Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:
Մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստն անցնում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին: Վարչապետի խոսքով, դա կարևոր առիթ է՝ վերադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի օրակարգին, չնայած՝ Կառավարության համար այն կարևոր առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ցանկալի առաջընթաց արձանագրել:
«Պատճառներից մեկն այն է, որ ենթակառուցվածքները, որոնք ձևավորված են Հայաստանում տասնյակ տարիներ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման տրամաբանությամբ չեն նախագծվել: Եվ եթե ուղիղ ասենք, որևէ բան անելու համար անխուսափելիորեն ժամանակ է պետք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսել է երկրի տնտեսական զարգացման գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի լիարժեք ներգրավման կարևորության մասին, որը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման հարցում հենց իրենց ներգրավվածության խնդիրն է լուծում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է հասցեագրել կրթության ոլորտից, քանի որ ներառական կրթության խորքային և ռազմավարական նպատակներից մեկը նաև սա է:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազգային հանձնաժողովն այն հարթակն է, որը պետք է ապահովի հարցերի ձևակերպումների ամբողջականությունը, ինչպես նաև ընդգծել, որ հետևողականությունն ու շարունակականությունն են ամենահուսալի ու արդյունավետ գործիքները խնդիրների լուծման համար:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են 2023-2024 թվականների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտային նախաձեռնությունները սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտներում:
Վերոնշյալ ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները վերոնշյալ թեմաների շուրջ:
Կարևորելով փոքր խնդիրներ լուծելով առաջ շարժվելու, ինչպես նաև իրագործելի պլան ունենալու անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել ոլորտում առկա խնդիրների գույքագրմամբ և առաջնահերթություն տալ կարճաժամկետում իրատեսական լուծման ենթակա խնդիրներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան. տեսանյութ
Իրավիճակը մոտեցել է անշրջելիության կետին, Վրաստանը կարող է վերածվել մի նոր Բելառուսի. Բլեյան. տեսանյութ
Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել. Տիգրան Ավինյանը՝ առաջին ուղևորների թվում. տեսանյութ
Որպես ցեղասպանության կանխարգելման օրակարգի ջատագով՝ ՀՀ-ն միջազգային գործողությունների առաջնագծում է. Միրզոյան
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանը զիջել է Իսրայելին
Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Աբբաս Արաղչի
Բախվել են «Նիսսան»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է
Առաջնահերթություններ և հանձնարարություններ. Արթուր Պողոսյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
Հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով. ՀՀ-ում ՄԻԱՎ ունեցողների 70%-ը տղամարդիկ են
Ձեռնոց նետենք տգիտությանը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Էկոնոմիկայի փոխնախարարը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վրաստանում վերսկսվել է հակակառավարական ցույցը
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը Կառավարության համար կարևոր առաջնահերթություն են. վարչապետ
Գյումրու ավագանու անդամն ինքնաառաջադրվել է որպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի
Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է
Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը. երգիչը հայտնել է պատճառը
Բուհական համակարգը պետք է զերծ պահել քաղաքական ազդեցություններից․ վարչապետ. տեսանյութ
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 23 հարց է ընդգրկված
Երևանում շարունակվում են տոնական ձևավորման աշխատանքները. քաղաքի որ հատվածն է փակ լինելու
Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ և զոհ
ԲԴԽ-ն նոր նախագահ ունի
«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատիր»․ Լուկաշենկոն Բելառուսի մշակույթի նախարարին դիմել է կոչով
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը
Ինչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերին. Սուրենյանը մանրամասնել է
Կրթությունը՝ հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդ. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Գորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
Դատախազությունը Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձման պահանջ է ներկայացրել
ՀՀ նախագահը և ԱՄԷ դեսպանը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության վերաբերյալ օրակարգային հարցեր
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը․ ինչու պատգամավորը վայր չի դնում մանդատը
Երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն․ վարչապետն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
Ժամանակակից, գունավոր ու ապահով․ 30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը
Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները․ ինչ հարցեր են օրակարգում
Վանաձորի ավտոգազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Առաջադրվել եմ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու
EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ղազինյանի գույքը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT