Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հարցին, թե ինչու է ինքը, ունենալով պատգամավորի մանդատ, ցանկանում դառնալ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:
«Սիրելի՜ Գյումրեցիներ,
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիում անցկացվելու է փրայմերիզ՝ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն կատարելու նպատակով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ փչայմերիզի մասնակիցներից մեկը հանդիսանում եմ ես։
Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ եմ ինքնաառաջադրվել՝ լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, ունենալով առաջնային մանդատ՝ ինչո՞ւ եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար։
Սիրելի՜ Գյումրեցիներ,
Աշխատելով որպես Շիրակի մարզպետ, Ազգային Ժողովի 7-րդ, 8-րդ գումարման պատգամավոր, ԱԻՆ նախարարի տեղակալ՝ միշտ ապրել եմ իմ հարազատ քաղաքում, խորապես տեղյակ եմ քաղաքի խնդիրներին, գիտեմ Գյումրեցուն բնորոշ բնավորության գծերը, մեզ կապող հոգևոր արժեքները, որոնք երբեք բառերով չես կարող նկարագրել, տիրապետում եմ կառավարչական հմտություններին. կարծում եմ՝ սրանք այն կարևորագույն չափանիշներն են, որոնցով պետք է օժտված լինի Գյումրի համայնքի ղեկավարը։
Չնայած մամուլում տարածված կեղծ ու սին զրպարտանքներին իմ անձի նկատմամբ՝ ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ նման արատավոր երևույթներին միշտ դեմ եմ եղել և միշտ եմ լինելու. ունեմ 2 որդի, որոնց համար իմ վարքով ու քայլերով ձգտում եմ լինել օրինակելի հայր և իսկական Գյումրեցի։
Սիրելի՜ Գյումրեցիներ,
Պատրաստ եմ ողջ ներուժս դնել իմ սիրելի քաղաքի համար, որպեսզի իմ Գյումրին ծաղկի, դառնա այն քաղաքը, որը շատերի համար կլինի ապրելու ու աշխատելու համար երազանքի քաղաք։
Կարևորագույն նպատակ եմ համարում սերունդներին փոխանցել բարեկեցիկ, զարգացած քաղաք՝ պահպանելով Գյումրու կոլորիտն ու հմայքը։
Ես գալու եմ աշխատելու, թեթևացնելու Գյումրեցու հոգսը, ծառայելու իմ հայրենի քաղաքին՝ քաղաքը դարձնելով շինհրապարակ, զբոսաշրջության կենտրոն, ժպտացող մարդկանց քաղաք։
Սիրելի՜ Գյումրեցիներ,
Դուք ունեք հնարավորություն դեկտեմբերի 8-ից 10-ը կատարել ընտրություն՝ Ձեր քվեն տալով Գյումրիում ծնված, Գյումրիում ապրող, Գյումրեցու յոլ ու ղայդեն լավ իմացող փորձառու և կարողունակ քաղաքական գործչին, եթե փրայմերիզի շրջիկ խմբերը մոտենան Ձեզ։
Նաև կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ նախընտրական քարոզարշավին, եթե ինձ եք տեսնում որպես Գյումրի համայնքի ղեկավար։
Գուզեմ օր միշտ խնդաս իմ սրտի քաղաք»,- գրել է Սարուխանյանը:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ, կամ նախնական ընտրություն՝ բացատրելով դրա իմաստը:
«Մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, այստեղ զուտ քաղաքական հայեցողության չափանիշ է գործելու, որից հետո մենք Գյումրու բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկզբունքով կիրականացնենք քվեարկություն և դրանց արդյունքներով հաղթած թեկնածուհին կնշանակենք Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- ասել էր երկրի ղեկավարը:
ՀՀ վարչապետը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան էլ հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱպօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
37 ծառայող ազատվել է աշխատանքից. 2024-ին ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 40 նյութ է քննարկվել
Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար
Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. հանդիպում է ծրագրված Սերգեյ Լավրովի հետ
ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ում է տրվել ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը
Երևանի քաղաքապետն արձակուրդում է
Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 20-ին
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին
ԿԸՀ-ն հաստատել է Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության օրերը
«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված
Թրամփի կինը հայտարարել է սեփական կրիպտոարժույթի թողարկման մասին
Յոթ անգամ պատվաստվել եմ. Թորոսյանը՝ քովիդի պատվաստանյութի արդյունավետության մասին
Սպառնալիքների լեզվով մեր ընտանիքների հասցեին այլևս Ձեզ թույլ չտաք խոսել․ Արշակյանը՝ Կյուրեղյանին
Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում
ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի գործողություններում տեսել ենք ՀՀ-ին միակողմանի աջակցության քայլեր. Բայրամով
«Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի, սպասվում է քամու ուժգնացում
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասին
Չեք մտածում՝ ինչո՞ւ 2021-ին ժողովուրդը մեզ ձայն տվեց, դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար է. Կոնջորյան
Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի թիմին, մեկ վայրկյան չեմ մտածի. Թորոսյան
Ալեքսանդր Սիրունյանն այլևս ՔՊ անդամ չէ. Ալեքսանյանը՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման մասին
Անձը կարող է արտահայտել միտք, որը հաճելի չլինի այս կամ այն խմբերին. Վարդանյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
ԼՂ մեր գործընկերները պետք է մեզ լսեին ու գնային Սոֆիա բանակցելու, այլ ոչ թե՝ ընդդիմությանը. Վահագն Ալեքսանյան
Մետրոպոլիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը
Ինչպես դևերն են ջղաձգվում խաչը տեսնելիս, այնպես էլ ընդդիմությունը՝ ՀՀ քարտեզից. Չախոյան
Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնացել աշխատակիցներին «վերացնել»
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
Կչեղարկեմ Բայդենի վարչակազմի բոլոր «հիմար» հրամանները, վերջ կդրվի Ուկրաինայում պատերազմին. Թրամփ. տեսանյութ
Թրաֆիքինգ, սեքսուալ բռնի գործողություն, կաշառակերություն. ոստիկանությունն ամփոփել է անցած 4 օրը
Չգիտեի, որ ՀՀ քարտեզը էկզորսիզմի գործիք կծառայի, և գուցե կհաջողվի վանել ձեր ներսի КГБ-ին. Ալեքսանյան
Ասացվածքի տրամաբանությամբ՝ ձուկ բռնել ենք սովորեցրել․ վարչապետը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին. տեսանյութ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Հոկտեմբերից անհետ կորած համարվող կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածնի ջրատարներից մեկում
ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Սոցիալական ծախսի փոխհատուցում եկամտահարկով․ ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ է դա, ովքեր ու ինչպես կարող են օգտվել
Վեդի-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը. կան տուժածներ
Ծաղկաձորում 37 միլիոն մոտարկված արժեքով հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT