ՄԱԿ-ի շենքում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է

01/11/2024 schedule21:26

Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով.

«ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։

ժժ.jpg (133 KB)

Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։

Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար»։

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան, Ֆրանսիայի Մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

ժժժ.jpg (253 KB)

Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծել են, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է։ Անդրադարձներ են կատարվել Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։

Ելույթներից հետո տեղի է ունեցել Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։

ժժժժժժ.jpg (126 KB)

Միջոցառմանը ներկա են գտնվել Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։

464805645_967588792071853_2877001443430688225_n.jpg (275 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
633 դիտում

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 26-ին

ՏԻՄ-երը երիտասարդական աշխատողի հաստիք կունենան. Արթուր Մարտիրոսյան

Կրեմլը չի ​​մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով

Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, շնորհավորել առաջիկա տոների առիթով

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը. Վրաստանում վթարավերականգնողական աշխատանք է կատարվում

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Սահմանվել են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները. վարչապետը որոշում է ստորագրել

Քուչակում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը

Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո