Երևան
6 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է հարցին, թե արդյոք իշխող ուժի ներսում կա՞ն թևեր, օրինակ՝ «քոչարյանական», «սիմոնյանական»:
Ըստ էության՝ Քոչարյանը բացառել է դա՝ միևնույն ժամանակ նկատելով՝ «երբ թևեր լինեն, մտածելու շատ բան կլինի»:
«Անդրանիկ Քոչարյանի թևը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն է, որում մենք աշխատում ենք։ Երբ թևեր առաջանան, մեր պետությունը շատ մտածելու տեղիք ունի»,- ասել է նա:
Հարցին՝ կա՞ որևէ առիթ և պատճառ, որ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հրաչ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլք կարող են դժգոհություններ ունենալ իրենից, վերջինս պատասխանել է. «Ես ղեկավարում եմ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որտեղ երկրի անվտանգության վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկվել, բազմաթիվ պաշտոնյաների անուններ են հնչել, բայց դա հանրային չի եղել։ Դուք ասում եք՝ Արմեն Փամբուխչյան, ես նրա հետ վերջին անգամ շփում եմ ունեցել, երբ նա ղեկավարում էր ԱԻՆ-ը։ Որպես Երևանի փոխքաղաքապետ՝ նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել մեկ անգամ, երբ Արմեն Խաչատրյանի հետ գտնվում էինք «Արագած» ռազմարդյունաբերության գործարանում, և խնդիր կար, ես զանգել եմ նրան, ասել եմ՝ խնդիր կա, ինչ-որ չինովնիկ չի տալիս թույլտվություն, որ 300 մ հեռավորության վրա միանան հոսանքի, ասաց՝ կլուծենք։ Մեկ ամիս անց օգնականիս ասել եմ՝ կապվիր, տես՝ հոսանքը միացավ ենթակայանին, աշխատանքները ավարտվա՞ծ են, ինձ զեկուցեցին, որ հակառակ որոշում են կայացրել, ոչ միայն միացված չէ, այլ պետք է միանա Զովունի գյուղի ենթակայանին, դա արդեն վերջն էր»:
Անդրադառնալով իր անվան շուրջ վերջին օրերին տարածվող խոսակցություններին՝ Քոչարյանը նկատել է. «Լուրերը պատահական չեն լինում, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել, տեսեք՝ ինչ կառույցների ղեկավար եմ՝ «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, ինձ պատահական կարող են բան ասե՞լ։ Հանգիստ մնացեք, թե ինչ նպատակ ուներ արտահոսքը, պատահական չէ։ Ամեն տեղ էլ կարա կռիվ ընկնի, կարևորը ձեռնամարտի կամ կրակոցի չվերածվի, սա պառլամենտ է»։
Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Քաղաքացիական պայմանագրում» Անդրանիկ Քոչարյանին՝ իր ղեկավարած հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մի քանիսը, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հերքել են այս լուրերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Մեքսիկայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Չեմ պատրաստվում ներկայանալ և դատախազությանը խորհուրդ եմ տալիս խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից. Զուրաբիշվիլի
Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս բանակցություններ սկսել Վրաստանի հետ. զեկույց է հրապարակվել
«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Լադա»-ների վրա
Ինչպես Վրաստանում կզարգանան իրադարձությունները, ինչու ՀՀ-ն շնորհավորեց «Վրացական երազանքին». մանրամասնում է վրացագետը
ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ Պավել Հերչինսկի
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին
Հայաստանում Ֆրանսիան իր միջոցները ներդնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. Օլիվիե Դըկոտինյի
Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող
Արդի գլոբալ մարտահրավերների դեմ կարևոր է միասնական օրակարգով պայքարելը. հանդիպել են ՀՀ և Կոլումբիայի նախագահները
Եթե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը. Կոբախիձե
Դատարանը հաստատել է, որ Ռուբիկ Հակոբյանը «խմած է» եղել Ազգային ժողովում
Իսրայելը հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, թիրախում է եղել Բաալբեկի նավթի պահեստը (տեսանյութ)
Գևորգ Պապոյանն ու ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչները քննարկվել են առկա խնդիրները և հնարավորությունները
Հայաստանում սպանության դեպքերը նվազել են. ինչ ցուցանիշ է արձանագրվել
Դատարանը որոշի՝ կդատվեմ, չի որոշի՝ չեմ դատվի, 2 դեպքում էլ իմ կյանքում ոչինչ չի փոխվի. Առուշանյան
Եթե Հայաստանին վստահվի ԿՈՊ17-ի անցկացումը, ջանք չենք խնայի, որ այն դառնա կարևոր ուղենիշ մեր գլոբալ ջանքերում. ՀՀ նախագահ
Մեր ազգը ընտրեց խաղաղություն, դա նաև գործող իշխանության օրակարգն էր. Առուշ Առուշանյան
Հայրենիքի փրկիչները նախընտրում են փրկվել արտերկրում՝ հատուկ սորտ են. Չախոյանը՝ Գալստանյանի՝ երկրից մեկնելու մասին
Ֆրանսիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ դեսպան
Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին աջակցելու նպատակով սկսում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան
Ընտրությունները եղել են թափանցիկ և ժողովրդավարական. Կոբախիձեն հայտարարություն է տարածել
Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպան
Ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել, արտահոսքը պատահական չի լինում․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
«Կարուսելը» եղել է նախկին իշխանության օրոք, բայց երևույթն անվանվել է հայկական, վիրավորանքը բոլորիս հասցեին է. Աթանեսյան
Վազգեն Գալստանյանը գնում է արտերկիր՝ բուժում ստանալու
Իմ և Փաշինյանի միջև սեպ խրողների թիվը գնալով շատացել է, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան
Մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը, ընտրվել է գլխավոր մրցավարը
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 30-ին
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի հերթական նիստը. ինչպես կկազմակերպվեն դրանք
Խոշոր յուրացման գործով անցնում են Արաբկիրի ավագանու նախկին անդամը և աղբահանող ընկերության հաշվապահը. նախաքննության ավարտ
Քննիչի աշխատանքից չի կարող բողոք չլինել, դա բացարձակ անհնարին է. Քյարամյան
Քննիչը տեսագրությունը զննել է. Քյարամյանը՝ իր և զոհված զինծառայողների հարազատների միջև տեղի ունեցած հանդիպման մասին
Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, գտել են նպատակահարմար՝ տվել են. Քյարամյան (տեսանյութ)
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս
Ձեռքինս սովորական խաչ է՝ պատրաստված Տաթևի վանքում. ՔԿ նախագահ
ՔԿ նախագահն անդրադարձել է քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կողմից իր հասցեին հնչող մեղադրանքներին
© 2024 Հայկական ժամանակ