբիշվիլի

Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ. զեկույց է հրապարակվել

«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Լադա»-ների վրա

Ինչպես Վրաստանում կզարգանան իրադարձությունները, ինչու ՀՀ-ն շնորհավորեց «Վրացական երազանքին». մանրամասնում է վրացագետը

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ Պավել Հերչինսկի

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին

Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. Օլիվիե Դըկոտինյի

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Արդի գլոբալ մարտահրավերների դեմ կարևոր է միասնական օրակարգով պայքարելը. հանդիպել են ՀՀ և Կոլումբիայի նախագահները

Եթե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը. Կոբախիձե

Դատարանը հաստատել է, որ Ռուբիկ Հակոբյանը «խմած է» եղել Ազգային ժողովում

Իսրայելը հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, թիրախում է եղել Բաալբեկի նավթի պահեստը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն ու ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչները քննարկվել են առկա խնդիրները և հնարավորությունները

Հայաստանում սպանության դեպքերը նվազել են. ինչ ցուցանիշ է արձանագրվել

Դատարանը որոշի՝ կդատվեմ, չի որոշի՝ չեմ դատվի, 2 դեպքում էլ իմ կյանքում ոչինչ չի փոխվի. Առուշանյան

Եթե Հայաստանին վստահվի ԿՈՊ17-ի անցկացումը, ջանք չենք խնայի, որ այն դառնա կարևոր ուղենիշ մեր գլոբալ ջանքերում. ՀՀ նախագահ

Մեր ազգը ընտրեց խաղաղություն, դա նաև գործող իշխանության օրակարգն էր. Առուշ Առուշանյան

Հայրենիքի փրկիչները նախընտրում են փրկվել արտերկրում՝ հատուկ սորտ են. Չախոյանը՝ Գալստանյանի՝ երկրից մեկնելու մասին

Ֆրանսիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ դեսպան

Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին աջակցելու նպատակով սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան

Ընտրությունները եղել են թափանցիկ և ժողովրդավարական. Կոբախիձեն հայտարարություն է տարածել

Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել, արտահոսքը պատահական չի լինում․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին

«Կարուսելը» եղել է նախկին իշխանության օրոք, բայց երևույթն անվանվել է հայկական, վիրավորանքը բոլորիս հասցեին է. Աթանեսյան

Վազգեն Գալստանյանը գնում է արտերկիր՝ բուժում ստանալու

Իմ և Փաշինյանի միջև սեպ խրողների թիվը գնալով շատացել է, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը, ընտրվել է գլխավոր մրցավարը