Երևան
12 °C
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:
«Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։
Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։
Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։
Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։
Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»,- ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրքանո՞վ է բարձր գնահատվում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում. վարչապետը պատասխանել է հարցին
ՀՀ-ն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողությունների ոչ մի մտադրություն կամ ծրագիր չունի. վարչապետ
Շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում. վարչապետ
Ակնհայտ է, որ ՍԾՏՀ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի. Միրզոյան
Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծեր»-ի համար սահմանած դրույքաչափերի որոշումը. այն կբողոքարկվի
Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել
Դեկտեմբերի 20-ից Armenian Airlines-ը վերսկսում է չվերթերը. չվացուցակ
44 հարկ վճարողի մոտ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում է արձանագրվել
Հրաձգություն Աբխազիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը մահացել է
Արայիկ Հարությունյանն ու Նիդերլանդների դեսպանը տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ մտքեր են փոխանակել
«Կամազ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է
ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. սպասվում է քամու ուժգնացում
Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխվել է
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 19-ին
Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել
Փոխնակ մոր ծառայություններից օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող. կփոխհատուցվի նաև երկրորդ փորձը
Տարիներ շարունակ վատնված ու կոպեկներով մսխված պետության ընդերքի հարստությունը վերադարձվում է. Չախոյան
Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին․ Դավիթ Առուշանյան
Ասադի՝ Մոսկվա ժամանելուց ի վեր նրա հետ դեռ չեմ հանդիպել, բայց նախատեսում եմ. Պուտին
Նախկին մարզպետը ինքն է դիմում գրել, ազատվել, ես մեծ պատասխանատվությամբ եմ ծառայելու․ Առուշանյան
Եթե Շիրակի մարզում որևէ գործարար ուզենա ներդրում անել, միայն աջակցություն է ստանալու. Առուշանյան
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ». հայտարարվել է քվեարկության մեկնարկի մասին
Առայժմ մենք ուժ չունենք՝ հետ բերելու Ղրիմն ու Դոնբասի մի մասը. Զելենսկի
Դսեղ տանող ճանապարհի 7,5 կիլոմետրի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. ինչ է կատարվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Պուտինը Բելառուսի պաշտպանությունն անվանել է «Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչ»
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են, գնացել ու դանակի 25 հարված է հասցրել. գործը դատարանում է
Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետը՝ աշխատակազմում 1,70 մլրդ դրամի խախտումների մասին
Վստահ եմ՝ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա. Գալյան
Խելագարվելու բան է, ոնց որ մարդկանց անընդհատ ներվայնացնենք՝ գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի. Փաշինյան
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, իմ իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել նրանց հետ. Գալյան
Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը. ուղիղ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT