ՀՅԴ-ն` ընդդեմ կառավարության

09/12/2011 schedule11:03

Երբ Արմեն Ռուստամյանը ներկայացնում էր իրենց օրինագիծը, «Ժառանգությունը» ցուցադրաբար բացակայում էր դահլիճից: Այս երկու ընդդիմադիր գործընկերները, արդեն 2 օր է, բոյկոտում են իրար եւ փոխադարձ մեղադրանքներ ներկայացնում: Վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրա կաբինետին անվստահություն հայտնելու ՀՅԴ-ի նախագիծը քվեարկության կդրվի այսօր: Երեկ մեր հարցերին պատասխանեց Արմեն Ռուստամյանը: 

- Պարոն Ռուստամյան, դուք ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկեցիք ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի օգտին, որն ասում է` լինելու է կառավարության հենարանը, իսկ այսօր անվստահություն եք հայտնում կառավարությանը: Ինչո՞վ կբացատրեք: Սա նորմա՞լ է:
- Նորմալ է, որովհետեւ մենք շահագրգռված ենք, որ ԱԺ-ն գործի: Ի վերջո, սա Ազգային ժողով է, հնարավորություն է, որ խնդիրներ բարձրացնենք, հասարակությունն էլ կարողանա, այդ իրական բանավեճը տեսնելով, կողմնորոշվել: Խորհրդարանը պայքարի դաշտ է: Այդ պայքարի դաշտը չթողնել, որ մնա, ճիշտ չի լինի:

- Բայց այստեղ հակասություն կա. դուք պահանջում եք կառավարության հրաժարականը, բայց ձեր ձայնը տալիս եք այդ կառավարության հենարանը հանդիսացող թեկնածուին:
- Մենք այդ ընտրությանը որեւէ նշանակություն չենք տվել, այդ ընտրությունից ոչինչ կախված չէր: Սա ակնհայտ փաստ է, պետք չէ այս ընտրությունը դարձնել համաշխարհային հարց: Որտեղ պայքար է պետք տանել, չենք տանում: Իսկ  որտեղ երկրորդական, ճ-երորդական հարց է, մազ ենք գտնում ձվի մեջ ու սկսում ենք արժեվորել: Ոչ մի տեղ չտանող բան է:

- Երեկ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում էր, թե «Ժառանգությունն» էլ գիտեր, որ միեւնույնն է` Լարիսա Ալավերդյանը չի անցնելու, բայց նրա թեկնածությունն առաջադրեց: Այդ նույն տրամաբանությամբ` Դաշնակցության համար էլ պարզ չէ՞, որ կառավարությանը անվստահություն հայտնելու նախագիծը, միեւնույնն է, չի անցնելու, այդ դեպքում իմաստը ո՞րն էր այս նախագիծը ներկայացնելու:
- Իմաստն այն է, որ մենք այստեղ իսկապես կուտակում ենք շատ լուրջ իրավական հիմքեր` այնուհետեւ այս հարցերը տեղափոխելու ավելի լուրջ մակարդակ: Այս բոլորն օգտագործվելու է, կորած չէ այս ամենը: Եթե մենք փաստում ենք, որ Սահմանադրության կոպիտ խախտում է եղել, որ կառավարությունը չի առաջնորդվել ԱԺ-ի կողմից հավանություն ստացած ծրագրով, եւ հետո իրավական ճանապարհով մենք հնարավորություն ենք ունենում հարցը հետապնդել, սա ժամկետայնություն չունի: Հիմա, օրինակ, խոսում են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական ճանապարհի մասին, չէ՞: Իրավական փաստերը շատ ավելի կայուն են, շատ ավելի օգտակար են` հետո դրանք օգտագործելու համար: Ընդդիմությունը երբեք էլ չի կարող իր ձայներով որոշումների հասնել, բայց ընդդիմության դերը` զսպող եւ հակակշռող, հենց դա է: Սա պայքար է, այս պայքարը չանելն ամենահեշտ գործն է: Կարելի է մի կողմ քաշվել, բոյկոտել, մտածել, որ եթե դու քիչ ես, ուրեմն` անիմաստ է որեւէ գործողություն, ուրեմն` փակենք դռները, կուսակցությունները, գնանք տուն:

- Այդ տրամաբանությամբ, «Ժառանգությունն» էլ կարող է ասել, որ իրենք առաջադրել էին իրենց թեկնածուին, քանի որ ուզում են պայքարել:
- Բայց մենք բան չունենք ասելու, ասում ենք` լավ եք արել, առաջադրել եք, բայց մենք դրա մասին ենք ասո՞ւմ: Բայց որ «ժառանգությունն» ասում է` ՀՅԴ-ն ինչու մեզ ձայն չտվեց, ուրեմն` ՀՅԴ-ն ընդդիմություն չէ, բացարձակապես անտրամաբանական եզրակացություն է: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ իսկապես լուրջ բան է որոշվում: Անիմաստ է, ասում ենք` անիմաստ է: Սա բոլորը գիտեն, բայց չգիտես ինչու որոշել են, որ այս ընտրությունը Դաշնակցության տեղի ու դերակատարության կարեւոր ցուցանիշ է հանդիսանում: Դե լավ, ամոթ է, չէ՞: Այսպես պրիմիտիվ, մանկական պատկերացումներով կարելի՞ է խոսել քաղաքական գործընկերների հետ: Մենք էլ այնքա՜ն օրինակ բերենք: Դե որ այդպես է, բերում ենք բանաձեւ, որ քվեարկվի, մտնի օրակարգ` ցեղասպանության հայեցակարգն է, ուրացման պատժելիության խնդիրն է: Դեմ են քվեարկում: Հիմա ի՞նչ, վեր կենանք, ասենք, որ իրենք պրոթուրքական ու՞ժ են: Ամոթ է, չէ՞:    

- Արծվիկ Մինասյանը երեկ ասում էր նաեւ, որ ԱԺ խոսնակի նշանակումը վերապահված է իշխանությանը: Այսինքն, մեծամասնությունը պետք է առաջադրի Աժ նախագահին: Այդ տրամաբանությամբ` կառավարության ձեւավորումն էլ է իշխանությանը վերապահված: Այսինքն, դուք ասում եք, որ իրավունքը իշխող մեծամասնությանն է, բայց անվստահություն եք հայտնում այդ մեծամասնության ձեւավորած կառավարությանը:
- Դրանք տարբեր բաներ են, որովհետեւ կառավարության ձեւավորումը եւ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի են ունենում ձայների քանակով: Եւ մեծամասնությունը` պարզ է, որ պիտի պաշտպանի իր թեկնածուին: Ուրիշ բան` այդ մեծամասնությունը ճի՞շտ է ձեւավորվել, թե` ոչ: Ուրիշ բան, որ մենք թույլ չտանք, որ մեր ձայները կեղծելով մեծամասնություն ձեւավորվի: 

- Ես էլ դա եմ ասում:
- Մենք անվստահություն ենք հայտնում իրենց սխալների համար: Կարող է մեծամասնություն լինի, բայց սխալներ գործի: Դա չի նշանակում` եթե մեծամասնություն է, հավերժական է ու ինչ ասում է` ճիշտ է. ո՞վ է ասում:

- Այսինքն, դուք ասում եք` այս մեծամասնությունը այս կառավարությանը փոխի, եւ նույն մեծամասնությունը նոր կառավարությու՞ն ձեւավորի:
- Ոչ, որովհետեւ իրենք հայտնվում են սահմանադրական լիազորությունները գերազանցելու մեղադրանքի առաջ: Իրենք դա պիտի քննարկեն` մնա՞ն այդ մեղադրանքի տակ, թե` ոչ: 

- Պարոն Ռուստամյան, «Ժառանգությունից» այսօր ոչ ոք ներկա չէր, երբ դուք ներկայացնում էիք կառավարությանն անվստահություն հայտնելու օրինագիծը: Դա կարելի է դիտել որպես բոյկո՞տ ՀՅԴ-ին: Եւ եթե իրենք չեն միանում ձեր նախաձեռնությանը, նշանակում է` իրենք կո՞ղմ են այս կառավարությանը:
- Մանկական է: Ես եթե իրենց տրամաբանությամբ մտածեմ, նույնը կարող եմ իրենց ասել: Կառավարության անվստահության հարց էր դրված: Կարող էր քվեարկվել դա, եւ հիմա հետաձգել ենք: Ինչպե՞ս պիտի քվեարկեին: Եթե իրենց տրամաբանությամբ նայենք, կվերցնեի քվեարկության արդյունքները ու կասեի` միայն ՀՅԴ-ն է կողմ եղել, ո՞ւր է «Ժառանգությունը», ուրեմն` եկեք պարզենք դաշտերը: Եթե իրենց տրամաբանությամբ մտածեմ, այդպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, ավելի լուրջ մեղադրանքներ ներկայացնել, քան այս պրիմիտիվ հարցն են իրենք ներկայացնում: Ձախողվել է իրենց արածը` հերիք չէ, փորձում են արդարացում գտնել, ու պարզվում է` այս ամբողջի նպատակը ընդդիմություն եւ իշխանություն սահմանագիծը ճիշտ տանելն էր, իրենք դրան հասել են, ժողովրդի աչքերը բացել են: Լավ, ամեն ինչ սահման ունի, չէ՞, մառազմն էլ չափ ունի, չէ՞:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1073 դիտում

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա

8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին. տեսանյութ

Թուրքիան մտադիր է խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ

Դեսպան Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը եզրափակչում են

35-ամյա վարորդը «Տոյոտա»-ով բախվել է բլոգեր 222Lava-ի «BMW X6»-ին. ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի

2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը

Մանրամասներ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից. ինչ ընգծումներ է արել ՌԴ նախագահի օգնականը

Գերագույն գլխավոր մերժված Սերժ Սարգսյանը չլինի՞ նոր ահաբեկչական ակտ է ծրագրում, թող բախտները փորձեն. տեսանյութ

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալը լճի ջրային հատվածներում ապօրինի հարթեցումներ է արել

Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Այցելեցի Վեդիի ջրամբար՝ հետևելու լցման ընթացքին. Դավիթ Խուդաթյան. տեսանյութ

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը նորացվել են. տեսանյութ

Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողը հրազենային մահացու վնասվածք է ստացել. ԱԱԾ

Ստորագրվել է կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը. տեսանյութ

ԱՄՆ-ն ՀՀ-ին ուրույն տեղ է հատկացնում. Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձի կարևոր ազդակը

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Դատախազություն

Ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի. տուժածները հիվանդանոցում են

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարին. Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված լուսանկարներ է վերահրապարակել

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը. Դատախազություն

Ուիթքոֆի ավտոշարասյունը հեռացել է Կրեմլից, Պուտինի հետ նրա հանդիպումը տևել է մոտ 3 ժամ. տեսանյութ

«Մահվան զեբռա» Գյումրիում. մարդը բարձրագույն արժեք է, այստեղ 5 րոպեն մեկ բարձրագույն արժեքը վթարի է ենթարկվում

Ես երբեք Հայաստանում չեմ տեսել Հայոց ցեղասպանությունը ուրացող մարդու. Վլադիմիր Վարդանյան

Պարգևատրվել են Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները. լուսանկարներ

Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրևները չեն դադարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող 254մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ

1000 խոշոր հարկատուները հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից. արժեքները հայտնի են

Ես երանի եմ տալիս էն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք, ավելի երազելի է. Թագուհի Թովմասյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Արշակյանը ստորագրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը

Մեկնարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Վիթքոֆի բանակցությունները

2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ. ամփոփում

Կողես գյուղում Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը կամրակայվի, Սանահինի վանքի բակը կբարեկարգվի

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Պապոյանն ու գործարար համայնքի ներկայացուցիչները քննարկել են զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է