Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Շրջայցից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:
Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա:
«Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:
Ամփոփելով իր խոսքը՝վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
Ամերիկայի հայկական համագումարը հրդեհից տուժածների կողքին է. ուր դիմել աջակցության համար. հասցեներ
Փաստաբանական ծառայություններ մատուցողների հարկային բեռն ավելացել է. ՄԻՊ-ը քննարկում է ունեցել ՀԿ-ների հետ
Ալիևի հայտարարություններից հետո պատահական չէր Էրդողանի զանգը Բաքու, դրանք դուր չեն եկել նրան. Ռոբերտ Ղևոնդյան
Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. մառախուղ և մերկասառույց կլինի
Կրթական համակարգը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց
Քարդաշյանները լքել են իրենց շքեղ առանձնատները. կրակը մոտ է, նրանք շտապ տարհանվել են
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել. ինչ է քննարկվում
Գանձաքարի նորակառույց դպրոցը հունվարի 7-ից գործում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին նախագիծը
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան
Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները «Գագարին»-ի փոխարեն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ
ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է
Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին
Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից
Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է
«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է
Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին
Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն
Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ
ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ
ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք
Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը
Վարչապետը նոր գրառում է արել
Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել
Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT