Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է վարչապետը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ:
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի սկզբանե հայտարարել էր, որ իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Այնուհետև պարզ դարձավ, որ նա չի կարող լինել թեկնածու, քանի որ արտահերթ ընտրությունների համար համայնքապետի պաշտոնակատար է հարկավոր, որը որոշումներ կստորագրի:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն՝ բացատրելով դրա իմաստը:
«Մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվեարկություն և դրանց արդյունքներով հաղթած թեկնածուհին կնշանակենք Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել էր երկրի ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը
ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Քննարկվել են գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները
Ռումինիայի ընդդիմությունը անվստահություն է հայտնել վարչապետին
Երևանում ավտոմեքենա է այրվել
Այլանդակ բարքեր են տիրում եկեղեցում. հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին. տեսանյութ
«Իմ քայլը» հիմնադրամը պաշտոնապես հերքել է նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
Տեղի է ունեցել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
ՀՀ ողջ տարածքում պատվիրակված շինամոնտաժային աշխատանք կիրականացնեն հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները
Առաջնահերթություններից են ամերիկյան ներդրումների և Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանման ծավալի ավելացումը. Պապոյան
Էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. այլասերել են եկեղեցին. տեսանյութ
Մինչ աղիողորմ գրում են դիվանապետի գրպանը թմրանյութ գցելու մասին, պարզվում է՝ հակառակն է տեղի ունեցել. Սաֆարյան
Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին
Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. մանրամասներ
Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Զորականում անչափահասին առևանգած և խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրվարույթը դատարանում է
Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը
Անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում. մանրամասներ Արշակ Խաչատրյանի գործից
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում
Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
ԿԸՀ նախագահն ու Տիգրան Բաբիկյանը դիտարկել են Ղրղզստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները
ՄԹ պաշտպանության պետնախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Աննա Հակոբյանի հովանու ներքո կայացավ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը
Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով
Սյունիքի զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից. ՀՀ նախագահը՝ մարզպետին
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին
Վարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվել
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի և կորոնավիրուսային հարուցիչներ
Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները
Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
Դպրոցում տեղյակ են եղել միջադեպի մասին. ՆԳ նախարարը Զորականի դեպքով միջնորդագիր է ուղարկել ԿԳՄՍ նախարարին
Ջերմաստիճանը կնվազի. դեկտեմբերի 7-ից սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ
Դատախազությունը միջնորդել է լուծարել Սևանի թերակղզում գտնվող և Փանոսյանին պատկանող հողամասի պայմանագիրը
Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար
Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար
Էդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT