Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստ ունենալուն. նախարար (տեսանյութ)

13/11/2024 schedule16:46

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում անդրադարձավ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է երկրի անվտանգությունն ու տարածաշրջանում ներդաշնակ միջավայրի ստեղծումը։

Միրզոյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականության շրջանակում կարևոր են տնտեսական կապերի աշխուժացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, որը ենթադրում է տարանցիկ ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակում և վերակառուցում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կապուղիների վերագործարկումը, առաջին հերթին՝ երկաթգծերի, հանդիսանում է կարևոր քայլ»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակցություններն այս ուղղությամբ ընթանում են ինտենսիվ։

Միրզոյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև խոչընդոտների վերացման գործընթացում առաջընթաց կլինի․ «Խոսելով կապուղիների մասին՝ չենք կարող չխոսել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի, հնարավոր դեպքում այդ սահմանի բացման, նաև՝ մեր գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերագործարկման մասին»։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշեց, որ մեծ նշանակություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու և ենթակառուցվածքների վերագործարկման հարցը․ «Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ համատեղ աշխատանքներ են իրականացվում, և դա շոշափելի առաջընթաց է»:

Միրզոյանը նաև նշեց, որ այս տարի Հայաստանում և Ադրբեջանում ստորագրվել է առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Նա վստահություն հայտնեց, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է՝ ապահովելով խաղաղ գործունեության հնարավորություն երկու կողմերում։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ է եզրափակիչ փուլին, և երկխոսությունը վարվում է «կառուցողական մթնոլորտում». «Ես կուզեի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
621 դիտում

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին և Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել

Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի. առանձին շրջաններում ձյուն կտեղա

Որոնք են եղել Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթությունները. վարչապետը թվարկել է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Այլևս ակնհայտ է, որ ադրբեջանական օդանավը խոցել է ռուսաստանյան ՀՕՊ-ը. Դանիել Իոաննիսյան

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստը կնախագահի հեռավար

Հրապարակվել է նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը